«Հաղորդություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: բ: → բ։, ը: → ը։ (9), ի: → ի։, լ: → լ։ (2), ծ: → ծ։, մ: → մ։ (5), ն: → ն։ (10), շ: → շ։, ո: → ո։, պ: → պ։, վ: → վ։, տ: → տ։ ( oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
չ (clean up, replaced: բ: → բ։, ը: → ը։ (9), ի: → ի։, լ: → լ։ (2), ծ: → ծ։, մ: → մ։ (5), ն: → ն։ (10), շ: → շ։, ո: → ո։, պ: → պ։, վ: → վ։, տ: → տ։ ( oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...)
[[Պատկեր:Bishop Sebouh Chouldjian giving communion to a child.jpg|thumb|հաղորդության հայկական եկեղեցիում]]
'''Հաղորդություն''' ({{lang-el|ευχαριστία}} — գոհություն), Քրիստոնեական Եկեղեցու խորհուրդներից մեկը, որ հիմնականում կատարվում է [[Պատարագ]]ի արարողության ընթացքում:ընթացքում։
 
== «Հաղորդություն» բառի ստուգաբանությունը ==
«Հաղորդություն» բառը ստուգաբանվում է որպես է հաղորդ լինել, մասնակցություն, կցորդություն, հաղորդակցություն, միացում:միացում։ Հոգևոր առումով այն խորհուրդն է քրիստոնյաների` Քրիստոսի մարմնին ու արյանը հաղորդ դառնալու, ճաշակելու:ճաշակելու։ Խոսրով Անձևացին «Պատարագի մեկնություն» աշխատության մեջ բնորոշում է Հաղորդությունը որպես Քրիստոսի կցորդությունը մարդկանց և մարդկանց կցորդությունը Քրիստոսին:Քրիստոսին։ Ներսես Լամբրոնացին գրում է. «Հաղորդություն անվանումը ցույց է տալիս, որ բազմության զանազանությունը սրանով [Հաղորդությամբ] դեպի մեկ անձնավորության Քրիստոս է գալիս»<ref>Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի, Հատոր երկրորդ, Վենետիկ, 1837, էջ 9-10, Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 525</ref>:
 
== Հաղորդության խորհրդի աստվածաշնչական հիմքը ==
 
Ըստ Ավետարանների Հաղորդության խորհուրդը սահմանվել է Հիսուս Քրիստոսի կողմից:կողմից։ Որպես Խորհրդի հաստատման վկայություններ ընդունվում են Համատես Ավետարաններում ներկայացված Վերջին ընթրիքի` Պասեքի ժամանակ Քրիստոսի խոսքերը.
 
* «Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»։ Եւ բաժակ վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց. «Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար» (Մատթ. 26:26-28)։
== Հաղորդության խորհուրդը վաղ Եկեղեցում ==
Հետևելով Քրիստոսի «մարմնին ու արյանը» հաղորդվելու պատվիրանին, առաջին դարում առաքյալները նորադարձ քրիստոնյաների հետ իրենց տներում եղբայրական հավաքույթներ ունենում, որ հաճախ անվանվում էր ագապե` սիրո ճաշ:ճաշ։ Գործք Առաքելոցում այդ մասին գրված է. «Նրանք [քրիստոնյաները] յարատեւում էին առաքեալների ուսուցման, '''հաղորդութեան, հացի բեկման ու աղօթքների''' մէջ», «Ամէն օր, միասիրտ, վաղ գնում էին տաճար, տներում էին հացը կտրում եւ ուրախութեամբ ու սրտի պարզութեամբ էին կերակուր ուտում» (Գործք 2:42, 46, հմմտ. 20:7, 11): Պողոս Առաքյալը ևս հիշատակում է Հաղորդությունը, որ հաստատել էր Քրիստոսը (Ա Կորնթ. 11:23-26) և ներկայացնում է վաղ եկեղեցում Հաղորդության խորհրդի ընկալումը. «Օրհնութեան բաժակը, որն օրհնում ենք, արդարեւ հաղորդութիւն չէ՞ Քրիստոսի արեան. հացը, որը կտրում ենք, արդարեւ հաղորդութիւն չէ՞ Քրիստոսի մարմնի. որովհետեւ մի հաց, մի մարմին ենք բոլորս, քանի որ բոլորս էլ այդ միակ հացից ենք վայելում» (Ա Կորնթ. 10.16–17): Հավաքույթներում հացի բեկումը, այսինքն՝ Հաղորդության խորհուրդը և սիրո ճաշը միասին են կատարել:կատարել։ Քրիստոնյաները նախապես հավաքվել են շաբաթական չորս անգամ, հացի բեկում կատարելով՝ հաղորդվել, հացից բաժին են հանել նաև աղքատներին:աղքատներին։ Կորնթացիներին ուղղաված առաջին նամակում Պողոս առաքյալը անդրադառնում է հաղորդության շուրջ ծագած մի խնդրի` գրելով. «Եւ արդ, երբ դուք միասին հաւաքւում էք, Տիրոջ տունը ձեզ համար հաց ուտելու տեղ չէ. որովհետեւ իւրաքանչիւր ոք առաջ է ընկնում իր ընթրիքն ուտելու. մէկը՝ քաղցած է, իսկ միւսը՝ արդէն հարբած։ Միթէ տներ չունէ՞ք ուտելու եւ խմելու համար։ Կամ՝ Աստծու եկեղեցի՞ն էք արհամարհում եւ ամաչեցնում չքաւորներին։ Ի՞նչ ասեմ, գովե՞մ ձեզ դրա համար» (Ա Կորնթ. 11:20-22): Նմանատիպ զեղծարարությունները, որ կատարվում էին Տերունական ընթրիքի անվան տակ առիթ դարձան, որպեսզի Վաղ Եկեղեցու պարզ ընթրիքը բաժանվի Տերունականից՝ Հաղորդությունից:Հաղորդությունից։ Առաքելական շրջանից սկսյալ Տերունական ընթրիքը եկեղեցական արարողության ձև ստացավ, որը հետագա դարերում զարգանալով ու համալրվելով աղոթքներով և երգեցողությամբ, պարզ արարողությունից վերածվեց Պատարագի արարողության` առանցք ունենալով Սուրբ Հաղորդությունը:Հաղորդությունը։ Հաղորդության խորհուրդի արարողությունն անվանվեց «անարյուն պատարագ»<ref>Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 526</ref>:
 
== Հաղորդության խորհրդի աստվածաբանությունն ու ծեսը Հայոց Եկեղեցում ==
 
Որպես վաղ քրիստոնեական եկեղեցի` Հայ Առաքելական սուրբ եկեղեցին անխախտելիորեն պահպանել է Հաղորդության խորհրդի` Քրիստոսի և առաքյալների կողմից մատուցած աստվածաբանությունը` որոշակի զարգացում տալով ծեսին:ծեսին։ Սուրբ Հաղորդությունը պատրաստվում է օծված հոգևորականի ձեռքով Սուրբ Պատարագի ժամանակ` ուղեկցվելով ծածուկ աղոթքներով ու հավատացյալների օրհներգություններով:օրհներգություններով։ Արդյունքում Աստվածային միջնորդությամբ` Սուրբ Հոգին «Որդի Աստուծոյ» շարականի ժամանակ աներևութապես հանգչում է սկիհի` բաժակի մեջ տեղակայված գինու և հացի մեջ` '''փոխակերպելով''' հացն ու գինին Քրիստոսի Մարմնի և Արյան:Արյան։
[[Պատկեր:Patarag skih.jpg|thumb|left|150 px|հաղորդության գավաթ]]
 
Խորհրդաբանորեն Աստծո Միածինը պատարագվում` զոհաբերվում է Սուրբ Սեղանի վրա` ի քավություն և ի թողություն մեր մեղքերի:մեղքերի։ Խաչի վրա զոհաբերվելով Քրիստոս դադարեցնում էր Հին ուխտի` մարդկանց մեղքերի քավության համար մատուցվող կենդանիների արյամբ զոհաբերությունները և դրա փոխարեն տալիս էր Նոր Ուխտի Մարմինը և Արյունը, որը առավել էր քան կենդանական ու մարդկային բոլոր զոհերը (Եբր. 9:14, 12:24): Սակայն քանի որ Քրիստոսի մահը մեկ անգամ եղավ և Նրա Մարմինն ու Արիւնը մեկ անգամ մատուցվեց Գողգոթայում որպես հավիտենական պատարագ, Եկեղեցին, պատրաստելով Հաղորդության Սեղանը, շարունակաբար իրացնում և իրագործում է այդ հավիտենական պատարագը այստեղ՝ աշխարհում։ Քրիստոսը խաչի վրայ իր մահով փրկեց մարդկությանը, հաշտեցրեց Աստծո հետ և դարձրեց հավիտենական կյանքի ժառանգորդ։ Պատարագի խորհրդակատարման ժամանակ, ամեն անգամ դարձյալ Քրիստոս Իրեն է մատուցում, սակայն արդեն քահանայի օգնությամբ՝ անարյուն և խորհրդավոր ձևով՝ հացի և գինու միջոցով<ref>Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 86, Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 525-526</ref>։
Հաղորդության ճաշակմամբ քրիստոնայն հաղորդակցվում է Աստծուն:Աստծուն։ «Ադամի մարմնով մենք մարդ ենք լինում եւ դառնում մարդու որդի, մինչդեռ Քրիստոսի մարմնով լինում ենք Քրիստոս եւ Աստուծոյ որդի։ Մարմնով Ադամից ենք՝ երկրից, շնչաւոր, մինչդեռ Քրիստոսի Մարմնով լինում ենք երկնային, հոգեւոր։ Ադամի մարմնով ժամանակաւոր ենք, մահկանացու, մինչդեռ Քրիստոսի մարմնով՝ անմահ եւ յաւիտեան»,- ասում է [[Գրիգոր Տաթևացի]]ն<ref>Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 85-86</ref>։ Բացի Աստծո հետ հաղորդակցությունից ու միացումից, այս խորհուրդը նաև միավորում է մարդկանց` նույն մարմնից ճաշակող քրիստոնյաներին:քրիստոնյաներին։ Սրբագործված հացի ու գինու միջոցով ճաշակողների հոգու մեջ է իջնում Աստված, և զորացնում նրանց, ներշնչում, կենդանացնում և բարձրացնում անկյալ մարդուն։ Գերբնական աստվածությունը, մտնելով ժամանակավորի մեջ, Իր կյանքից նոր կյանք է տալիս հաղորդվողին։ Հաղորդության խորհրդի մատուցմամբ տեսանելի և անտեսանելի, զինվորյալ և հաղթանակած եկեղեցիները մեկ են լինում՝ կազմելով միություն։
«Հաղորդութեան խորհուրդը մարդկանց Աստծու հետ միաւորող կապն է, որովհետեւ այս խորհրդով Հայր Աստուած սրբագործուած հացը եւ գինին փոխում է Ս. Հոգիով Միածնի Ս. Մարմնին եւ Արեան, որպէսզի մենք, ճաշակելով այն, միաւորուենք Աստծու հետ» <ref>Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 86</ref>։
Հայ Եկեղեցու երախտավոր Արշակ Տեր-Միքելյանը, խոսելով Հաղորդության խորհրդի մասին գրում է, որ խորհրդի հաստատմամբ Քրիստոս պարզապես հասկացրեց իր հավատացյալներն, որ. «միմիայն ճաշակելով յուր անմեղ և անապական մարմինն և արյունը, կարող կլինին հաղորդակից լինել յուր հետ ու միանալ, այնպես որ այդ հաղորդակցությամբ ու միությամբ նոքա կմեռնեն մեղաց համար և նորա մարմնի և արյան անմեղությունն ու անապականությունն ընդունելով` կմտնեն հավիտենական կյանքի երջանկության և առաքինության ճանապարհը:ճանապարհը։ Քրիստոսի մարմնի անմեղությունը կսրբե հավատացյալի մարմնի մեղանչականությունը:մեղանչականությունը։ Իսկ արյան անապականությունը,
թողություն ու քավություն պարգևելով, կարժանացնե նորան աստվածատուր անապական կյանքին:կյանքին։ Հետևաμար ս. հա-
ղորդությամբ է քրիստոնեական ճշմարիտ փրկության իրականացումն յուրաքանչյուր անհատի մեջ, առանց որի քրիստոնյան Քրիստոսի հետ լինել չի կարող և փրկված չի լինիլ» <ref>Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 441</ref>:
 
=== Հաղորդության նյութը ===
[[Պատկեր:Բաղարջ հացը.tif|thumb|right|հաղորդության հացը|150 px]]
Հաղորդության նյութերն են հացը և գինին:գինին։ Քանի որ Քրիստոսի մարդեղությամբ ու աստվածային զոհաբերմամբ մարդը բարձրացվել էր իր ընկած վիճակից, մարդը պարտավոր էր Նրան նմանվելու համար ընդունել Նրա Մարմինը և Արյունը, որ հաղթանակել էր մահվանը հարությամբ:հարությամբ։ Բայց քանի որ մարդն իր զգայական բնությամբ անկարող է լիարժեքորեն ընդունել աստվածայինը, Քրիստոս իր ողորմությամբ պատվիրեց ուտել Հացը և խմել Գինին<ref>Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 439-440</ref>:
Պատարագի արարողության ընթացքում Սուրբ Հոգու զորությամբ նյութերը փոխակերպվում են Քրիստոսի Մարմնի և Արյան, սակայն հացն ու գինին իրենց գոյությունը, նյութը չեն փոխում, այլ իրենց մեջ ընդունում են Հիսուս Քրիստոսի հոգևոր ներկայությունը և սրբագործվում պատարագիչ հոգևորականի ու քրիստոնյաների աղոթքով։ Ինչպես Գրիգոր Տաթևացին է ասում. «Հացը բազմաթիւ ցորենի հատիկներից է բաղկացած, իսկ գինին՝ խաղողի բազում պտուղներից, այնպէս էլ Քրիստոսի մարմինը բազում անդամներից է շաղկապուած, որը Եկեղեցին է՝ բազում հաւատացեալների միաւորութիւնը» <ref>Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 90</ref>:
Հացը՝ նշխարհը, Հայ Առաքելական Սուրն Եկեղեցու ավանդության և դավանանքի համաձայն անթթխմոր է` բաղարջ (ինչպես Վերջին Ընթրիքի ժամանակ), ցորենի մաքուր ալյուրից:ալյուրից։ Գինին ևս, ինչպես Վերջին Ընթրիքի ժամանկ, պետք է լինի մաքուր ու անխառն` անապակ, առանց ջուր խառնելու։
 
=== Խորհրդակատարը և ենթական ===
 
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում Հաղորդություն պատրաստելու (պատարագելու) և մատուցելու իրավունք ունի միայն օծված ու ձեռնադրված հոգևորկանաը` քահանան կամ եպիսկոպոսը, ով բաշխում է «Մարմինը և Արյունը»` մանր կտորտանքներով դնելով հաղորդություն առնող քրիստոնյաների բերանները:բերանները։ Խորհրդի ենթական մկրտված և դրոշմված հավատացյալն է` քրիստոնյան, ով մինչև հաղորդվելը պարտավոր է որոշակի պատրաստություն անցնել<ref>http://www.araratian-tem.am/qpage.php?id=78&lang=A</ref>:
 
== Հաղորդության համար անհրաժեշտ պայմաններ ==
 
Հաղորդության խորհրդով մեր առաջ պատկերվում է Հիսուս Քրիստոսի մարդեղացումը, չարչարանքներն ու թափված արյունը, մահը, թաղումը և հարությունը։ Ուստի հաղորդության Սեղանին մոտեցողը` թե խորհրդակատարը, թե ենթական պետք է հետևեն որոշ սկզբունքների և լուրջ տարամադրվեն դրա հանդեպ:հանդեպ։ Այսպես` Հաղորդվելու համար անհրաժեշտ պայմաններն են`
 
* Մարդը պետք է Մկրտված և Դրոշմված լինի` դրանով իսկ փաստելով իր քրիստոնյա լինելը:լինելը։
* Մարդը պետք է անսակարկ հավատա Հաղորդության իսկությանը (այսինքն հավատա, որ մատուցվում է Քրիստոսի Արյունը և Մարմինը):
* Հաղորդվելուց առաջ անհրաժեշտ է զղջալ սեփական մեղքերի համար և ապաշխարել զղջմամբ ու խոստովանությամբ` թողություն ստանալով Աստծուց հոգևորականի արձակման միջոցով և պատրաստակամ լինի այլևս չվերադառնալու դեպի խոստովանած մեղքերը:մեղքերը։
* Հաղորդվելուց առաջ անհրաժեշտ է քննել սեփական ներաշխարհը, տրամադրվել հոգևորապես, ներել նրանց ովքեր վիրավորել են մեզ և ներվել նրանցից, ովքեր մեզ են վիրավորել:վիրավորել։
* Հաղորդվելուց առաջ անհարժեշտ է ծոմ պահել` չուտելով և չխմելով ոչինչ (բացառություն են կազմում հիվանդները և հղիները):
* Հաղորդվելուց առաջ մարդը պետք է քննի իր անձը` տեսնելու թե որքանով է արժանի ընդունելու Քրիստոսի Մարմինը և Արյունը:Արյունը։
* Հաղորդության պատրաստվողը պարտավոր է սկզբից մինչև վերջ հետևել Պատարագի ընթացքին և աղոթել ջերմեռանդորեն:ջերմեռանդորեն։
 
Նրանք, ովքեր ինքնակամորեն հրաժարվում են հետևել կետերից որևիցե մեկին և հաղորդվում են, համաձայն Պողոս առաքյալի խոսքերի դատապարտվում են Աստծուց. «Ահա թէ ինչու, ով որ ուտի այս հացը կամ խմի Տիրոջ այս բաժակն անարժանօրէն, պարտական պիտի լինի Տիրոջ մարմնին եւ արեանը։ Թող մարդ նախ ինքն իրե՛ն փորձի եւ ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից. որովհետեւ, ով ուտում է եւ խմում անարժանօրէն, իր իսկ դատապարտութիւնն է ուտում եւ խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը։ Դրա համար իսկ ձեր մէջ բազում հիւանդներ եւ ցաւագարներ կան, եւ շատերն էլ մեռած են. որովհետեւ, եթէ մե՛նք մեզ քննէինք, ապա չէինք դատապարտուի» (Ա Կորնթ. 11:27-31):
 
Հայ եկեղեցում ի տարբերություն որոշ եկեղեցիների, հաղորդություն են տալիս նաև երեխաներին, քանի որ մկրտված և դրոշմված երեխաները չպետք է զրկվեն աստվածային պարգևից /հմմտ. Եբր. 2:14/: Մանուկների համար հաղորդության պայմանները, բացառությամբ մկրտված լինելու կարևոր կետի, չեն կիրառվում:կիրառվում։
 
== Հաղորդության խորհուրդը այլ եկեղեցիներում ==
 
Հայոց եկեղեցու պատմության ընթացքում երկար ժամանակ տեղի են ունեցել բազմաթիվ վիճաբանություններ Հաղորդության խորհրդի նյութի, ծիսակարգի և աստվածաբանության հետ կապված:կապված։ Վիճաբանությունների ճնշող մեծամասնությունը եղել այլ եկեղեցիների հետ:հետ։
 
=== Հռոմեական կաթոլիկ եկեղեցի ===
 
Հռոմի Կաթոլիկ եկեղեցում, ինչպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում, որպես «Քրիստոսի մարմին» օգտագործվում է բաղարջ` անխմոր հաց, սակայն որպես «Քրիստոսի արյուն» օգտագործվում է գինի, որին գոլ ջուր է խառնվում:խառնվում։ Այս հանգամանքը Կաթոլիկ եկեղեցին հիմնավորվում է խաչելությունից հետո հռոմեական զինվորի գեղարդի հարվածից Հիսուս Քրիստոսի կողից հոսած ջրով և արյամբ (Հովհ. 19:36), որը, սակայն տեղի է ունեցել խորհրդի հաստատումից հետո:հետո։ Իրականում հանգամանքը առավելաբար կախված է Քրիստոսի բնությունների մասին Քաղկեդոնի ժողովի որոշումների հետ:հետ։<ref name="ReferenceA">Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 87-88, Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 452-455</ref>
Այլ է կողմնորոշումը նաև աստվածաբանկան հարցում:հարցում։ ի տարբերություն Հայոց Եկեղեցու, որտեղ հացը և գինին «փոխակերպվում» են Քրիստոսի Մարմնի և Արյան (մնալով հաց և գինի` Սուրբ Հոգով հոգևոր հատկությամբ են օժտվում), Կաթոլիկ եկեղեցում կիրառվում է «գոյացափոխություն» տերմինը, ինչը նշանակում է, որ հացը և գինին այդ պահին դադարում են հաց և գինի լինելուց և իրավամբ փոխում են իրենց գոյությունը` վերածվելով Մսի և Արյան:Արյան։<ref name="ReferenceA"/>
Լատին եկեղեցում հաղորդություն տրվում է միայն չափահաս և գիտակից մարդկանց:մարդկանց։ Սակայն աշխարհականներին տրվում է միայն հացը` Մարմինը, իսկ գինին` Արյունը ըմպում են միայն հոգևորականները:հոգևորականները։<ref>Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 526, Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 87-88, Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 452-455</ref>
 
=== Ուղղափառ եկեղեցի ===
 
Ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցին ևս Հաղորդության նյութի հարցում էականորեն տարբերվում է Հայոց Եկեղեցուց` ոչ միայն հաղորդությանը ջուր խառնելով, այլ նաև օգտագործելով խմորով հաց:հաց։
 
=== Բողոքական եկեղեցի ===
 
Բողոքական Եկեղեցին, թեև Հաղորդությունը համարում է խորհուրդ, սակայն չի ընդունում, որ հացը և գինին վերածվում են Մարմնի և Արյան և որ իսկապես տեղի է ունենում Քրիստոսի զոհաբերումը:զոհաբերումը։ Բողոքականությունը խորհուրդը համարում է հիշատակ և նշում որ Քրիստոսն այդտեղ ներկա է «հացի մեջ, հացի հետ և հացի տակ» (Մ. Լյութեր): Սա նշանակում է, որ հացը զուտ տեսանելի նշան է, սիմվոլ, որի միջոցով Քրիստոս հաղորդակցվում է մեզ հետ:հետ։ Լյութերից ավելի առաջ գնալով Ժ. Կալվինը ստեղծեց աստվածաբանություն, ոստ որի հացը և գինին օգտագործում ենք լոկ որպես հիշատակև ձև` հիշելու համար Քրիստոսի զոհաբերումը, իսկ Քրիստոս անկախ այդ «խորհրդանիշերից» միևնույն է ներկա է արարողությանը<ref>Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը, Ս. Էջմիածին, 2007, էջ 455-457</ref>:
 
== Աղբյուրներ ==
{{Ծանցանկ}}
 
{{Կաղապար:Շաբաթվա հոդված նախագծի մասնակից}}
 
[[Կատեգորիա:Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդներ]]
285 960

edits