«Արտակ Սմբատյանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: բ: → բ։, գ: → գ։, դ: → դ։, ը: → ը։ (5), ի: → ի։, լ: → լ։, ն: → ն։ (3), չ: → չ։, ս: → ս։ (2), ու: → ու։, ք: → ք։, մ: → մ։ (4 oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
Տող 1.
'''Արտակ եպիսկոպոս Սմբատյանց''' (ավազանի անունով՝ Ղազար, 1876 մարտի 19-1937 սեպտեմբերի 3), Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոս:եպիսկոպոս։
 
== Կենսագրություն ==
Արտակ, ավազանի անունով Ղազար, եպիսկոպոս Սմբատյանցը ծնվել է ներկայիս [[Տավուշի մարզ]]ի [[Տավուշ (գյուղ)|Թովուզ]] (այժմ՝ Տավուշ) գյուղում 1876 թվականի մարտի 19-ին:ին։ 1887 թվականին նա ընդունվում է Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր դպրոցը և 1894թ. հունիսին այն ավարտում գերազանց վարքով, որից հետո 1895թ.նա ընդունվում է Մայր Աթոռի միաբանների շարքը, իսկ 1896թ. հունիսի 14-ին ձեռնադրվում է սարկավագ:սարկավագ։
1897թ. հունիսին պաշտպանելով ավարտաճառ «Սկիզբն վիճաբանութեանց Քաղկեդոնական ժողովոյն ի հայս» թեմայով` նա ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանի մասնագիտական բաժինը, որից հետո 1898-1899թթ. ոստարում դասավանդում է նույն ճեմարանում:ճեմարանում։
1899-1902թթ. հայազգի մեծահարուստ Մանթաշյանի միջոցներով նա որպես ազատ ունկնդիր հետևում է Դորպատի համալսարանի դասընթացներին:դասընթացներին։
1902թ. նոյեմբերի 24-ին ձեռամբ Հուսիկ արք. Տեր-Մովսիսյանի Ղազար սարկավագ ձեռնադրվում է կուսակրոն քահանա` վերանվանվելով Արտակի:Արտակի։
1903թ. հոկտեմբերի 24-ին Արտակ աբեղա Սմբատյանցը ստանում է վարդապետական մասնավոր 4 աստիճան և գավազան կրելու իրավունք:իրավունք։
1905թ. նա Գեղարքունիքի և Դարաչիչակի գործակալ էր, 1907թ. Քիշնևում էր որպես Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի կոնսիստորիայի անդամ:անդամ։
1910-11թթ. նա տարբեր պաշտոններ է վարել Մայր Աթոռում` գանձապահ, տպարանի տեսուչ, տարբեր հանձնաժողովների անդամ:անդամ։
1911թ. նոյեմբեր-1912թ. նոյեմբեր նա որպես գործակալ լինում է Նոր Բայազետում և Բաքվում, իսկ 1914թ. հունվարի 30-ին նշանակվում է վիճակի փոխանորդ` Ալեքսանդրապոլում:Ալեքսանդրապոլում։ Այստեղ նա ակտիվ գործունեություն է ծավալում Առաջին աշխարհամարտի պատճառով գաղթական դարձած հայերին օժանդակելու ուղղությամբ:ուղղությամբ։
1920թ. օգոստոսի 31-ին Գևորգ Ե Սուրենյանցը Ալեքսանդրապոլի վիճակն առանձնացնում է Երևանի թեմից և ստեղծում Շիրակի թեմ, որի առաջնորդ է ընտրվում մինչև 1921թ. սեպտեմբերի 9 Արտակ վրդ. Սմբատյանցը:Սմբատյանցը։
1922թ. ապրիլի 22-ին Գևորգ Ե Սուրենյանց հայրապետը վերականգնում է Սյունյաց թեմը, որի առաջնորդ է նշանակվում Արտակ վրդ. Սմբատյանցը:ՆույնՍմբատյանցը։Նույն թվականին` համաձայն Սյունյաց թեմի հավատացյալների խնդրագրերի Արտակ Սմբատյանցը օծվում է եպիսկոպոս:եպիսկոպոս։
1927թ. փետրվարի 20-ին Լենինականում կայացած Շիրակի թեմական պատգամավորական ժողովը Արտակ եպս. Սմբատյանցին միաձայն ընտրում է թեմակալ առաջնորդ:առաջնորդ։
1929թ. դեկտեմբերի 10-14 Թիֆլիսում գումարված Վիրահայոց թեմական պատգամավորական ժողովը ի թիվս այլ հարցերի` լուծում է նաև թեմակալ առաջնորդի հարցը:հարցը։ Ըստ այդմ` որոշվում է թեմակալ առաջնորդի պաշտոնով Թիֆլիս հրավիրել Շիրակի թեմի առաջնորդ Արտակ եպս. Սմբատյանցին, ով շարունակում է այդ պաշտոնին մնալ մինչև 1932թ.:
1932-1935թթ. Արտակ եպս. Սմբատյանցը պաշտոնավարում է Մայր Աթոռում, իսկ 1935թ. սկզբներին Խորեն Ա Մուրադբեգյան հայրապետը նրան նշանակում է Երևանի թեմի հայրապետական լիազոր ներկայացուցիչ:ներկայացուցիչ։ Ցավոք սրտի ժամանակները թույլ չտվեցին այս անմնացորդ նվիրյալ խոնարհ ծառային իր արժանի պարտքը մինչև վերջ վճարելու:վճարելու։ 1937թ. ապրիլի 13-ին Երևանի առաջնորդարանում ՆԳԺԿ Պետական Անվտանգության Վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվում է Արտակ եպս. Սմբատյանցը:Սմբատյանցը։
1937թ. օգոստոսի 31-ին ՀՍՍՀ ՆԳԺԿ Եռյակի նիստում որոշվում է Արտակ եպս. Սմբատյանցի բախտը:բախտը։ Հիմնվելով ներկայացված մեղադրանքների վրա` Եռյակի նիստը որոշում է նրան արժանացնել գնդակահարության, որն էլ ի կատար է ածվում 1937թ. սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերվա ժամը 02:00-ին:ին։
1957թ. նոյեմբերի 5-ին ՀԽՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերի կոլեգիան ծանոթանալով Արտակ եպս. Սմբատյանցի գործի նյութերին` գտավ, որ հետաքննությունը տարվել է վերին աստիճանի մակերեսորեն և կոպիտ կերպով խախտվել են քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը, ինչի պատճառով ՀԽՍՀ ՆԳՆ Եռյակի 1937թ. օգոստոսի 31-ի որոշումը հայտարարվում է չեղյալ:չեղյալ։
 
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]