'''Ներսես Գ Տայեցի''' (հայտնի է նաև որպես '''Ներսես Գ Իշխանցի''', '''Ներսես Գ Շինող''' (ծ. թ. անհայտ– 661)), [[Ամենայն հայոց կաթողիկոս]] [[641]]-ից:ից։ Հաջորդել է [[Եզր Ա Փառաժնակերտցի|Եզր Ա Փառաժնակերտցուն]]: Ծնվել է [[Տայք]]ի [[Իշխան (Տայք)|Իշխան]] գյուղում:գյուղում։ Կրթվել է [[Բյուզանդիա]]յում, մտել այնտեղ զինվորական ծառայության:ծառայության։ Վերադառնալով հայրենիք՝ ձեռնադրվել է, ապա կարգվել Տայքի եպիսկոպոս:եպիսկոպոս։ Կաթողիկոս է դարձել Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու հավանությամբ, ծավալել եկեղեցաշինական բուռն գործունեություն, որի համար ստացել է Շինող մականունը:մականունը։ Նորոգել է [[Դվին]]ի Ս. Սարգիս, [[Վաղարշապատ]]ի Ս. Աստվածածին եկեղեցիները, [[Վասպուրական]]ի Ձորո վանքը, կառուցել [[Խոր Վիրապ|Խոր վիրապ]]ի Ս. Գրիգոր մատուռը, [[Զվարթնոց]]ի Ս. Գրիգոր կաթողիկեն՝ հարակից հայրապետանոցով և պարիսպներով:պարիսպներով։ [[645]]-ին գումարել է Դվինի 5-րդ ժողովը, որի ընթացքում ընդունվել է 12 կանոնները:կանոնները։ 648-ի Դվինի 6-րդ ժողովում Ներսես Գ Տայեցին և [[Թեոդորոս Ռշտունի]]ն մերժել են բյուզանդական կայսր Կոստաս II-ի (Կոստանդին) և Կ. Պոլսի պատրիարք Պյուռոսի՝ [[Քաղկեդոնի ժողով]]ն ընդունելու առաջարկը:առաջարկը։ 652-ին Կոստաս II կայսրը ներխուժել է Հայաստան, հալածել ընդդիմադիր հայ նախարարներին ու հոգևորականներին և կրկին առաջ քաշել եկեղեցիների միության խնդիրը:խնդիրը։ Այդ նպատակով, Դվինի Կաթողիկե եկեղեցում կայսրը հրամայել է հունական ծեսով մատուցել Պատարագ, որի ընթացքում կաթողիկոսի հետ միասին հաղորդվել են նաև հայ եպիսկոպոսները:եպիսկոպոսները։ 652-ին, երբ Թեոդորոս Ռշտունին արաբական զորքերի օժանդակությամբ բյուզանդացիներից ազատագրել է Հայաստանը, Ներսես Գ Տայեցին, խույս տալով արաբական կողմնորոշում ունեցող նախարարների հետ բախումից, մեկնել է [[Կ. Պոլիս]]՝ ակնկալելով կայսրի պաշտպանությունը:պաշտպանությունը։
Նույն թվականի վերջին հուսախաբ վերադարձել է Հայաստան և մինչև [[659]]-ը քաշվել հայրենի Իշխան գյուղը՝ մեկուսանալով երկրի քաղաքական գործերից:գործերից։ Թեոդորոս Ռշտունու մահից (658) և արաբական սպառնալիքների մեղմացումից հետո, 659-ին վերադարձել է Վաղարշապատ, շարունակել Զվարթնոցի օժանդակ կառույցների շինարարական աշխատանքը:աշխատանքը։ Ներսես Գ Տայեցու գահակալման օրոք կարևոր իրադարձություններից էր [[Սուրբ Խաչի գյուտ|ս. Խաչի գյուտ ]] ը և այդ առթիվ Վարագա ս. Խաչի տոնի հաստատումը ([[653]]): Կաթողիկոսը նույն վայրում՝ Վարագա լեռան վրա, որտեղ հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի խաչափայտի մի մասունքը, կառուցել է Ս. Նշան եկեղեցին:եկեղեցին։ Ներսես Գ Տայեցին ամփոփվել է Զվարթնոցի հյուսիսային կողմում, իր կենդանության օրոք կերտած շիրիմում:շիրիմում։ Կաթողիկոսական գահին նրան հաջորդել է [[Անաստաս Ա Ակոռեցին]]:
== Շինարարական գործունեությունը ==
Նորոգել է Դվին մայրաքաղաքի Ս. Սարգիս, Վաղարշապատի Ս. Աստվածածին եկեղեցիները, Վասպուրական նահանգի Ձորո վանքը, կառուցել Խոր վիրապի Ս. Գրիգոր մատուռը, Զվարթնոցի Ս. Գրիգոր կաթողիկեն (641 – 661թթ.) (հայտնի է եղել նաև որպես Վաղարշապատի Սբ. Գրիգոր, Առապարի Սբ. Գրիգոր անվանումներով, գտնվում է Արարատյան դաշտում, ՀՀ Արմավիրի մարզում, Վաղարշապատից 3 կմ հարավ:հարավ։ Ըստ Մովսես Կաղանկատվացու, Զվարթնոցն օծվել է 652 թ.-ին)` հարակից հայրապետանոցով և պարիսպներով:պարիսպներով։ Զվարթնոցի պատին Ներսես Գ Տայեցին թողել է հունարեն արձանագրություն. «Ներսեսն է կառուցել, հիշեցեք»: Այս առթիվ Սեբեոս պատմիչը նշում է. «Այն ժամանակ հայոց Ներսես կաթողիկոսը որոշեց իր համար նստավայր շինել այն սուրբ եկեղեցիների մոտ, որ Վաղարշապատ քաղաքում էին` այն ճանապարհի վրա, որտեղ, ասում են, Տրդատ թագավորն (Տրդատ 3-րդ Մեծ (298-330թթ.) ընդառաջ ելավ սուրբ Գրիգորին:Գրիգորին։ Շինեց այնտեղ մի եկեղեցի հանուն երկնային Զվարթունների (հրեշտակների) երկնային զորքերի բազմության, որոնք երազում երևացին սուրբ Գրիգորին:Գրիգորին։ Կառուցեց այդ եկեղեցին` բարձրաշեն, զարմանալիորեն չքնաղ, աստվածային պատվին արժանի, ում նվիրեց:նվիրեց։ Աղբյուր բերեց, ջուր անցկացրեց նաև գետից և ողջ քարքարոտ վայրերը մշակեց, տնկեց այգիներ ու ծառաստաններ և նստավայրը շուրջանակի պատվարեց գեղեցկաշար բարձր պարսպով` ի փառս Աստծո» (Սեբեոս, գլ. ԽԵ, էջ 226-227): Վերոհիշյալի մասին պատմում է նաև Հովհան Մամիկոնյան պատմիչը:պատմիչը։
===Արտաքին հղումներ===
{{Կաթողիկոս|
նախորդող = [[ Եզր Ա Փառաժնակերտցի]] |
հաջորդող = [[Անաստաս Ա Ակոռեցի]] |
ժամկետներ = [[641]]–[[661]]
|