«Տաճար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ տառասխալ
չ clean up, replaced: բ: → բ։ (2), ը: → ը։ (2), մ: → մ։ (3), ն: → ն։ (6), վ: → վ։ (2), ): → )։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:NotreDameDeParis.jpg|200px|thumb|[[Փարիզի աստվածամոր տաճար]]ը]]
 
'''Տաճար''' (< հին պարսկ. tacara — պալատ, ապարանք), կրոն, ծեսերին, արարողություններին ծառայող պաշտամունքային շինություն, անտիկ շրջանում՝ հեթանոսական աստվածների տուն, կռատուն:կռատուն։ Տաճարի տիպերը , զարգացման պատմությունը, բացի պաշտամունքային պահանջներից, պայմանավորված են նաև տարբեր երկրների ժողովուրդների ճարտարապետության , շինարարական տեխնիկայի ընդհանուր զարգացմամբ:զարգացմամբ։ Տաճարները առանձնանում են իրենց չափերով, հատակագծային, ծավալատարածական հորինվածքով, հարդարանքով , այլ հատկանիշներով:հատկանիշներով։ Պատմության զանազան դարաշրջաններում դավանական հոսանքների ազդեցությամբ փոփոխվել է կրոնական ծիսակարգը, որը ինչպես և ժամանակի գաղափարագեղարվեստական ըմբռնումները թելադրել են տաճարների հորինվածքային, կերպարային փոփոխությունները, հաղորդել նրանց վառ արտահայտված ազգային ինքնատիպություն, որն ակնհայտ է քրիստոնեական [[եկեղեցի]]ներում, մահմեդական [[մզկիթ]]ներում, եբրայական [[սինագոգ]]ներում, բուդդայական տաճարներում:տաճարներում։ Տաճարի նշանակությունը հաճախ շատ ավելի լայն է նրա կատարած պաշտամունքային դերից , մարմնավորած կրոնից, գաղափարներից, նրա ճարտարապետական և դեկորատիվ հարդարանքը խորհրդանշում են տիեզերքի մասին ամենատարբեր պատկերացումներ, շատ դարաշրջաններում հատկապես միջին դարերում, [[Եվրոպա]]յում տաճարը եղել է նաև հասարակական ժողովների, հանդիսությունների անցկացման վայր, ունեցել մեմորիալ նշանակություն:նշանակություն։ Տաճարային մոնումենտալ շենքերը, մեծամասամբ կառուցված լինելով քաղաքային, վանքային համալիրներում, ունեցել են քաղաքաշինական կարևոր նշանակություն, առանձնացել իրենց ակտիվ դիրքով, նորարարական լուծումներով, արտահայտիչ հորինվածքային ձևերով, մտահղացումների համարձակությամբ , հնարամտությամբ:հնարամտությամբ։ Քրիստոնեական տաճարի, ինչպես ընդհանրապես եկեղեցու, պարտադիր բաղադրիչներն են. աղոթասրահը, ավագ խորանը՝ բեմի, դասի մասերով:մասերով։ Քրիստոնեական պաշտամունքային ճարտարապետության մեջ ընդհանրական կամ թեմի գլխավոր տաճար անվանվում է Մայր Տաճարը՝ կաթողիկեն:կաթողիկեն։ Տաճարային աոաջին շենքերը կառուցվել են Հին Աշխարհի երկրներում՝ [[Եգիպտոս]]ում, [[Միջագետք]]ում, [[Հունաստան]]ում, [[Հին Հռոմ|Հռոմ]]ում:ում։ Համընդհանուր ճանաչման են արժանացել [[Պարթենոն]]ի, [[Փարիզի աստվածամոր տաճար|Փարիզի Աստվածամոր]], [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] [[Սուրբ Սոֆիայի տաճար (Կոստանդնուպոլիս)|Սուրբ Սոֆիա]]յի, [[Հռոմ]]ի Սուրբ Պետրոսի, [[Մոսկվա]]յի [[Վասիլի Երանելու տաճար|Վասիլի Երանելու]], [[Կիև]]ի Սուրբ Սոֆիայի և այլ տաճարները:տաճարները։
 
== Հայաստանի տաճարները ==
Հայաստանի վաղագույն տաճարներից են էրեբունի ամրոցի տարածքում գտնվող Սուսիի, [[Խալդի]]ի տաճարները:տաճարները։ Տաճարաշինությունը [[Հայկական բարձրավանդակ]]ում առանձնապես ծաղկում է ապրել մ. թ. ա. [[3-րդ դար|3-րդ]] - մ. թ. [[1-ին դար]]երում., երբ [[Հայաստան]]ը գտնվում էր [[հելլենիստական մշակույթ]]ի ազդեցության ոլորտում:ոլորտում։ Այդ շրջանին է վերաբերում [[Գառնիի հեթանոսական տաճար|Գաոնիի հեթանոսական տաճարը]] ( [[1-ին դար]]):։ Քրիստոնեության ընդունման , տարածման ժամանակ (IV դ.)հեթանոսական տաճարները Հայաստանում հիմնականում ոչնչացվել կամ վերափոխվել են՝ հարմարեցվելով կրոնական նոր գաղափարախոսության ֆունկցիոնալ , գեղագիտական պահանջներին:պահանջներին։ Քրիստոնեական տաճարները իրենց հատակագծային , ծավալատարածական հորինվածքով էապես տարբերվում են հեթանոսականներից, որոնց հորինված թեպետ մերժվեց, սակայն անվանումն անցավ նոր դավանանքի շենքերին:շենքերին։ Հայ միջնադարյան տաճարները (էջմիածնի Մայր տաճար., [[Անիի Մայր տաճար]], [[Զվարթնոց]], [[Հռիփսիմե]], Մաստարա, [[Աղթամար]], նաև իրենց բազմազան, ինքնատիպ հորինվածքներով քրիստոնեական պաշտամունքային ճարտարապետական լավագույն նմուշներից են:են։
 
== Տես նաև ==
Տող 10.
{{ՀՍՀ}}
{{Կրոն-անավարտ}}
 
[[Կատեգորիա:Տաճարներ|*]]
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տաճար» էջից