«Խեժափիճի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: բ: → բ։ , ը: → ը։ , թ: → թ։ , ի: → ի։ , ղ: → ղ։ , մ: → մ։ (3), ն: → ն։ (2), ջ: → ջ։ , վ: → վ։ , ]]: → ]]։, ): → )։ oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաու...
չ clean up, replaced: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 23.
}}
 
'''Խեժափիճի''' ({{lang-lat|larix}}), կվենի, [[Սոճազգիներ (ընտանիք)|սոճազգիների]] ընտանիքի փշատերև ծառերի ցեղ։ Խոշոր, տերևաթափ [[ծառ]]եր են, բարձրությունը՝ 30—35 մ։ Սաղարթը կոնաձև է, տերևներն ասեղնաձև, երկարացած ընձյուղների վրա տեղադրված են զսպանակաձև, կարճացած ընձյուղների վրա՝ փնջերով։ Սերմնակոները կլորավուն են կամ երկարավուն։ Սերմերը մանր են, թևավոր, հասունանում են առաջին տարում, սակայն տարածվում են աշնանը կամ հաջորդ գարնանը։ Բացված կոները 2—3 տարի կարող են մնալ ծառերի վրա:վրա։ Խեժափիճին լուսասեր, խոնավասեր բույս է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Հայտնի է 25 տեսակ՝ տարածված Հյուսիսային կիսագնդի ցուրտ շրջաններում։ Նախկին [[ՍՍՀՄ]]-ի տարածքում աճում է խեժափիճու 4 տեսակ, առավել տարածված են Գմելինի կամ դաուրյան խեժափիճին և սիբիրական խեժափիճին։ [[Հայաստան]]ի բնական անտառներում խեժափիճի չի աճում, սակայն նախալեռնային որոշ շրջանների արհեստական տնկարկներում և պուրակներում կարելի է հանդիպել խեժափիճու որոշ ինտրոդուկցված տեսակների (եվրոպական, սիբիրական, ճապոնական)։ Խեժափիճին ապրում է մինչև 400 տարի։ Բնափայտն ամուր է, առաձգական, դիմացկուն, օգտագործվում է ստորջրյա կառույցներում, նավաշինության, [[կահույք]]ի, թղթի, [[ցելյուլոզ]]ի արդյունաբերության մեջ։ Խեժափիճու բունը խեժածորության ընթացքում տալիս է արժեքավոր [[տերպենտին]], որից ստացվում է [[բևեկնայուղ]] և [[բևեկնախեժ]]։ Կեղևն օգտագործում են որպես դաբաղող նյութ։ Դեկորատիվ նպատակով աճեցվում է [[այգի]]ներում, [[պուրակ]]ներում։
 
== Պատկերասրահ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խեժափիճի» էջից