«Քուրդ Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: բ: → բ։ , է: → է։ , ը: → ը։ (4), մ: → մ։ (4), ն: → ն։ (6), ջ: → ջ։ , տ: → տ։ (3), ]]: → ]]։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Քուրդ Ա''' (ծննդյան թվականն անհայտ - [[1272]] թ.), հայ ռազմական և պետական գործիչ, Արարատյան կողմնակալության հրամանատար-կողմնակալ, [[իշխանաց-իշխան]]: ։
 
==Գործունեությունը==
Արարատյան կողմնակալության հիմնադիր [[Վաչե Ա]]-ի որդին և հաջորդը վիմագիր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է [[Վաչե Ա]]-ի [[Կեչառիս]]ի վանական համալիրի [[1213]] թ-ի նվիրատվական արձանագրությունում:արձանագրությունում։ [[1221]] թ-ին եղել է կողմնակալության ամիրի պաշտոնում և համագահակալել է հոր հետ:հետ։ Այս պաշտոնի իրավասությունն է եղել կողմնակալության ներքին կյանքի, առևտրականների և արհեստավորների նկատմամբ վերահսկողությունը, հարկահավաքի կարգավորումը, զորահավաքը, ինչպես նաև թշնամական հարձակումների ժամանակ բնակչության ուժերի կազմակերպումը:կազմակերպումը։ [[1230]]-ական թթ-ի սկզբին փոխարինել է հորը:հորը։ [[1236]] թ-ին հայ մյուս ավատատեր իշխանների նման հպատակվել է մոնղոլ զորավար Չարմաղանին, մնացել է իր պաշտոնում և իր զորագնդով մասնակցել է մոնղոլների արշավանքներին:արշավանքներին։ Այս արշավանքի ընթացքում [[1236]] թ-ին Սումրառի-[[Սուրմալու]]յում գերությունից ազատել է Մարկոս արքեպիսկոպոս Սուրմառեցուն:Սուրմառեցուն։ Մոնղոլների կողմից [[Ամբերդ]]ի ավերումից հետո մայրաքաղաք է դարձրել [[Նիգ]]-[[Ապարան]] գավառի Վարդենիս գյուղը` այստեղ կառուցելով պարսպափակ երկհարկանի պալատ:պալատ։ Մոնղոլ տիրակալների հետ ունեցած կապերի շնորհիվ մեծ հեղինակություն է ունեցել և իր ժամանակակիցներից անվանել է ,,մեծ,, իշխան:իշխան։ Ազդեցիկ էին նրա բարեկամական կապերը հայ իշխանական տների հետ:հետ։ Ինքն ամուսնացել էր [[Դսեղ]]ի Մամիկոնյան-Համազասպյան Մարծպան իշխանի դստեր` [[Խորիշահ]]ի հետ, որդիներից Հասանին ամուսնացրել էր Ուքանանց տոհմից Արուս խաթունի հետ, դստերը` [[Մամքան]]ին կնության էր տվել [[Խաչեն]]ի [[Դոփյաններ]]ի իշխանական տան [[Ծար]]ա ճյուղից [[Հասան Բ]] իշխանին:իշխանին։ Սրանով պիտի բացատրվի այն փաստը, որ [[1254]] թ-ին մոնղոլների հետ պայմանագիր կնքելու նպատակով [[Կարակորում]] մեկնած [[Կիլիկյան Հայաստան]]ի թագավոր [[Հեթում Ա]]-ն մեկնելիս և [[1255]] թ-ին վերադառնալիս մի քանի ամսով հյուրընկալել է նրա Վարդենիս գյուղի դղյակում:դղյակում։ Պատմիչ [[Կիրակոս Գանձակեցի]]ն գրել է, որ այդ օրերին [[Արևելյան Հայաստան]]ի և անգամ [[Վրաստան]]ի շատ իշխանավորներ են եղել Վարդենիսի դղյակում:դղյակում։ 1250-ական թվականների վերջերին նրա հետ համագահակալել է երկրորդ որդին` Վաչե Բ-ն:ն։ Սակայն վերջինս [[1261]]/[[1262]] թթ-ի միջև անակնկալ մահացել է և հոր հետ համագահակալել է հաջորդ որգին` Հասանը:Հասանը։ Քուրդ Ա-ի մասին վերջին հիշատակությունը կատարել են նրա հյուրերը, հայ մշակույթի հայտնի դեմքեր Գևորգ Սկևռացին /[[1267]] թ./ և [[Վարդան Արևելցի]]ն /[[1268]] թ./, որոնք այդ ժամանակ գործել են կողմնակալության մշակութային կենտրոններում` [[Թեղենյաց վանք]]ում և [[Սաղմոսավանք]]ում:ում։ Պատմիչ [[Զաքարիա Սարկավագ]]ը գրել է, որ կյանքի վերջին տարիներին թողել է աշխարհիկ իշխանությունը և մտել է [[Սևանավանք]]:։ Այստեղ էլ նրա պատվերով պատրաստվել է [[Սևանավանք]]ի դուռը:դուռը։
 
==Շինարարական և մշակութային գործունեությունը==
Հայտնի է մշակութանպաստ և շինարարական գործունեությամբ:գործունեությամբ։ Կնոջ` [[Խորիշահ]]ի համագործակցությամբ կառուցել է [[Եղիպատրուշ]]ի կենտրոնագմբեթ եկեղեցին և գավիթը /[[1230]]-ական թթ-ին/, [[Սաղմոսավանք]]ի բազիլիկ տիպի մատուռը /[[1230]]-ական թթ-ին/, գրատունը /[[1255]] թ/, [[Աստվածընկալ]]ի կենտրոնագմբեթ եկեղեցին /[[1244]] թ./ և գավիթը /[[1250]]-ական թթ-ին/, [[Հովհաննավանք]]ի գավիթը /1251 թ./: Նրա հրամանով բնակչության ուսերից հանվել է հարկատեսակ, որի վիմագիր-հրամանագիրը փորագրված է [[Կարբի]]ի բերդում կանգնեցված գեղաքանդակ խաչքարի պատվանդանին /1235 թ./: Բազում նվերներ է տվել [[Հաղպատ]]ի և [[Սանահին]]ի վանքերին, որտեղ դրանց առիթով կանգնեցվել են գեղաքանդակ խաչքարեր:
 
== Գրականություն ==
1. [[Զաքարիա Սարկավագ]], Պատմագրութիւն, հ. 3, [[Վաղարշապատ]], [[1870]] թ.:
2. [[Հայկական Սովետական Հանրագիտարան]], հ. 11, Ե., [[1985]] թ., էջ 283:
3. Հայկական Հանրագիտարան:Հանրագիտարան։ Ով ով է:է։ Հայեր: Կենսագրական հանրագիտարան, հ. 2: Ե., [[2007]] թ., էջ 526:
4. [[Տիգրան Պետրոսյանց]], [[Վաչուտյաններ]], Ե., [[2001]] թ., 363 էջ:էջ։
5. Վիկտոր Պետրոսյանց /[[Տիգրան Պետրոսյանց]]/, [[Վաչուտյան]] իշխանական տան տոհմածառը, ,,Բանբեր Երևանի համալսարանի,,, [[1981]] թ., թիվ 3:
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]
[[Կատեգորիա:Հայկական նախարարական տներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քուրդ_Ա» էջից