«Խեցեգործություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: թ.-ի → թվականի oգտվելով ԱՎԲ
չ (+հղում)
չ (clean up, replaced: թ.-ի → թվականի oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Potter-GuatilCR2003.jpg|thumb|right|250px|Ձեռքով և դանակով աշխատելու համար նախատեսված խեցեգործական սարք]]
 
'''Խեցեգործություն''', նաև '''բրուտագործություն''', '''կավագործություն''', [[կավ]]ի ու նրա հանքային հավելանյութերի խառնուրդների, ինչպես նաև [[օքսիդ]]ների և անօրգանական այլ միացությունների եռակալումից և [[թրծում]]ից ստացվող իրերի և նյութերի պատրաստման գործընթաց։ Խեցեգործության նախնական արտադրությունը մարդկային հասարակությունը յուրացրել է իր զարգացման որոշակի փուլում։ Սկզբնական շրջանում առավելապես արտադրվել է ամանեղեն։ Այնուհետև խեցեգործությունը ծառայել է նաև որպես նշանների, [[զարդանախշ]]երի, [[դաջվածք]]ների, [[հիերոգլիֆ]]ների, գեղագրերի և սեպագրերի սևեռման միջոց։
 
==Պատմական ակնարկ==
==Խեցեգործությունը Հայաստանում==
{{Հիմնական|Խեցեգործությունը Հայաստանում}}
Խեցեգործության պատմության մեջ նշանակալից են հին հայկական սևապատկեր և կարմրապատկեր սկահակները և թրծակավե ({{lang-ru|терракота}}) արձանիկները։ [[Հայաստան]]ի տարածքում հայտնաբերված ամենահին խեցեգործական իրերը վերագրվում են մ. թ. ա. VII հազարամյակին։ Մ. թ. ա. IV հազարամյակի սկիզբը հատկանշվում է իբրև «խեցեգործական նեոլիթի» նոր դարաշրջան, երբ հայտնի էր արդեն թրծումը և ամանների կոպիտ զարդանախշումը։
 
[[Ուշ բրոնզի դար]]աշրջանը (մ. թ. ա. XI-X դդ.) հատկանշվում է «բրուտագործական օղակի» օգտագործմամբ։ Խեցեգործական իրերն ընկալվում են իբրև քանդակ, որոնք կոշկաձև անոթներ էին՝ զարդարված կենդանիների ծեփածո պատկերներով և խորաքանդակ ուղղահայաց ակոսներով։ Ուրարտական բնակավայրերում հայտնաբերված խեցեղենն աչքի է ընկնում անգորների օգտագործմամբ, զարդանախշի տեսակների (փոսիկավոր, փայլեցրած, ծեփածո, նկարազարդ) բազմազանությամբ, ստատիկ հանդիսավոր հորինվածքներով։
 
[[Հելլենիզմի դարաշրջան]]ում (մ. թ. ա. III-I դդ.) տարածում են գտնում թրծված կավե փոքրածավալ արձանիկները, իսկ խեցե ամանները առանձնանում են ձևերի բազմազանությամբ։
 
[[Վաղ միջնադար]]ի (IV-IX դդ.) խեցեգործությունը ներկայանում է հազվագյուտ բարձրարվեստ նմուշներով՝ հայտնաբերված [[Դվին]]ի և [[Զվարթնոց]]ի պեղումներից։ Բացի բարձրաքանդակ զարդանախշից, առկա է նաև հում անգոբի վրա երկրաչափական, երբեմն բուսական և կենդանակերպ ջնարակված նախշազարդը։
 
X-XIII դդ. է վերագրվում շողյունապատ, ինչպես նաև գունավոր, թափանցիկ, ջնարակապատ բարձրորակ [[հախճապակի|հախճապակու]] արտադրությունը։ Դրանց մեջ կարելի է հանդիպել չինական ճենապակու և նմանվող հախճապակե իրերի։
 
Չնայած Հայաստանի խեցեգործական արվեստի հարուստ ավանդույթներին, հայ խորհրդային խեցեգործությունը զարգացել է [[1950]]-ական թթ. կեսից։ Խեցեգործության առաջնթացին նպաստեց [[Երևան]]ի հախճապակու գործարանը (հիմնադրվել է [[1954]] թ.-ինթվականին), որը երկրի [[հախճապակի|հախճապակու]] և [[ճենապակի|ճենապակու]] մի շարք ձեռնարկությունների նմուշաձևերի կրկնօրինակմանը զուգընթաց իր տեսականին հարստացրեց ինքնուրույն արտադրանքով։
 
== Խեցեգործական արտադրություն ==
Խեցեգործական իրերը և նյութերը դասակարգում են ըստ նշանակության և հատկությունների, ինչպես նաև օգտագործվող հիմնական հումքի կամ եռակալված խեցեղենի ֆազային բաղադրության։ Ըստ հումքի բաղադրության և թրծման ջերմաստիճանի խեցեգործական իրերը բաժանվում են երկու դասի, լրիվ և մասամբ եռակալված։ Տարբերում են՝ կոպիտ (օրինակ, շինարարական և շամոտային աղյուս) և նուրբ (օրինակ [[ճենապակի]], [[հախճապակի]]) խեցեղեն։ Խեցեգործության հիմնական հումքը [[կավ]]ն է և [[կաոլին]]ը։ Նուրբ խեցեղենի նախնական զանգվածի կարևոր բաղադրիչներն են [[դաշտային սպաթ]]ները և [[քվարց]]ը։
 
Ըստ պատրաստման եղանակի խեցե զանգվածները լինում են
 
== Արտաքին հղումներ==
* [http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=1223 «Խեցեգործություն» Հայկական հանրագիտարանի կայքում]]
 
 
{{ՀՍՀ}}
{{ՎՊԵ|Ceramics}}
 
[[Կատեգորիա:Խեցեգործություն| ]]
285 440

edits