«Ապաշխարություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, replaced: լ: → լ։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ապաշխարություն''', Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից։
Նշանակում է զղջալ կատարած հանցանքի, սխալի համար և մեղքը քավել։ Կոչվում է նաև խոստովանանք։ Ապաշխարությունն արդարության և մաքրության խորհուրդն է, որով մեղավորին իր ճշմարիտ ու գիտակից զղջումով և անկեղծ խոստովանությամբ մեղքերի թողություն է շնորհվում։ [[Հին կտակարան]]ում գոյություն ունեցող Ապաշխարության (Հովել 2.12) և խոստովանանքի (Թվեր 7.58, Ղևտ. 5.4–10) գաղափարին [[Հիսուս Քրիստոս]]ն ավելի մեծ նշանակություն է տվել և հոգևոր կյանքի վերածել։ Նրա խոսքերը ապաշխարության մասին բազմիցս վկայված են Նոր կտակարանում`
Ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է (Մատթ. 4.17), Եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք (Ղուկ. 13.3), Ուրախություն կլինի երկընքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ (Ղուկ. 15.7) ևն։ Ք րիստոսն ապաշխարության խորհուրդը կատարելու իրավունքը տվել է առաքյալներին և նրանց հաջորդ եկեղեցականներին (Հովհ. 20.21–33)։

Ապաշխարության խորհրդի պայմանները երեքն են`
առաջինը անկեղծ, ճշմարիտ և գիտակից զղջումն է գործած մեղքերի համար։
Երկրորդը խոստովանությունն է՝ գործած մեղքի ընդունումը։ Խոստովանությամբ մեղավորը ստանում է մեղքերի թողություն (արձակում): Նախ դու խոստովանիր քո անօրենությունները, որ արդարացվես (Եսայի 43.26)։ Առաքյալների ժամանակ հավատացյալներն իրենց հանցանքները խոստովանել են և իրար պատմել:պատմել։ Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցեք և միմյանց համար աղոթք արեք, որպեսզի բժշկվեք (Հակոբ. 5.16)։
Ապաշխարության երրորդ պայմանը հատուցումն է կամ կրած պատիժը, որը եկեղեցին սահմանում է հանցանքների ծանրությանը համապատասխան՝ հոգեպես վերաշինվելու համար։

Քրիստոնեական եկեղեցու առաջին դարերի խոստովանությունը հիմնականում հրապարակային էր, երբեմն՝ առանձնական կամ անհատական։ Հետագայում առավելապես գործածվել է անհատական խոստովանությունը։ Կաթոլիկ եկեղեցում ապաշխարողն իր մեղքերն առանձնաբար խոստովանում է հոգևորականին։ Այդպես է եղել նաև Հայ եկեղեցում։ Դվինի Բ եկեղեցական ժողովի (554) ԺԹ կանոնի համաձայն, կարգալույծ է արվել այն քահանան, որն իրեն ծածուկ խոստովանած մեղքերը հայտնել է ուրիշին։ Իսկ նույն ժողովի ԺԸ կանոնը արգելել է քահանաներին վարձ վերցնել խոստովանողից։