«Սիլլի կղզիներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1390 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Լեգենդը պատմում է Օլաֆ թագավորը կղզում հանդիպում է քրիստոնյա մի հոգեվորականի, որը նրան հայտնում է, որ թագավորին սպասում է երկար և պատվավոր կառավարություն, սակայն նրան մահացու վտանգ է սպառնում: Մեկ շաբաթ անց թագավորը իր նավը վերադառնալու ճանապարհին ենթարկվում է հարձակման: Առողջությունը վերականգնելուց հետո թագավորը կնքվում է և բազմաթիվ հեթանոսների հավատափոխ է անում քրիստոնեության: Այսպիսով Նորվեգիան դառնում է քրիստոնյա երկիր:
 
Կղզին ենթարկվել է նաև վիկինգների[[վիկինգ]]ների հարձակումներին:
Տասնմեկերորդ դարում անգլիական շատ տարածքներ պատերազմներից հետո հանձնվեցին նորմանդներին: Դրանց մեջ մտնում էին նաև Սիլլի կղզիները: Այս դեպքից հետո կղզում կյանքը մտավ հսկողության տակ:
 
[[File:Tresco - aerial photo6 edit.jpg|thumb|right|200px|Տրեսկո կղզին]]
Տասնյոթերորդ դարում Սիլլի կղզիներում սկսում է Անգլիական Երկրորդ Քաղաքացիական պատերազմը, որը պատճառ է հանդիսանում բազում խնդիրների հոլանդացի ծովագնացների հետ: 1651 թվականին հոլանդացի ծովակալ Մաարթեն Հարփերթզոն Թրոմփը նամակով պահանջում է անգլիացիներից իրենց ետ վերադարձնել այն ամենը ինչ նրանք վերձրել էին հոլանդացիներից պատերազմի պատճառով: Ստանալով բացասական պատասխան նա պատերազմ է հայտարարում սորլինգներին՝ կղզու բնակիչներին: Պատերազմը այդպես էլ տեղի չի ունենում: 1985 թվականին գտնվում է այն փաստաթուղթը, որում հայտարարված էր պատերազմը: Այս մասին հայտնում են Լոնդոնի հոլանդական դեսպանատանը և որպեսզի երկու ազգերի մեջ չմնա դարեր առաջ եղած անհամաձանությունը, 1986 թվականին ստորագրվում է հաշտության պայմանագիր:
1322

edits