«Ազնվաձոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: DST = կա → DST = oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 65.
}}
 
'''Ազնվաձորը (Իբրահիմլի, Խանջաղազ, Խանջղազ, Խանջուղազ, Գյոզալդարար )''' գյուղ է [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]] [[Լոռու մարզ]]ում,[[Վանաձոր]]ի տարածաշրջանում, Վանաձոր քաղաքից գտնվում է 4կմ հեռավորության վրա: Ազնվաձոր է վերանվանվել 1991 թ-ին:
Գյուղը տեղադրված է Բազումի լեռնաշղթայի հարավային լանջերին` ծովի մակարդակից 1675մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, տեւական, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններն են, կան նաեւ անտառներ:
Ազնվաձորը 1831 թ-ին ունեցել է 33, 1897 թ-ին` 393, 1926 թ-ին` 706, 1939 թ-ին` 822, 1959 թ-ին` 624, 1979 թ-ին` 1091 բնակիչ: 1988-1989թթ հայ-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման արդյունքում տեղի ադրբեջանցիները տեղափոխվել են Ադրբեջանի Հանրապետություն: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքի բնակչությունը կազմել է 309 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ եւ կանայք ունեն նույն համամասնութունը` կազմելով 50-ական տոկոս: Ունի հանրակրթական դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (32հա), խոտհարքերը (96հա): Պետական հողերը օգտագործվում են որպես արոտավայրեր` կազմելով 157հա, կան նաեւ պտղատու այգիներ եւ վարելահողեր` կմապատասխանաբար զբաղեցնելով 7 եւ 31հա: Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ: Զբաղվում են նաեւ խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ազնվաձոր» էջից