«Հյուսիսային Ամերիկա»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: ն: → ն։ oգտվելով ԱՎԲ
չ (Bot: Migrating 194 interwiki links, now provided by Wikidata on d:q49 (translate me))
չ (clean up, replaced: ն: → ն։ oգտվելով ԱՎԲ)
 
== Աշխարհագրական դիրք ==
Հյուսիսային Ամերիկան ամբողջովին գտնվում է արևմտյան և հյուսիսային կիսագնդերում։ Նրա հարավային մասը, կղզիների հետ միասին կոչվում է [[Կենտրոնական Ամերիկա]]։ Պանամայի նեղ պարանոցով միանում է Հարավային Ամերիկային:Ամերիկային։ 20-րդ դարի սկզբին այստեղ փորվել է [[Պանամայի ջրանցք|Պանամայի]] նավարկելի ջրանցքը։ Հյուսիս-արևմուտքում [[Բերինգի նեղուց|Բերինգի]] նեղուցով (85 կմ.) Հյուսիսային Ամերիկան բաժանվում է [[Եվրասիա|Եվրասիայից]]։յից։
[[Պատկեր:North America satellite orthographic.jpg|thumb|Հյուսիսային Ամերիկան տիեզերքից]]
 
 
=== Ափագիծ ===
Հյուսիսային Ամերիկայի ափերը ողողում են [[Խաղաղ օվկիանոս|Խաղաղ]], [[Ատլանտյան օվկիանոս|Ատլանտյան]] և [[Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս|Հյուսիսային Սառուցյալ]] օվկիանոսների ջրերը։ Ափագիծը շատ է կտրատված, առավել շատ` հյուսիսում ու արևելքում։ Հյուսիսում գտնվեւմ են [[Բաֆինի ծով|Բաֆինի]] և [[Բոֆորտի ծով|Բոֆորտի]] ծովերը, [[Հուդզոնի ծոց|Հուդզոնի]] ծոցը։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենախոշոր կղզին` [[Գրենլանդիա|Գրենլանդիան]]ն (2,2 մլն կմ²), Կանադական Արկտիկական խոշոր կղզախումբը (Բանկս, Բիկտորիա, Մելվիլ, Պարի արշիպելագը, Էլսմիր, Սվերդրա կղզախումբը, Դևոն, Արքայազն Ուելսի, Սեմերսետ, Բաֆինի Երկիր), Բութիա, Մելվիլ և [[Լաբրադոր թերակղզի|Լաբրադոր]] թերակղզիները։ Արևելքից մայրցամաքի ափերը ողողում են Սուրբ Լավրենտիոս և [[Մեքսիկական ծոց|Մեքսիկական]] ծոցերը, [[Սարգասյան ծով|Սարգասյան]] և [[Կարիբյան ծով|Կարիբյան]] ծովերը։ Այստեղ են գտնվում Նյուֆաունդլենդ, Բահամյան, Մեծ (Կուբա, Հաիթի, Յամայկա, Պուերտո Ռիկո) և Փոքր Անտիլյան կղզիները, [[Ֆլորիդա թերակղզի|Ֆլորիդա]] և [[Յակուտան թերակղզի|Յակուտան]] թերակղզիները։
 
Արևմուտքում են գտնվում [[Բերինգի ծով|Բերինգի]] ծովը, [[Ալյասկա (ծովածոց)|Ալյասկա]] և Կալիֆոռնիա ծոցերը, Ալեության, Ալեքսանդրի, Շարլոտա թագուհու և Հավայան կղզախմբերը, Վանկուվեր կղզին, Ալյասկա և Կալիֆոռնիա թերակղզիները։
 
Հայտնի են Դևսի, Հուդզոնի, Սուրբ Լավրենտիոսի, Ֆլորիդայի, Յակուտանի, [[Բերինգի նեղուց|Բերինգի]] նեղուցները և Պանամայի ջրանցքը։
 
Արևելքում` Ֆանդի ծոցում դիտվել է աշխարհում մակընթացային ամենաբարձր ալիքը, այն հասել է 18 մետրի։
 
== Մակերևույթ ==
Մայրցամաքի հիմքը կազմում է Հյուսիսամերիկյան հնագույն պլատֆորմը, որի հյուսիսային հատվածը նոր ժամանակներում ([[Նեոգեն |նեոգենումնեոգեն]]ում) կոտրատվել է, որի շնորհիվ առաջացել են Կանադական Արկտիկական կղզախումբը և Գրենլանդիան։ Պլատֆորմի վրա ձևավորվել են ընդարձակ հարթավայրեր։ Հյուսիսում` Կանադական սարահարթն է, որից հարավ գտնվում են Կենտրոնական և Մեծ հարթավայրերը։ Վերջին երկուսը միասին հաճախ անվանում են Պրերիաների սարահարթ (տափաստանին Ամերիկայում անվանում են [[Պրերիա |պրերիա]])։ Հարավում գտնվում են Միսիսիպիի, Ֆլորիդայի և Մերձատլանտյան դաշտավայրերը։
 
Հյուսիսային Ամերիկայի արևմտյան մասով (Ալյասկայից մինչև Պանամա) տարածվում են [[Կորդիլերներ]] կոչվող երիտասարդ բարձր լեռները։ Կորդիլերների որոշ գագաթները հասնում են մինչև 6000 մ.-ի։ Այստեղ է գտնվում Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը` [[Մաք Քինլի |Մաք Քինլին]]ն, որի բարձրությունը հասնում է 6194 մ.-ի։ Կորդիլերների լեռնային համակարգը ձգվում է մի քանի զուգահեռ շղթաներով, որոնք տեղ-տեղ միմյանցից զգալիորեն հեռվանալով` գոյացնում են ընդարձակ սարահարթեր ու բարձրավանդակներ։ Այդպիսին են ԱՄՆ-ի տարածքում [[Ժայռոտ լեռներ|Ժայռոտ]] ու Առափնյա լեռների միջև ընկած [[Մեծ Ավազան սարահարթ|Մեծ Ավազան]] սարահարթը և դրանից հարավ ընկած Մեքսիկական բարձրավանդակը։
 
Կորդիլերների համակարգում լեռնագոյացումը դեռ չի ավարտվել, դա են վկայում գործող հրաբուխները (Օրիսաբա, Պոպոկատեպետել) և հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերը։
 
Կորդիլերներում է նաև գտնվում Հյուսիսային Ամերիկայի ամենացածր կետը` Մահվան հովիտը (- 85 մ.)։
 
Ատլանտյան օվկիանոսի ափերին գրեթե զուգահեռ ձգվում են [[Ապալաչներ|Ապալաչյան]] հին, քայքայված լեռները։
 
== Օգտակար հանածոներ ==
Հյուսիսային Ամերիկայի ընդերքը հարուստ է բազմապիսի օգտակար հանածոներով։ Նստվածքային ապարների շերտերը հարուստ են նավթով, գազով, քարածխով, բոքսիդներով։ Քարածխի զգալի պաշարներ կան Ապալաչների արևմտյան և [[Մեծ Լճեր|Մեծ լճերի]] հարավային մասերում։ Նավթի և գազի հարուստ պաշարներ կան Միսիսիպիի դաշտավայրում, Կալիֆոռնիայում, Ալյասկայում, Մեքսիկայում։
 
Մետաղային օգտակար հանածոներից հայտանբերված են երկաթի խոշոր հանքավայրեր` Լաբրադոր թերակղզում, Մեծ լճերի շրջանում, Ապալաչներում և Կուբայի արևելքում։
 
Կորդիլերներում հայտաբերված են պղինձ, ուրան, ոսկի, արծաթ, նիկել, բազմամետաղների հանքաքարեր։ <br /> Գունավոր մետաղներիի մեծ պաշարներ կան Մեծ Լճերի շրջանում, Կանադայում, Ալյասկայում, Մեքսիկայում։
274 277

edits