«Գագիկ Ա»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: = → = (20), = → = (20), = → = (18), = → = (12), = → = oգտվելով ԱՎԲ
չ (Bot: Migrating 8 interwiki links, now provided by Wikidata on d:q2412339 (translate me))
չ (clean up, replaced: = → = (20), = → = (20), = → = (18), = → = (12), = → = oգտվելով ԱՎԲ)
{{Տեղեկաքարտ միապետ
| անուն = Գագիկ Ա
| տիտղոս = ''Շահնշահ հայոց, վրաց և աղվանից''
| դրոշ = Bagratuni flag.svg
| պատկեր = [[Պատկեր:Gagik I Bagratuni.jpg|200px]]
| կալանք = Գագիկ Ա-ի արձանը գտնված [[Անի]]ում
| իշխանություն = [[990]] – [[1020]]
| թագադրում = [[990]]
| ուրիշտիտղոսներ = ''Բագրատունյաց Հայաստանի թագավոր''
| լրիվ անուն = Գագիկ Ա Բագրատունի
| նախորդ = [[Սմբատ Բ Տիեզերակալ]]
| հաջորդող = [[Հովհաննես-Սմբատ]]<br />[[Աշոտ Դ]]
| ժառ-ձև = Եղբայր
| ժառանգ = [[Սմբատ Բ Տիեզերակալ]]
| թագուհի = Կատրամիդե
| հետնորդ = [[Հովհաննես-Սմբատ]]
| տոհմ = [[Բագրատունիներ]]
| հայր = [[Աշոտ Գ Ողորմած]]
| մայր = Խոսորվանույշ
| մահ = [[1020]]
| ազգություն = [[Հայ]]
}}
'''Գագիկ Ա''' (ծն. թ. անհայտ– [[1020]]), Հայոց թագավոր [[990]]–ից։ [[Բագրատունիներ]]ի հարստությունից։
 
==Գահակալությունը==
 
Հաջորդել է եղբորը՝ [[Սմբատ Բ]]–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարուկակել է պայքարը՝ [[Բագրատունյաց Հայաստան]]ը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է [[Բագրատունիներ]]ի թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և [[Դվին]]ը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել [[Տայք]]ի [[Դավիթ Կյուրապաղատ]]ի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ X-րդ դարի վերջին [[Ատրպատական]]ի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրապաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել [[Ծաղկոտն]] գավառը։ Գագիկ Ա–ի, [[Կարս]]ի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրապաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ [[998]]–ին միացյալ բանակները [[Ծումբ ամրոցի ճակատամարտ|Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն]]՝ կանխելով նրա ասպատակությունը։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու [[Գանձակ]]ի ամիրա Փադլունի զորքերը։ [[1000]]–ին, երբ [[Տայք]]ի գրավումից հետո բյուզանդական կայսր [[Վասիլ II]]–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, [[Կարս]]ի և [[Սյունիք]]ի թագավորները։ [[1001]]–ին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք [[Բագրատունյաց Հայաստան]]ի թագավորության սահմանները տարածել են [[Կուր]] գետից մինչև [[Ապահունիք]], [[Շամքոր]]ից մինչև [[Վաղարշակերտ]]։
 
==Տնտեսությունը==
 
Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են [[Անի]]ն, [[Դվին]]ը, [[Կարս]]ը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։
 
==Գագիկ Ա-ի արձանը==
 
[[Անի]]ի պեղումների ժամանակ գտնվել է Գագիկ Ա–ի արձանը, որի գլխին կա լայն փաթաթած սպիտակ չալմա, հագին երկարավուն արաբական կարմիր խալաթ և մեջքի փաթաթան։ Արաբական տարազն այստեղ խալիֆայության կողմից ճանաչված լինելու նշան է։
 
{{ՀՍՀ}}
 
{{Հայոց արքաներ}}
 
[[Կատեգորիա:Հայոց արքաներ]]
[[Կատեգորիա:Բագրատունիներ]]
274 658

edits