«Դիսկրետ մաթեմատիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. Մաթեմատիկայի ճյուղերից մեկն է, որի ուսումնասիրության առարկա են հանդիսանում դիսկրետ բնույթ ունեցո...

No edit summary
Տող 16.
* [[Խաղերի տեսություն]]ը

Դիսկրետ մաթեմատիկայի տարրերն ուսումնասիրվել են հնագույն ժամանակներից ի վեր՝ առավելապես որպես մաթեմատիկայի այլ բաժինների բաղկացուցիչ մաս։ Հիմնականում դրանք [[ամբողջ թվեր]]ի հատկությունների հետ կապված խնդիրներն էին, որոնք հետագայում հանգեցրին թվերի տեսության ստեղծմանը։ Դրանց թվին կարելի է դասել հին եգիպտացիների [[բնական թվեր]]ի գումարման և բազմապատկման ալգորիթմները (Ն.Ք. երկրորդ հազարամյակ), բնական թվերի գումարման և բաժանելիության հարցերը պյութագորասյան դպրոցում (Ն.Ք. 6-րդ դար), և այլն։ Ավելի ուշ (17—18 դդ), կապված խաղային խնդիրների հետ, հայտնվեցին [[կոմբինատոր անալիզ]]ի և դիսկրետ [[հավանականությունների տեսություն|հավանականությւոններիհավանականությունների տեսության]] տարրերը ([[Բլեզ Պասկալ]], [[Պյեր Ֆերմա]]), իսկ թվերի տեսության ընդհանուր խնդիրների հետ կապված առաջացան դիսկրետ բնույթ ունեցող հանրահաշվի այնպիսի հիմնարար հասկացությունները, ինչպիսիք են [[խումբ]]ը, [[օղակ]]ը, [[դաշտ]]ը, և այլն ([[Ժոզեֆ Լագրանժ]], [[Էվարիստ Գալուա]] և այլոք)։ Մաթեմատիկական եզրահանգումների խստության պահանջը բերեց մաթեմատիկական տրամաբանության՝ որպես ինքնուրույն ճյուղի առանձնացմանը (19-20դդ)։ Սակայն դիսկրետ մաթեմատիկայի զարգացման ամենաբուռն փուլը կապված է գործնական խնդիրներից առաջ եկած նոր գիտության՝ կիբեռնետիկայի, և, մասնավորապես, նրա ենթաբաժնի՝ մաթեմատիկական կիբեռնետիկայի (20դ) տեսական հարցերի հետ։ Այսպես, օրինակ, գործնական նշանակության մի շարք խնդիրներ, որոնց համար պահանջվում են մեծածավալ թվային հաշվարկներ, խթանեցին արդյունավետ թվային մեթոդների որոնումը, որոնք հետագայում վերաճեցին [[հաշվողական մաթեմատիկա]]յի, որն, իր հերթին, բերեց դիսկրետ մաթեմատիկայի ենթաճյուղի՝ ալգորիթմների տեսության ձևավորմանը։

Տեղեկատվության ծավալի սրընթաց աճի հետ կապված առաջացան դրա պահպանման, մշակման և փոխանցման խնդիրները, որոնք հանգեցրին կոդավորման տեսության առաջացմանը։

Տնտեսագիտության, էլեկտրոտեխնիկայի, ինչպես նաև բուն մաթեմատիկայի ներսում առաջացած խնդիրների լուծմման համար պահանջվեց առանձին ենթաճյութի՝ գրաֆների տեսության մշակում։

Կառավարման բարդ համակարգերի նախագծման և նրանց աշխատանքի նկարագրության խնդիրներից ծագեց ֆունկցիոնալ համակարգերի տեսությունը։

Դիսկրետ մաթեմտիկայի լայնորեն օգտագործումը վերջին մի քանի տասնամյակներում առաջին հերթին կապված է [[հաշվողական գիտություն|հաշվողական գիտության]] մեջ նրա կիրառման հետ։ Դիսկրետ մաթեմատիկայի գաղափարներն ու մեթոդներն օգտագործվում են համակարգչային [[ալգորիթմներ]]ի և [[ծրագրավորման լեզուներ]]ի նկարագրության համար։

[[af:Diskrete wiskunde]]
[[an:Matematica discreta]]
[[ar:رياضيات متقطعة]]
[[bg:Дискретна математика]]
[[bn:বিচ্ছিন্ন গণিত]]
[[bs:Diskretna matematika]]
[[ca:Matemàtica discreta]]
[[cs:Diskrétní matematika]]
[[da:Diskret matematik]]
[[de:Diskrete Mathematik]]
[[en:Discrete mathematics]]
[[eo:Diskreta matematiko]]
[[es:Matemática discreta]]
[[et:Diskreetne matemaatika]]
[[fa:ریاضیات گسسته]]
[[fi:Diskreetti matematiikka]]
[[fr:Mathématiques discrètes]]
[[he:מתמטיקה בדידה]]
[[hr:Diskretna matematika]]
[[id:Matematika diskret]]
[[it:Matematica discreta]]
[[ja:離散数学]]
[[ka:დისკრეტული მათემატიკა]]
[[ko:이산수학]]
[[lt:Diskrečioji matematika]]
[[nl:Discrete wiskunde]]
[[no:Diskret matematikk]]
[[pl:Matematyka dyskretna]]
[[pt:Matemática discreta]]
[[ru: Дискретная математика]]
[[sk:Diskrétna matematika]]
[[sq:Matematika diskrete]]
[[sr:Дискретна математика]]
[[sv:Diskret matematik]]
[[th:วิยุตคณิต]]
[[vi:Toán học rời rạc]]
[[zh:离散数学]]