«Վերջին օծում կամ կարգ հիվանդաց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: բ: → բ։ (2), է: → է։, ը: → ը։ (3), ի: → ի։, լ: → լ։ (2), մ: → մ։ (2), ն: → ն։, վ: → վ։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Վերջին օծում կամ կարգ հիվանդաց''', այցելություն հիվանդներին, [[Հայ Առաքելական Եկեղեցի|Հայ առաքելական եկեղեցու]] [[Հայ Առաքելական Եկեղեցու յոթ խորհուրդները|յոթ խորհուրդներից]]: Խորհուրդի հիմնական նպատակը հիվանդի մեղքերը քավելն է` խոստովանությամբ, զղջումով ու մեղքերի թողությամբ:թողությամբ։ Այս խորհուրդով եկեղեցին աստվածային շնորհներ է մատակարարում իր հիվանդ հավատացյալներին` ապաքինության և կազդուրման համար: Հայ եկեղեցում Կարգ հիվանդացի խորհրդակատարությունը կոչվում է «Կանոն գիշերային ժամու աղոթից»:
Կատարում է եկեղեցու պաշտոնյան` «ի վերա ծանր հիվանդաց` ի բժշկություն ցավոցն և ի քավություն հանցանաց»: [[Հիսուս Քրիստոս]]ը տարբեր ձևերով է կատարել հիվանդների բժշկությունը. երբեմն` ձեռքի հպումով, երբեմն էլ` միայն խոսքով:խոսքով։ Հաճախ բժշկելուց առաջ մեղքերի թողություն է տվել ենթակային (Մատթ. 9.2–7) և պատվիրել, որ մեղք չգործի (Հովհ. 5.14), որովհետև մեղքը և մարդկային մոլորություններն ընդհանրապես համարվում են հիվանդության սկիզբն ու պատճառը:պատճառը։ Քրիստոսն իր 12 առաքյալներին իշխանություն տվեց բժշկելու հիվանդներին` աղոթքով, ձեռք դնելով, յուղով օծելով (Մատթ. 10.1–8, Մարկ. 6.12–13, 16.18,Գործք 28.8): Կարգ հիվանդացը կատարվում է հիվանդների վրա, որպեսզի նրանք բժշկվեն Սուրբ Հոգու զորությամբ:զորությամբ։ Խորհուրդի կատարման հիմքը զղջումն է և հավատը. «Եվ հավատքով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի:կկանգնեցնի։ Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի» (Հակոբ. 5.15): Հիվանդի հավատը և մեղքերից հրաժարվելու մտադրությունը էական պայմաններ են բժշկվելու համար, և Հիսուս Քրիստոսը հաճախ է շեշտել հավատի կարևորությունը (Մատթ. 9.27–30): Կարգ հիվանդացի խորհուրդը Հայ եկեղեցում դիտվում է որպես Վերջին օծման շարունակական լրացում:լրացում։ Հայ եկեղեցին Վերջին օծման խորհուրդը կատարում է Դրոշմի խորհուրդի ժամանակ (զգայարանների կնքումով): Իրենց նախնական վիճակում Վերջին օծումը և Կարգ հիվանդացը զուգակցված են եղել:եղել։ Հետագա դարերում Հայ եկեղեցու հայրերն օծման արարողությունն անջատել են աղոթական մասից, միավորել [[Դրոշմ]]ի խորհուրդին և դարձրել մեկ անգամ կատարվող խորհուրդ, իսկ մնացած մասը` Կարգ հիվանդացը, վերածվել է շարունակաբար կատարվող հոգևոր բարեպաշտական արարողության:արարողության։
Հույն և Կաթոլիկ եկեղեցիները գործադրում են յուղով օծելու սովորությունը:սովորությունը։ Հայ եկեղեցին որդեգրել է ձեռք դնելով, աղոթքներով, աստվածաշնչյան ընթերցումներով բժշկելու ձևը. յուղով օծելու սովորությունը ներկայումս չի գործադրվում:գործադրվում։ Հիսուս Քրիստոսը մարդկանց բժշկելու համար երբեք յուղ չի գործածել:գործածել։ Հայ եկեղեցին հունա-հայկական և լատինա-հայկական վեճերի ժամանակ հրահանգել է երբեմն գործածել յուղը` հիվանդների օծման համար, սակայն դա տևական չի եղել և դադարել է, հավանաբար, [[7-րդ դար|VIII]]–[[9-րդ դար|IX դդ]].: [[12-րդ դար|XII դ.]] հայ մատենագիր, մեկնիչ [[Սարգիս Շնորհալի]]ն գրել է, որ «հիվանդին առողջություն տվողը ոչ թե յուղն է, այլ` Տիրոջ անունը»: Հայ եկեղեցին ունի իր ննջեցյալ եկեղեցականներին օծելու սովորությունը, բայց դա խորհուրդ չէ:չէ։ Վերջին անգամ օծվում է ննջեցյալի ճակատն ու աջ ձեռքը:ձեռքը։ Կարգ հիվանդաց և վերջին օծման խորհուրդից բացի Հայ եկեղեցին ունի նաև մահամերձ հիվանդներին «հաղորդ տալոյ» ([[հաղորդություն]] տալու) կանոնը` կարևորելով այդ արարողությունը իբրև նախապատրաստություն հանդերձյալ կյանքի համար:
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան
 
 
 
 
[[Կատեգորիա:Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդներ]]