«Խոզաբուծություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: թ.-ի → թվականի (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Խոզաբուծություն''', անասնապահության ճյուղ, զբաղվում է [[խոզեր]]ի բուծմամբ՝ [[միս]], [[ճարպ]], [[կաշի]] և այլ մթերքներ ստանալու համար։ Ունի ժողտնտեսային կարևոր նշանակություն։ Անասնապահության համախառն արտադրանքի 20, իսկ գյուղատնտեսական ողջ արտադրանքի 10%-ը ստացվում է խոզաբուծությունից (1975)։
 
Խոզերն աչքի են ընկնում բարձր պտղատվությամբ և կերահատուցմամբ, վաղահասությամբ, հղիության շրջանի կարճատևությամբ։ Լավագույն տնտեսություններում մեկ հիմնական մերունի հաշվով տարեկան արտադրվում է ավելի քան 2,5 տ միս։ Հասակավոր խոզերի սպանդային ելքը՝ 80—85, մատղաշներինը 72—75% է։ 100 կգ կենդանի քաշով խոզի մսեղիքը պարունակում է 52% [[մկանային հյուսվածք]], 38% [[ճարպ]]։ Խոզի միսը և ճարպը սննդարար մթերքներ են։ Մսի մարսելիությունը՝ 90—95, ճարպինը 98% է։ Միսը հարուստ է լիարժեք [[սպիտակուց]]ներով, [[հանքանյութ]]երով և [[վիտամին]]ներով։ ՍՍՀՄ-ում արտադրված մսի հաշվեկշռում խոզի միսը 40%-ից ավելի է (1975)։ Խոզաբուծությունն ունի մսային, բեկոնային, մսաճարպային և այլ ուղղություններ։
 
== Խոզաբուծությունն աշխարհում ==
Խոզաբուծությամբ մարդիկ զբաղվել են հնուց։ Մինչև XVIII —XIX դդ. եվրոպական երկրներում հիմնականում տարածված էին տեղական, ցածր մթերատու խոզեր։ [[XIX դար]]ից [[Եվրոպա]]յում, հատկապես Անգլիայում, ստեղծվեցին բարձր մթերատու ցեղեր։ Ռուսաստանում խոզաբուծությունը հետամնաց ճյուղերից էր, բուծվում էին տեղական, ցածր մթերատու խոզեր։ [[XIX դար]]ի վերջերին, արդյունաբերության զարգացմանը զուգնթաց, [[Ուկրաինա]]յում, Կենտրոնական սևահողային շրջաններում, Հյուսիսային [[Կովկաս]]ում ու [[Մերձբալթիկա]]յում ձևավորվեց ապրանքային խոզաբուծությունը։ Սակայն խոզերի ընդհանուր գլխաքանակը դանդաղ էր աճում (1916 թ.-ինթվականին Ռուսաստանում կար 23 մլն խոզ)։
 
[[1972]] թ.-ինթվականին աշխարհում խոզերի գլխաքանակը կազմել է 680 մլն, արտադրվել 40,1 մլն տ միս։
 
== Խոզաբուծությունը նախկին ՍՍՀՄ-ում ==
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությ֊ունից հետո սովետական կառավարության ձեռնարկած միջոցառումները նպաստեցին խոզաբուծության հետագա զարգացմանը։ Խոզերի գլխաքանակը [[1928]] թ.-ինթվականին հասավ 27,7 մլն, [[1976]] թ.-ին՝թվականին՝ մոտ 58,8 մլն։ Խոզերի գլխաքանակի ավելացմանը զուգընթաց [[ՍՍՀՄ]]-ում ստեղծվել են բարձր մթերատու ցեղեր, մշակվել խոզաբուծության արդյունաբերության հիմունքներով վարելու նոր ձևեր, կառուցվել պետական խոշոր արդյունաբերական, միջկոլտնտեսային, արտադրության փակ փուլով մասնագիտացված խոզաբուծական տնտեսություններ։
 
== Խոզաբուծությունը Հայաստանում ==
[[Հայաստան]]ում խոզերի բուծմամբ զբաղվել են հնագույն ժամանակներից։ Նախապատմական բնակատեղիներում ([[Թեղուտ]], [[Շենգավիթ]], [[Աղստև]]) հայտնաբերված խոզի ոսկորները, օտար և հայ մատենագիրների հաղորդած տեղեկությունները հաստատում են, որ Հայկական բարձրավանդակում խոզը ընտելացվել է մոտավորապես նեոլիթում։ XI դարից Հայաստանում խոզաբուծությունն աստիճանաբար անկում է ապրել, իսկ հետագայում՝ գրեթե վերացել։ [[1920]] թ.-ինթվականին Հայաստանում կար 5 200 գլուխ խոզ։ Սովետական կարգերի հաստատումից հետո խոզաբուծությունը սկսում է զարգանալ, և արդեն [[1928]] թ.-ինթվականին բուծվում էր մոտ 30 000, [[1976]] թ.-ին՝թվականին՝ 142 000 խոզ։
 
Հայաստանում խոզաբուծությունը կենտրոնացված է հիմնականում հյուսիս-արևելյան և Արարատյան դաշտի շրջաններում։ Այն արդյունաբերական հիմունքներով վարելու նպատակով կառուցվել է Սովետաշենի խոզաբուծական համալիրը, իսկ X հնգամյակի վերջում շահագործման է հանձնվել Թալինի շրջանում կառուցվող ևս երկու համալիր։ Սովետական Միության տարիներին լայն ծավալ է ստացել նաև խոզի մսի արտադրությունը միջտնտեսային ձեռնարկություններում։