«Մարաղա (գյուղ)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(նյութերի ավելացում)
'''Մարաղա''' (նախկինում` մինչև [[1954]] թ.-ը Մարգուշեվան, այնուհետև Լենինավան), անբնակ գյուղ [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն]]ում: Ներկայումս գյուղում բնակվում է 40 ադրբեջանցի: Պլանավորվում են Մարաղայում կառուցել մզկիթ:
 
[[1980]] թ.-ի դրությամբ զբաղվում էր խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ: Մարաղայում գործում էր խաղողի նախնական վերամշակման գործարան, կենցաղսպասարկման կոմբինատ, [[[Ղարաբաղ]]ի (գյուղատնտեսական թեքումով) զոնալ փորձակայանի մասնաճյուղը: Ուներ 2 միջնակարգ դպրոց, 3 գրադարան, կուլտուրայի պալատ, կապի բաժանմունք, հիվանդանոց, մսուր-մանկապարտեզ:
 
[[1992]]-ի [[ապրիլի 10]]-ին ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը Մարաղա գյուղում հրկիզել է գյուղը և կոտորել բնակչությանը: Մարաղան մինչև հիմա շարունակում է մնալ [[Ադրբեջան]]ի հսկողության տակ: Մարաղայի ողբերգական դեպքերի ընթացքում սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի միջև: Ավելի քան 40 մարդ վիրավորվել է, 63-ը` գերի վերցվել: Սպանդը շարունակվել է ապրիլի 22-23-ին, երբ կենդանի մնացած մարաղացիները վերադարձել էին մահացածներին հողին հանձնելու համար: Տվյալները հաստատվել են [[Հելսինկի Ուոչ]] միջազգային իրավապահ կազմակերպության կողմից:
101 928

edits