«Ավետիս Քալանթար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Քալանթար Ավետիս Հայրապետի''' (1․9․[[1859]], [[Ներքին Ագուլիս]]—28․11․[[1937]], [[Երևան]]), կաթնատնտեսության և անասնաբուծության բնագավառի հայ սովետական գիտնական, պրոֆեսոր ([[1930]]), աշխատանքի հերոս ([[1934]])։

Ավարտել է [[Մոսկվա|Մոսկվայի]] Պետրովյան (այժմ՝ Կ․ Ա․ Տիմիրյազեի անվան) գյուղատնտեսական ակադեմիան ([[1882]])։ [[1911]]-ին Քալանթարը [[Վոլոգդա|Վոլոգդայում]] կազմակերսյել է կաթնատնտեսության գծով [[Ռուսաստան|Ռուսաստանում]] առաջին բարձրագույն գյուղատնտեսական ուսումնական հաստատությունը, իսկ [[1920]]-ին Պետրովյան ակադեմիայում՝ կաթնատնտեսության ամբիոն և կաթնափորձարարական լաբորատորիա։ [[1930]]-ից Երևանի անասնաբուծ-անասնաբուժական ինստիտուտի կաթնատնտեսության ամբիոնի վարիչն էր։ Գիտական աշխատանքները վերաբերում են կենդանիների կաթի բաղադրության, ցեղերի բարելավման, կաթնատնտեսության կազմակերպման, պանրի պատրաստման (հատկապես ոչխարի կաթից) հարցերին։ Նրա կատարած ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են «Ռուսական անասնապահության ապագան» ([[1927]]) աշխատության մեջ։ Պետրովյան ակադեմիայի որոշմամբ [[1912]]-ին Քալանթարը պարգևատրվել է ոսկե մեդալով (10 տարին մեկ շնորհվում էր Ռուսաստանի գյուղա տնտեսությանը մատուցած բացառիկ ծա ռայությունների համար)։ Քալանթարի անվամբ են կոչվել Կալուգայի նահանգի Լիխվինյան գյուղատնտեսական դպրոցը, Չուվաշիայի Վառնատյան գյուղատնտեսական տեխնիկումը, անասնաբույծների Դոնի միությունը, Երևանի անասնաբուծ-անասնաբուժական ինստիտուտի կաթնատնտեսության ամբիոնը և Ստեփանավանի անասնաբուծ-անասնաբուժական սովխոզ-տեխնիկումը։ Քալանթարի անվամբ սահմանված են ուսանողական կրթաթոշակներ։
 
==Գրականություն==
* Միքայելյան Ս․ Ա․, Ա․ Հ․ Քալանթարը որպես մանկավարժ, Ե․, 1959։
* Аветис Айрапетович Калантар, М․, 1959․
 
{{ՀՍՀ}}
 
{{DEFAULTSORT:Քալանթար) Ավետիս}}
 
[[Կատեգորիա:Հայ գիտնականներ]]