«Յանըղլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: թ.-ի → թվականի (2), : → ։ (8) oգտվելով ԱՎԲ
Տող 62.
| կայք =
}}
'''Խաղխաղ''' կամ '''Խիլխինա''' քաղաք [[Մեծ Հայք]]ի [[Ուտիք]] նահանգում, [[Կուր]]ի աջ ափին, հավանորեն Զակամ վտակի միախառնման տեղում։ Այժմ՝ '''Յանխլի''' կամ '''Յանըխլու''' {{lang-az|Yanıqlı}}), գյուղ ներկայիս [[Ադրբեջան|Ադրբեջանական Հանրապետության]] [[Թովուզի շրջան]]ում, նախկինում խոշոր հայկական քաղաք։ Գտնվում է շրջկենտրոնից 17 կմ հարավ-արևելք՝ Զակամ գետի ձախ ափին, ծովի մակերևույթից 600-650 մ բարձրության վրա<ref name="ՍԿ">Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 299</ref>:։
 
== Անվան ծագումը ==
Տող 70.
Պատմական Խաղխաղը (ներկա Յանխլին) շրջանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Եղել է հայ [[Արշակունիներ]]ի ([[66]]-[[428]]) արքայական ձմեռանոցը. {{քաղվածք|«...Յայնմ ժամանակի հանդերձեցաւ կազմեցաւ Պարթևն եղբարբն իւրով հանդերձ... ելեալ երթայր հատուածի պատճառաւ ի կողմանս Հայոց, իբրև թէ ապստամբեալ իցէ յարքայէն Պարսից։ Եկեալ յանդիման եղև թագաւորին Խոսրովու յՈւտի գաւառի, ի Խաղխաղ քաղաքի. ի ձմերոցս արքայութեանն հայոց» կամ՝ «...մերձ ի սահմանս Վրաց հանդեպ Խաղխաղ քաղաքի, որ ձմերոց էր թագաւորացն Աղուանից...» կամ՝ «...ի գեօղն, որ կոչի Խաղխաղ, յերկրին Աղուանից։ »<ref>Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1914, էջ 26</ref><ref>Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1904, էջ 65</ref><ref>«Եղիշէի վասն Վարդանայ և հայոց պատերազմին», աշխատասիրությամբ Ե. Տեր-Մինասյանի, Երևան, 1957, էջ 75</ref>}}
 
Խաղխաղի վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել նաև [[Վրաստան|վրաց]] աղբյուրներում. ''«Եվ եկավ Հայքի (Սոմխիթի) սահմանները Խաղխաղ (Խիլխալա) կոչված քաղաքը, որ հայոց (սոմեխների) թագավորների ձմերանոցն էր»''<ref>Մելիքսեթ-Բեկ Լ. Մ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Ա, Երևան, 1934, էջ 163</ref>:։
 
Խաղխաղի մոտ [[450]] թ.-ինթվականին տեղի է ունեցել հայկական և պարսկական զորքերի միջև [[Խաղխաղի ճակատամարտ|ճակատամարտ]]։<ref>Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1904, էջ 66</ref><ref>Չամչյանց Մ., Հայոց պատմություն, հ. Բ, Վենետիկ 1785, էջ 57</ref>:։ [[450]] թ.-իթվականի ամռանը պարսից հազարապետ Միհրներսեհը խոշոր զորաբանակով մտավ Փայտակարան՝ ճորտ-մարզպանի պարսից զորաբանակին միանալու, աղվանից ու հայոց ապստամբական շարժումները ճնշելու մտադրությամբ։ Աղվանից ապստամբները, պարտվելով ճորտ մարզպան Սեբուխտ Նիխորականից, քաշվեցին Կապկոհ (Կովկասյան) լեռները և օգնություն խնդրեցին Հայոց մարզպանությունից։
 
Հայկական մի զորամասով [[Վարդան Մամիկոնյան]]ն արշավեց Քարթլի՝ այնտեղից Աղվանքի պարսից զորքին թիկունքից հարվածելու նպատակով։ Տեղյակ լինլով հայկական զորաշարժին՝ հակառակորդը նրան սպասում էր Լոպնաս գետի (Զակամ) ափին։ Պարսկական բանակը դիրքեր գրավեց Խաղխաղի դաշտում։ Հակառակորդի կենտրոնում և աջ թևում գտնվում էին պարսկական, իսկ ձախ թնում՝ Բաղասկանի և Լփնաց զորքերը։ Վարդան Մամիկոնյանի զորաբանակը [[Գուգարք]]ով մտավ Աղվանից մարզպանություն և մարտակարգ ընդունեց Խաղխաղի մատույցներում։ Ստանձնելով կենտրոնի հրամանատարությունը՝ Վարդան Մամիկոնյանը աջ թևը հանձնեց իր փեսա [[Արշավիր Կամսարական]]ին, ձախը՝ Խորեն Խռրխորունուն, թիկունքում տեղավորվեց պահեստազորը։ Վարդան Մամիկոնյանը ջախջախեց հակառակորդի աջ թևը և մղեց [[Լոպնաս]] գետի մայրիները։
Տող 81.
Աղվանից մարզպանությունը ազատագրելով՝ [[Վարդան Մամիկոնյան]]ը գրավեց Հոնաց պահակը (Դարբանդ), ոչնչացրեց պարսկական կայազորը, կիրճի հսկողությունը հանձնեց Վահան իշխանին, կնքեց հայհոնական զինակցության պայմանագիր և ապահովեց հայերի թիկունքը։
 
Ուշագրավ է, որ գյուղի պատմական անվանումը փոքր-ինչ աղավաղված տարբերակով՝ Խիլխինա, պահպանվել էր մինչև 20-րդ դարը<ref name="ՍԿ" />:։
 
[[19-րդ դար]]ի վերջում գյուղը պատկանում էր թուրք կալվածատերեր Ալլահյար-բեկ, Մեհրալի-բեկ և Ադիլ-բեկ Զուլղադարովներին<ref>Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 93, ց. 1, գ. 388, թ. 9-10</ref>:։
 
== Տես նաև ==
Տող 89.
 
== Գրականություն ==
* Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Ե., 1971:1971։
* Ղազար Փարպեցի, Պատմութիէն Հայոց եւ Թուղթ աո Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904:1904։
* Բարխուդարյանց Մ., Արցախ, Բաքու, 1895:1895։
 
== Արտաքին հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Յանըղլի» էջից