«Ծաղկոտն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ը: → ը։ (8), ի: → ի։ , ծ: → ծ։ , կ: → կ։ , մ: → մ։ (4), ն: → ն։ (7), ռ: → ռ։ , ց: → ց։ , ): → )։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
 
== Պատմություն ==
Ծաղկոտնում հայկական ցեղերը բնակվել են վաղ ժամանակներից։ Ենթադրվում է, որ [[Ուրարտու|ուրարտական շրջանում]] (մ.թ.ա. IX-VI դարեր) Ծաղկոտնը կոչվել է ''Lusa'', որից մնացել է գավառի ուշ շրջանի իշխանական տոհմի ներկայացուցիչների «Ալուզ» անունը։ [[Արտաշեսյաններ]]ի և [[Արշակունիներ]]ի տիրապետության ժամանակ (մ.թ.ա. 189-մ.թ.428) Ծաղկոտնը հաճախ ենթարկվել է [[պարսիկ]]ների և [[հռոմեացի]]ների հարձակումներին։ [[368]]-[[369]] թվականներին պարսից [[Շապուհ II]] ավերել է [[Զարեհավան]] քաղաքը և գերեվարել 13 000 ընտանիք, որից 5 000 հայ:հայ։ Ծաղկոտն սկզբում պատկանել է [[Գնունիներ]]ի նախարարական տանը, հետո անցել է Արշակունիների արքունիքին։
 
[[Հայաստան]]ի առաջին բաժանումով ([[387]]թ) Ծաղկոտն անցել է [[Պարսկաստան]]ին, [[591]] թվականին՝ [[Բյուզանդիա]]յին, իսկ [[VII դար]]ի 2-րդ կեսից՝ [[արաբ]]ներին։ [[X դար]]ի 2-րդ կեսին Հայաստանի մեծ մասը, այդ թվում Ծաղկոտնը, անցավ [[Բագրատունիներ]]ին. [[XI դար]]ի կեսին Ծաղկոտնը գրավել են [[սելջուկ-թուրքեր]]ը։ [[XII դար]]ի սկզբին հայ-վրացական միացյալ զորքերը [[Զաքարե Զաքարյան]]ի հրամանատարությամբ ազատագրել են Ծաղկոտնը։ [[1236]]-[[1237]] թվականներին Ծաղկոտնը գրավել են [[մոնղոլ]]ները, [[1387]] թվականին՝ [[Լենկթեմուր]]ի զորքերը, [[XV դար]]ում՝ ակ-կոյունլու և կարա-կոյունլու [[թուրքմեն]] ցեղերը, իսկ [[XV դար]]ի սկզբին՝ օսմանյան թուրքերը։ XIX դ.-XX դ. սկզբին ռուսական զորքերը երեք անգամ՝ [[1828]]թ, [[1877]]թ, [[1916]]թ գրավել են Ծաղկոտնը։
 
== Մշակույթ ==
Ծաղկոտնը Հայաստանի մշակութային կենտրոններից էր:էր։ Գավառի նշանավոր բնակավայրերից էր Զարեհավան քաղաքը, որտեղ, բացի հայերից, բնակվել են նաև [[հրեա]]ներ (նրանց մ.թ.ա. I դարում գաղթեցրել էր [[Տիգրան Բ Մեծ]]ը)։ [[450]] թվականին Ծաղկոտնում ապստամբները կոտորել են պարսից մոգերին։ Ծաղկոտնում էին գտնվում [[Շահապիվան]] ավանը և վանքը, որի տեղադրությունը վերջնականապես չի ճշտված։ [[443]] թվականին (կամ [[444]]թ) Շահապիվանում գումարվել է ժողով, որը հաստատել է մի շարք կրոնական-եկեղեցական օրենքներ և կանոններ՝ հիմնականում ուղղված մծղնեական աղանդավորական շարժման դեմ։ Ծաղկոտնում հիշատակվում են նաև [[Անգղ]] բերդը և գյուղաքաղաքը։
 
{{Մեծ Հայքի վարչական բաժանում}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ծաղկոտն» էջից