«Ամենայն Հայոց Կաթողիկոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը հեռացնում է․: fr:Catholicos d'Arménie (strong connection between (2) hy:Ամենայն Հայոց Կաթողիկոս and fr:Catholicossat de tous les Arméniens)
Տող 25.
== Ամենայն հայոց կաթողիկոսությունը XX դարում ==
1920 թվականին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումով չափազանց ծանր պայմաններ են ստեղծվել Ամենայն հայոց կաթողիկոսության համար։ Ստալինյան հակաեկեղեցական հալածանքների շրջանում Մայր աթոռն ամփոփվել է միայն Սբ. Էջմիածնի վանքի պատերի մեջ, կտրվել է կապը Հայ եկեղեցու թեմերից, նվիրապետական աթոռներից և հավատացյալներից։ Իշխանությունը հաշվեհարդար է տեսել հոգևորականների հետ, փակել, ավերել հարյուրավոր եկեղեցներ, խլել եկեղեցական կալվածքներն ու ունեցվածքի մեծ մասը։ Մայր Աթոռն անշքացել է, Սբ. Էջմիածնի միաբանական կյանքը՝ դադարել, և Ամենայն հայոց կաթողիկոսության վրա կախվել է վերանալու սպառնալիքը։ 1938 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի՝ կասկածելի հանգամանքներում վախճանից հետո, մինչև 1945թ-ը, կաթողիկոսական գահը մնացել է թափուր։
Դրությունը մի փոքր բարելավվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Պատերազմի ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսությունը իր սուղ միջոցներից, ինչպես նաև սփյուռքահայության օժանդակությամբ օգնել է ռազմաճակատին։ Փոխվել է վարչակարգի վերաբերմունքը Ամենայն հայոց կաթողիկոսության և Հայ եկեղեցու նկատմամբ:նկատմամբ։ Սկսվել է իրավունքների մասնակի վերականգնումը։ Սակայն կաթողիկոսությունը շարունակել է մնալ սոսկ հանդուրժվածի վիճակում։
Ամենայն հայոց կաթողիկոսության վերազարթոնքը սկսվել է Գևորգ Զ Չորեքչյան (1945-1954) կաթողիկոսի օրոք, իսկ ավելի նպաստավոր պայմաններում շարունակվել Վազգեն Ա Պալճյան (1955-1994թթ) կաթողիկոսի երկարատև աթոռակալության շրջանում, երբ զարգացել են միջեկեղեցական հարաբերությունները, խորացել արտասահմանյան թեմերի հետ կապերը, վերաբացվել կամ վերանորոգվել հարյուրավոր վանքեր ու եկեղեցներ։ Հայկական պետականության վերականգնումից (1991 թվականի սեպտ. 21) հետո Ամենայն հայոց կաթողիկոսության առջև բացվել են գործունեության նոր և ավելի լայն հնարավորություններ։ Եկեղեցական, միաբանական, թեմական, հոգևոր-մշակութային կյանքն աշխուժացել է Գարեգին Ա Սարգիսյան (1995-1999թթ) կաթողիկոսի օրոք։ ՀՀ-ում վերափոխվել է թեմական կառուցվածքը, կառուցվել ու վերաբացվել են նոր եկեղեցիներ ու վանքեր։ Մայր Աթոռում հիմնվել է Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը, վերանորոգվել է Գևորգյան ճեմարանի շենքը և հանձնվել Սբ. Էջմիածնին, բարելավվել են հոգևոր ճեմարանի ուսումնական պայմանները։ Մայր Աթոռում ստեղծված Մամլո դիվանը, «Խորան լուսոյ» ստուդիան, «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը սկսել են համակարգված քարոզչական և տեղեկատվական աշխատանք կատարել։