«Խեցգետնանմաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: բ: → բ։ , է: → է։ (2), ի: → ի։ , ծ: → ծ։ , կ: → կ։ , մ: → մ։ (3), ն: → ն։ (5), ս: → ս։ , վ: → վ։ (2), տ: → տ։ , ց: → ց։ , ]]: oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
չ clean up, replaced: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 19.
| eol = 2598871
}}
'''Խեցգետնանմաններ''' ({{lang-lat|Crustaceae}}), [[հոդվածոտանիներ]]ի տիպի ջրային կենդանիների դաս։ Մի քանի մմ-ից մինչև 80 սմ մեծություն ունեցող կենդանիներ են։ Մարմինը կազմված է գլխից, կրծքից, փորիկից և ծածկված է խիտինային կուտիկուլայով, որը հաճախ կիր է պարունակում և զրահ առաջացնում։ Գլուխը 5 հատվածից է, ունի 2 զույգ բեղիկներ (անտենաներ և անտենուլներ), վերին ծնոտներ և 2 զույգ ստորին ծնոտ։ Բեղիկները ծառայում են հոտառության և շոշափելիքի, երբեմն շարժման համար:համար։ Տեսողության օրգանները [[Ֆասետային աչքեր|ֆասետային բարդ աչքերն]] են, որոնք ճյուղաբեղիկների մոտ ձուլվում են և մեկ աչք կազմում։ Խորջրյա տեսակները զուրկ են աչքերից։
 
Խեցգետնանմանների արյունատար համակարգը բաց է, մկանոտ սիրտը գտնվում է մարմնի մեջքի կողմում։ Շնչառության օրգանները խռիկներն են, որոշ տեսակներ շնչում են մաշկով։ Արտաթորության օրգանները ցելոմոդուկտներն են։ Նյարդային համակարգը բաղկացած է վերկլանային և ենթակլանային հանգույցներից ու փորի նյարդային շղթայից, թիաոտների մոտ այն նյարդային սանդուղքի տիպի է։ Մարսողության համակարգը 3 բաժնից է՝ առջևի, միջին և ետին աղի։ Մակաբույծ որոշ տեսակների աղիները ետ են զարգացած։
 
Բաժանասեռ են՝ առանձին նստակյաց ձևեր [[հերմաֆրոդիտ]] են։ Բեղմնավորությունն արտաքին է։ Որոշ խեցգետնանմաններ (օրինակ՝ վահանակիրները, ճյուղաբեղերը, որոշ խեցիավորներ, խռիկավորներ) բազմանում են կուսածնությամբ։ Հայտնի է մոտ 20 000 տեսակ։ Ապրում են [[ծով]]երում, կազմում [[պլանկտոն]]ի հիմնական և բենթոսի զգալի մասը, որոշ խեցգետնանմաններ մակաբույծ են։ Սնվում են [[բակտերիա]]ներով, միաբջիջ օրգանիզմներով, հատակային ձևերը՝ օրգանական նյութերի մնացորդներով։ Ունեն տնտեսական նշանակություն, պլանկտոնային ձևերը ջրային կենդանիների հիմնական սնունդն են, որոշ տեսակներ օգտագործվում են որպես [[սննդամթերք]]։ Խեցգետնանմանների առանձին տեսակներ բազմացնում են [[ձկնաբուծարան]]ներում՝ մատղաշ ձկներին կերակրելու համար:համար։ Մակաբույծ խեցգետնանմանները մեծ վնաս են հասցնում ձկներին, վարակիչ հիվանդությունների տարածման միջնորդ տերեր են։
 
{{ՀՍՀ}}