«Խլություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: բ: → բ։ , է: → է։ , մ: → մ։ (2), պ: → պ։ , ս: → ս։ , վ: → վ։ , ց: → ց։ , ): → )։ (3) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 15.
}}
 
'''Խլություն''', լսողության լրիվ բացակայություն կամ այն աստիճանի թուլություն, որի դեպքում խոսքի ընտրողական ընկալումը դառնում է անհնար:անհնար։
 
Լրիվ խլությունը լինում է հազվադեպ։ Խուլերի մեծամասնության մոտ պահպանվում են լսողության հետքերը, որի շնորհիվ կարողանում են լսել շատ բարձր ձայներ, իսկ երբեմն որոշ ծանոթ բառեր:բառեր։ Հիմնական պատճառները [[ներքին ականջ]]ի և [[լսողական նյարդ]]ի ախտաբանական պրոցեսներն են, որոնք հետևանք են վարակիչ մի շարք հիվանդությունների ([[ցերեբրոսպինալ մենինգիտ]], [[գրիպ]], [[խոզուկ]], [[կարմրուկ]], [[քութեշ]])։ Որոշ դեպքերում խլությունը կարող է հանգեցնել լսողության զարգացող անկման ([[օտոսկլերոզ]]ի դեպքում)։ Երբեմն առաջանում է ուժեղ աղմուկի և ցնցումների երկարատև ազդեցությունից, որոշ նյութերով ([[մկնդեղ]], [[սնդիկ]], [[կապար]]) թունավորվելիս։ Խլությունը կարող է լինել նաև բնածին, որն առաջանում է ժառանգական գործոնների կամ զարգացող պտղի վրա վարակի ազդեցությունից և մոր օրգանիզմի թունավորումից։
 
Բնածին և վաղ մանկական տարիքում ձեռք բերած խլությունը երեխային զրկում է խոսքին ինքնուրույն տիրապետելու հնարավորությունից (խուլհամրություն)։ Ավելի ուշ տարիքում առաջացած խլության դեպքում փոխվում են ձայնի ելևէջները (մոդուլացիա), առաջանում են արտասանության արատներ, սակայն ամբողջական խոսքը չի տուժում։ Շրջապատի մարդկանց հետ խոսքային հաղորդակցությունը որոշ չափով թեթևանում է խոսքի տեսողական ընկալման հմտության տիրապետման (շրթունքների շարժումները, կարդալը), իսկ լսողության հետքերի առկայության դեպքում՝ ձայնաուժեղացուցիչ հատուկ սարքերի օգտագործման շնորհիվ։