«Խնուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 15.
19-րդ դ. վերջերին և 20-րդ դ. սկզբներին Խնուսի մշակութային և ազգային կյանքը բավական եռուն էր: Այստեղ Ս.Աստվածածին եկեղեցուն կից գործում էր մի վարժարան՝ 100-ից ավելի աշակերտով ու 4 ուսուցչով: Դպրոցն ուներ նորակառույց, քարաշեն բարեկարգ շենք` շինված Միացյալ ընկերության կողմից : Նույն ընկերությունն էր կառուցել նաև առաջնորդարանը և Երիտասարդաց ակումբը, որը նույնպես Ս. Աստվածածին եկեղեցուն կից էր և կարևոր դեր էր խաղում քաղաքի հայ մշակույթի կյանքում: Խնուսի ամենանշանավոր կառույց-հնությունը նրա բերդն է, որի մասին հին հայկական աղբյուրներում տեղեկություններ չեն հաղորդված: Առաջին հիշատակությունը իտալացի մի ճանապարհորդի (1471 — 1478 թթ) վկայությունն է: Հաջորդ կարևոր վկայությունը պատկանում է թուրք հեղինակ Էվլիա Չելեբիին (1647 թ), որը բերդը համարում է «անառիկ կառուցվածք»: Ըստ եվրոպացի Պանվիշիսա Քսենոֆոնի «Նահանջ բյուրոցի» մեջ վկայված Դիմնիաս կոչված տեղն է: Այն կառուցված է Խնուսի գետի աջ ափին բարձրացող անմատչելի լեռան վրա: Ամուր կառուցվածք էր, քառակուսի հատակագծով, որի երկարությունը հասնում էր 600 քայլի: Շրջապատված էր ժայռերով ու պաշտպանական ամրակուռ պարսպով: Ուներ միայն մեկ դուռ՝ հյուսիսից: Դեպի ձորն իջնող ստորերկրյա գաղտնի ճանապարհով կապված էր քաղաքի հետ: Բերդի տարածքում զանազան նպատակներով կառուցված պաշտպանական շինվածքներից բացի կային նաև շուկա և մզկիթ: Ըստ ոչ արժանահավատ տեղեկությունների, կառուցվել է 15-րդ դ-ում՝ Ուզուն Հասանի կողմից: 19-րդ դ վերջերին Խնուսի բերդն արդեն միանգամայն ավերակ ու ամայի էր: Բուն քաղաքում կար մի հին և մեկ նոր եկեղեցի: Դրանցից նշանավորն առաջինն էր Ս. Աստվածածին քարաշեն, կամարակապ եկեղեցին, որ գտնվում էր գետի ափին, մի առանձին ժայռի վրա: Քաղաքն ուներ մի անշուք մզկիթ: Գետի վրա կար երկու կամուրջ, որոնցից մեկը բավական ճաշակով կառուցված քարաշեն կամուրջ էր: Խնուսի արևելյան կողմում կային զանազան հնություններ: Այստեղ դիպվածով գտնվել է փղի ընտանիքին պատկանող նախապատմական մի վիթխարի կենդանու բրածո, որը երկրաբանության մեջ կոչվել է հայկական փիղ: Կմախքը վերականգնված է և պահվում է Բրիտանական թանգարանում: 1587 թ. Խնուսում օրինակվել է Ավետարան: 1915 թ. մայիսին թուրքերը Խնուսից ձերբակալում և գնդակահարում են 150 հայ մտավորական: 1918 թ. ռուսական նահանջող զորքերի հետ Արևելյան Հայաստան գաղթեցին Խնուսի վերջին հայ բնակիչները: Այստեղ է ծնվել ՀՍՍՀ վաստակավոր դերասան Գառնիկ Կարապետյանը (1917 թ.):
 
{{Խնուսի գավառ}}
[[Կատեգորիա:Պատմական Հայաստանի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Էրզրումի նահանգ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խնուս» էջից