«Միխայիլ Տուխաչևսկի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
{{կատեգորիա չկա}}
[[File:Mikhail Tukhachevsky.jpg|thumb|Միխայիլ Տուխաչեվսկի]]
'''Տուխաչեվսկի''', Միխայիլ Նիկոլաևիչ ([[1893]]—[[1937]]), սովետական ռազմական գործիչ, զորավար, Սովետական Միության մարշալ ([[1935]])։ ՄՄԿԿ անդամ [[1918]]-ից։ Ծնվել է [[Մմոլենսկ|Մմոլենսկի]] նահանգում, ազնվականական ընտանիքում։ Ավարտել է Ալեքսանդրյան ռազմական ուսումնարանը ([[1914]] թ.)։ Մասնակցել է [[առաջին համաշխարհային պատերազմ|առաջին համաշխարհային պատերազմին]] ([[1914]]—[[1918|18]]), [[1915]]-ին գերի է ընկել, [[1917]]-ին փախել [[Ռուսաստան]]։ [[1918]]-ին մտել է [[կարմիր բանակ]]։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է արևելյան ռազմաճակատի 1-ին, հարավային ռազմաճակատի 8-րդ բանակների, արևելյան ռազմաճակատի 5-րդ բանակի (որը մյուս բանակ ների հետ հաջողությամբ կռվել է Կոլչակի զորքերի դեմ [[Ուրալ|Ուրալն]] ու [[Սիբիր|Սիբիրն]] ազատագրելու համար) հրամանատար։ [[Կովկաս|Կովկասյան]] ռազմաճակատի զորքերի հրամանատարն Էր ([[1920]]-ի փետրվար-ապրիլ) դենիկինյան զորքերի ջախջախման ժամանակ, արևմտյան ռազմաճակատի հրամանատարը ([[1920]]—[[1921|21]]) սովետա-լեհական պատերազմում, 7-րդ բանակի հրամանատարը Կրոնշտադտի խռովության ճնշման ([[1921]]-ի մարտ) և ջախջախման ([[1921]]-ի ապրիլ-մայիս) ժամանակ։ Քաղաքացիական պատերազմից հետո գործուն մասնակցություն է ունեցել [[1924]]—[[1925|25]]-ի ռազմական ռեֆորմին։ Եղել Է ԲԳԿԲ ռազմական ակադեմիայի պետ ([[1921]]), արևմտյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, [[1925]]—[[1928|28]]-ին՝ ԲԳԿԲ շտաբի պետ, [[1928]]—[[1931|31]]-ին՝ [[Պետերբուրգ|Պետերբուրգի]] ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, [[1934]]-ից՝ Տուխաչևսկին եղել է պաշտպանության ժողկոմի տեղակալ, [[1936]]-ից՝ 1-ին տեղակալ և մարտական պատրաստության վարչության պետ։ Մեծ դեր է խաղացել կարմիր բանակի տեխնիկական վերազինման, զորքերի կազմակերպական կառուցվածքի փոփոխման, նոր զորատեսակների և զինված ուժերի տեսակների (ավիացիա, մեքենայացված և օդա-դեսանտային զորքեր, ռազմածովային ուժեր և այլն) զարգացման, բանակի հրամանատարական կազմի պատրաստման գործում։ Եղել է մի շարք ինքնուրույն ռազմական ակադեմիաների (մեքենայացման և մոտորավորման) ստեղծման նախաձեռնող։ Տուխաչեվսկին մեծ ներդրում է կատարել ռազմավարության, օպերատիվ արվեստի, տակտիկայի և ընդհանրապես ռազմական գիտության մշակման մեջ։ Տուխաչեվսկու գործունեությունը, հատկապես զինվածության պետի և պաշտպանության ժողկոմի տեղակալի պաշտոնում, կարևոր նշանակություն ունեցավ ապագա պատերազմին [[ԽՍՀՄ]] Զինված ուժերի կազմակերպական և տեխնիկական նախապատրաստման գործում։ [[1934]]-ից ՀամԿ ԿԿ անդամության թեկնածու։ Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի շքանշաններով։
163 384

edits