«Աթան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: DST = կա → DST = oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 65.
}}
 
'''Աթանը''' գյուղ է [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]] [[Լոռու մարզ]]ում,Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 24կմ հարավ-արեւելք, մարզկենտրոնից գտնվում է 63կմ հեռավորության վրա:
Գյուղը տեղադրված էբարձրադիր եւ լեռնային վայրում` ծովի մակարդակից 1650մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, տեւական , ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ:Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում:
Գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի կեսերին Հաղպատի վանքի կալվածքները լքած գյուղացիների կողմից: Գյուղամիջում կա հին եկեղեցի, իսկ շրջակայքում` աշխարհիկ հին շինությունների ավերակներ:
Աթանը բնակեցվել է Հաղպատից, Սանահինից եւ Շիրակի գյուղերից տարբեր ժամանակներում տեղափոխված բնակիչներով: 1873 թ-ին ունեցել է 104, 1897 թ-ին` 235, 1919 թ-ին` 433, 1926 թ-ին` 500, 1959 թ-ին` 614, 1979 թ-ին` 601 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքի բնակչությունը կազմել է 279 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կաապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես խոտհարքեր` կազմելով 523հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես խոտհարքեր, վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 175, 60, 778 հեկտար: Գյուղի մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ: Զբաղվում են նաեւ դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր,սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աթան» էջից