«Մարաշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 52 interwiki links, now provided by Wikidata on d:q134703 (translate me)
չ clean up, replaced: ը: → ը։ (3), թ: → թ։, ն: → ն։, վ: → վ։ (2), տ: → տ։ (2), ց: → ց։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{անաղբյուր}}
[[Պատկեր:Kahramanmaraş Turkey Provinces locator.gif|thumb|250px|Մարաշի նահանգ և քաղաքը]]
'''Մարաշը''' ([[թուրքերեն]]՝ Kahramanmaraş, ''հերոս մարաշը'') գտնվում է Լեռնային [[Կիլիկիա]]յում ՝ [[Ադանա]]յից մոտ 60 կմ հյուսիս՝ [[Տավրոս]]ի լանջերին, Սեյխան կամ Ճիհուն գետի արևելյան հովտում։Մարաշը ժամանակին [[Կիլիկիա]]յի կարևորագույն և հարուստ քաղաքներից էր։
 
== Անունը ==
Մարաշ անունը հայտնի է հին ժամանակներից:ժամանակներից։ [[Պտղոմեոս]]ը այն հիշում է Marash ձևով։ Քաղաքի Գերմանիկ(ե) անունը տրված է հռոմեական զորավար [[Գերմանիկոս]]ի ([[Տիբերիոս]] կայսեր եղբորորդին) անունով, որը մթա 18 թ գալիս է Կոմագենե՝ այս երկրի գործերը կարգավորելու։ Մարաշի Գուրգում անունը ոմանք նույնացնում են [[Միխայիլ Ասորի|Միխայիլ Ասորու]] հիշատակած Ճոճում տեղանվան հետ:հետ։
 
== Պատմական տեղեկանք ==
Մարաշի տեղը հաճախակի փոփոխվել է։ Հնագույն տեղը գտնվել է այժմյան Մարաշից 5-6 կմ արևելք, Էրքենեզ գետակի ափին։ Բյուզանդա-արաբական արշավանքների հետևանքով սա ավերվում է, և [[Հալեպ]]ի Սեյֆ Էդ Դովրե իշխանի կողմից կառուցվում է նոր քաղաք, այժմյան քաղաքից 1 կմ հարավ-արևելք գտնվող Կարա Մարաշ տեղում։ Ըստ այդմ Մարաշի հայտնի Է դառնում նաև Կարա Մարաշ անունով:անունով։ Մարաշի միջնաբերդը կառուցված է բյուզանդական շրջանում և միջին դարերում կոչվել է [[Մարվանի]]։ Բյուզանդական տիրապետության ժամանակ քաղաքի հայերր մեծ թիվ էին կազմում, ուստի քաղաքը հանձնվում է հայ իշխանների տիրապետությանը։ Այդ իշխաններից էին [[Գևորգ Մլեհ]]ը (915), [[Փիլարաոս Վարաժնունի]]ն (Ժանտ Փիլարտո», 1065), [[Թաթուլ]]ը (1100)։ Հայկական տիրապետության շրջանում եղել է եպիսկոպոսանիստ, իսկ 1065թ, կարճ ժամանակ՝ կաթողիկոսանիստ:կաթողիկոսանիստ։ Կիլիկիայում Եդեսիայի իշխանության հաստատումից հետո Մարաշը դառնում է այդ իշխանության ավաններից մեկը:մեկը։ Սելջուկների տիրապետության անկումից հետո Մարաշի միացվում է [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի հայկական թագավորության]]ը:ը։ [[Լևոն Բ]] այն գրավում է 1189 թ, [[Հեթում Ա]]՝ 1266 թ:թ։ 16-րդ դ Մարաշի անցել է օսմանյան տիրապետության տակ։ 17-րդ դ սկզբին Զուլկադրյան թուրք Ալա Էդ Դովլե բեյը ք տեղափոխում է այժմյան վայրը։ Մարաշում մեծ ավերածություններ են եղեք 1114 թ երկրաշարժի ժամանակ։ 1880-ական թթ երկու մեծ հրդեհների ժամանակ այրվել են հայկական թաղերն ու շուկան:շուկան։
Այս քաղաքի կլիման շատ առողջարար է, ջուրը՝ ընտիր։ Մարաշցիները աչքի են ընկել որպես լավ կահույքագործներ, և համարվել են հաստ շալագործներ: Արտահանել են արծաթաթել գործվածքներ և բամբակեղեն։ Կրթական առումով Մարաշը ժամանակին առաջադեմ քաղաք էր։
 
== Բնակչությունը ==
Մարաշի հնագույն բնակիչները եղել են խեթերը։ Հետագայում ուժեղանում է սեմական (ասորական) տարրը։ Մակեդոնական և սելևկյան տիրապետության շրջանում այստեղ բնակվում են նաև հույներ և հրեաներ։ Հայերը նույնպես Մարաշում բնակություն են հաստատել վաղ ժամանակներից:ժամանակներից։ [[Հովհան Ոսկեբերան]]ի վկայությամբ՝ Կոկիսոնի գավ–ը հայկական էր։ Այդ ժամանակներից էլ ուժեղանում է հայերի հոսքը դեպի Մարաշ և շրջակայքը:շրջակայքը։ Խաչակրաց արշավանքների շրջանում Մարաշում և նրա շրջակայքում հայերը բնակչության գերակշռող տարրն էին։
Մարաշի հայերի զբաղմունքը այգեգործությունն ու երկրագործությունն էր։ Առավել տարածված գյուղատնտեսական կուլտուրաներից էին՝ բրինձը, բամբակը, ծխախոտը, խեժը։ Մարաշի դաշտը, որտեղ մշակում էին ցորեն, բրինձ, բամբակենի, ոռոգվում էր 7 գետակներով:գետակներով։
Բացի երկրագործությունից և պտղաբուծությունից, Մարաշի հայերն զբաղվել են արհեստներով (փայտագործություն, գուլպայագործություն, կաշեգործություն, ներկարարություն, կոշկակարություն, մուշտակագործություն, կահույքագործություն) և վաճառականությամբ։ 1890-ական թթ այստեղ կային 1900 խանութ, 7 իջևանատուն, 11 բաղնիք, 281 արհեստանոց, 2 օճառի տնայնագործական ձեռնարկություն, 11 փուռ։ Մարաշի հայկական լուսավորչական, կաթոլիկական և բողոքական համայնքներն ունեին 12 եկեղեցի (Ս. Գևորգ, Ս. Աստվածածին, Ս. Կարապետ, Ս. Սարգիս, Ս.Ստեփանոս, Ս. Քառասուն մանկունք են), որոնցից 6-ին կից կային նախակրթարան դպրոցներ։ Կոտորածի նախօրեին Մարաշում գործող նշանավոր վարժարանները Ազգային կեդրոնականը և Հ.Մալճյանինն էին։ Ուներ ճեմարան, բարեսիրական հաստատություններ, հիվանդանոցներ։ Այստեղ լույս է տեսել «Ճշմարտություն» (1919) պարբերականը։
[[Հայոց Ցեղասպանություն|Եղեռն]]ից առաջ Մարաշում բնակվում էին մոտ քսան հազար հայեր:
Տող 19.
 
== Հայտնի անձինք ==
Մարաշում են ծնվել հրապարակախոս, խմբագիր, հասարակական գործիչ, Նյու Յորքի ամերիկյան միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր [[Գերասիմ Ահարոնյան|Գերասիմ Փանոսի Ահարոնյան]]ը (1916), մշակութային գործիչ [[Գրիգոր Ասթարճյան]]ը (1888), պատմաբան [[Հարություն Աստուրյան]]ը (1880), պատմ գիտ դոկտոր, պրոֆ [[Ա.Գ. Սանջյան]]ը (1921), աշուղներ [[Արմենակ Արըգյան]]ը (1865), [[Հարություն Արըգյան]]ը (1870—1918):
 
 
{{geo-stub}}
[[Կատեգորիա:Պատմական Հայաստանի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Թուրքիա]]
 
 
{{geo-stub}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մարաշ» էջից