«Ավազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
լուսանկար
չ clean up, replaced: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Morocco Africa Flickr Rosino December 2005 84527213.jpg|thumb|Դյունա, Մարոկկո]]
 
'''Ավազ''', մանրաբեկոր, փխրուն ապար՝ կազմված տարբեր միներալների և ապարների 0,1—1,0 մմ տրամաչափի կլորավուն կամ անկյունավոր հատիկներից (այլ դասակարգումով՝ 0,05—2 մմ, շինարարության մեջ՝ մինչև 5 մմ)։ Ծագմամբ ավազը լինում է [[գետ]]ային, [[Լիճ|լճային]], [[ծով]]ային, [[Անապատ (աշխարհագրություն)|անապատ]]ային, ըստ միներալային կազմության՝ քվարցային, գլաուկոնիտային, արկոզային, գրաուվակային, փայլարային և այլն։ Խառնուրդների ձևով միշտ հանդիպում են [[կավ]]ի (ոչ ավելի, քան 3%) և փոշու մասնիկներ։ Գույնը՝ սպիտակ, կանաչ, գորշ-կարմիր, սև։ Խտությունը՝ 2500— 2900 կգ/մ3, ծավալային կշիռը՝ 1,5—1,7, ծծանցման գործակիցը՝ 50 մ/օր։ Ավազները և ավազաքարերը ըստ տարածման կազմում են երկրակեղևի նստվածքային թաղանթի մոտ 20%:։ Բնական և արհեստական ավազները լայնորեն կիրառվում են շինարարության և շինանյութերի արտադրության մեջ (բետոնի և շինարարական լուծույթների լցանյութ, ապակու և սիլիկատային աղյուսի արտադրության հումք, հղկանյութ), մետաղաձուլական արտադրությունում։
{{ՀՍՀ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ավազ» էջից