«Տրոյական պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:J G Trautmann Das brennende Troja.jpg|մինի|Տրոյայի անկումը (Յոհան Տրաուտմանի նկարը)]]
'''Տրոյական պատերազմ''', հունական ավանդույթիավանդության համաձայն, [[Միկենե]]ի թագավոր [[Ագամեմնոն]]ի գլխավորած աքայական թագավորների դաշնակցության պատերազմը [[Տրոյա]]յի դեմ։ Հունական ավանդության հաղորդումները հաստատվել են Տրոյայի պեղումներով, մ․ թ․ ա․ մոտ XIII դ․ կեսին քաղաքը ենթարկվել է երկարատև պաշարման և ավերվել (մ․ թ․ ա․ մոտ 1260-ին)։
 
Ավանդությունների համաձայն, որոնց մի մասն արտացոլված են «[[Իլիական]]» և «[[Ոդիսական]]» [[պոեմ]]ներում, պատերազմի առիթը Տրոյայի [[Պրիամոս]] թագավորի որդի [[Պարիս]]ի (Ալեքսանդր) կողմից [[Սպարտա]]յի թագավոր [[Մենելայոս]]ի կնոջ՝ [[Հեղինե]]ի առևանգումն էր։ Օգնության կանչելով հունական պետությունների արքաներին, Մենելայոսն ու նրա եղբայր Ագամեմնոնը մեծ նավատորմով նավել են դեպի Տրովադա։ Տասը տարի հույները պաշարել են Տրոյան, ապա խորամանկորեն գրավել քաղաքը (այսպես կոչված, [[Տրոյական ձի|տրոյական ձիու]] շնորհիվ)։