«Ուլունք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 6.
Հայաստանի տարբեր վայրերի պեղումներից ([[Վանաձոր]], [[Լճաշեն]], [[Հառիճ]] և այլուր) հայտնաբերվել են ագատից, սարդիոնից պատրաստված ուլունքներ, որոնք օգտագործվել են դեռևս մ․ թ․ ա․ II հազարամյակի սկզբին։
 
Ուլունքը կիրառվում է ասեղնագործության մեջ՝ զարդանախշելու նպատակով, ուլունքաշարը՝ նաև [[քսակ]], [[գլխարկ]], [[պայուսակ]], ծածկոց գործելու համար։ [[Վասպուրական]]ում, [[Տուրուբերան]]ում, [[Աղձնիք]]ում ուլունքի շարաններով պատրաստել են ապարանջան, վզնոց, զարդարել կանանց և տղամարդկանց զգեստները։ Մարգարտյա ուլունքներն օգտագործվել են կանանց ճակտնոց քունքակախիկներ ([[Կարին]], [[Կարս]], [[Արդահան]], [[Ալեքսանդրապոլ]], [[Ախալցխա]], [[Ախալքալաք]]), գոտի ([[Վան]], [[Նոր Նախիջևան]]), մատանի, ականջօղեր զարդարելու համար։ Մարջանի ուլունքները գործածվել են [[Մեղրի|Մեղրու]] շրջանի կանանց քունքազարդերի, Վասպուրականի և Տուրուբերանի նահանգներում՝ ճակտնոց֊մախչա, վզնոց, ապարանջան, գոտու գորտաձեարծաթյագորտաձև արծաթյա ճարմանդ և այլ կենցաղային առարկաներ զարդարելու համար։
 
Տղամարդկանց շապկի թեքաբերանից կախվող ասեղնագործված թեզանիքները (Վասպուրական, Տուրուբերան, [[Աղձնիք]]) ունեցել են երկնագույն ուլունքների կարճ կախիկներ, գլխարկ֊արախչին, գլխարկ-քոլոզի փաթաթանը զարդարվել են երկնագույն ուլունքներով («չար աչքի» ազդեցությունից կրողին զերծ պահելու նպատակով)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ուլունք» էջից