«Խաշխաշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: է: → է։ , ի: → ի։ (2), կ: → կ։ (2), ղ: → ղ։ , մ: → մ։ , ն: → ն։ , ջ: → ջ։ , ]]: → ]]։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 22.
'''Խաշխաշ''' ({{lang-lat|Papaver}}), կակաչ, [[կակաչազգիներ]]ի ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 100 տեսակ։ Տարածված է առավելապես [[Հյուսիսային կիսագունդ|Հյուսիսային կիսագնդում]]։ [[Ձեթ]] և [[ափիոն]] պարունակող [[սերմ]]եր ստանալու նպատակով մշակվում է մեկ տեսակը՝ խաշխաշի քնաբերը ({{lang-lat|P. somniferum}}), որն ունի 8 ենթատեսակ։ Միամյա, 80-150 սմ բարձրության բույս է, [[արմատ]]ն առանցքային է, [[ցողուն]]ը՝ կանգուն, [[տերև]]ները նստադիր են, մազմզոտ, խոշոր, [[պտուղ]]ը տուփիկ է։ Սերմերը մանր են, տարբեր գույնի։
 
Ձիթատու խաշխաշի սերմերը պարունակում են 46-56% ձեթ և մինչև 20% [[սպիտակուց]]ներ:ներ։ Ձեթն օգտագործվում է [[հրուշակեղեն]]ի և [[պահածո]]ների արտադրությունում, [[օծանելիք]]ի արդյունաբերության մեջ։ Քուսպն արժեքավոր կեր է, 1 կգ-ը համարժեք է 1,1 կերային միավորի։ Ափիոն-հումքը հավաքում են հասունության փուլում (ծաղկումից 20 օր անց), կանաչ տուփիկների վրա հատուկ գործիքով խազեր են առաջացնում, կաթնանման ափիոնը դուրս է հոսում, մածուցիկանում, և այդ վիճակում հավաքում են։ Ձիթատու խաշխաշի եվրասիական ենթատեսակը մշակվում է [[Ուկրաինա]]յում, [[Թաթարստան]]ում և [[Բաշկիրիա]]յում, [[Պովոլժիե]]ում, [[Սիբիր]]ում, իսկ մինչև [[1974]] թ.-ը ափիոնատու խաշխաշի տյանշանական ենթատեսակը մշակվել է Կիրգիզական ԽՍՀ-ում։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խաշխաշ» էջից