«Գիֆենյան ապրանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 30 interwiki links, now provided by Wikidata on d:q242677 (translate me)
չ clean up, replaced: ) — → ),, added orphan tag oգտվելով ԱՎԲ
Տող 2.
{{wikify}}
 
''Գիֆենի ապրանքներ''(անգլերեն՝ Giffen goods), ապրանքներ, որոնք չեն ենթարկվում «պահանջարկի օրենքին», այսինքն գների բարձրացմանը զուգընթաց դրանց սպառման ծավալները մեծանում են։
 
Արտահայտությունը կիրառվում է [[Ռոբերտ Գիֆեն]]ից հետո, որն այս երևույթն համարում էր «պահանջարկի օրենքի» ժխտում։ Այնուամենայնիվ Գիֆենի ապրանքները ներկայումս դիտարկվում են որպես պահանջարկի վերլուծության հատուկ դեպք, այլ ոչ թե նրա ժխտում։ Գիֆենի ապրանք կարող է լինել ոչ միայն [[հաց]]ը, այլև բնակչության աղքատ խավերի համար լայն սպառման ապրանքներ։ Օրինակ, ին՞չ տեղի ունեցավ ՀՀ–ում, երբ միանգամից բարձրացան հացի և [[կարտոֆիլ]]ի գները։ Պատկերացրեք աղքատ ընտանիքների վիճակը (իսկ այդպիսիք մեզ մոտ կազմում են ընտանիքների առնվազն 3/4-ը), որոնք օգտագործում էին որոշ քանակությամբ հաց, կարտոֆիլ, [[միս]] և այլ ապրանքներ։ Նրանք սկսեցին ավելի շատ հաց և կարտոֆիլ գնել, իսկ հետո` միայն հաց։ Ինչու՞, որովհետևւ նրանց եկամուտները այլևս թույլ չէին տալիս միս և այլ ապրանքներ գնել և ամբողջ եկամուտը նրանք ուղղում էին հաց և կարտոֆիլ գնելուն (իսկ ոմանք միայն հաց գնելուն)։ Հետևաբար մեծացավ այս ապրանքների սպառումը և գնորդների կախվածությունը դրանցից։
Տող 9.
 
Փոխարինման էֆեկտի ժամանակ, երբ սպառողների եկամուտը մնում է հաստատուն, իսկ տվյալ ապրանքի գինը բարձրանում է, փոխարինող ապրանքների գինը մնալով նույնը փաստորեն դառնում է հարաբերականորեն էժան և սպառողները գնում են հենց այդ ապրանքները։ Իսկ երբ տվյալ ապրանքի գինը ընկնում է, իսկ փոխարինողներինը մնալով նույնը` հարաբերականորեն թանկանում, սպառողները սկսում են որպես փոխարինող գնել հենց տվյալ ապրանքը։ Եթե եկամտի էֆեկտը գործում է այնպես, որ պահանջարկի փոփոխությունները տեղի են ունենում նույն ուղղությամբ, ինչ գների բարձրացումը, փոխարինման էֆեկտը պահանջարկի փոփոխությունները տանում է գնի փոփոխմանը հակառակ ուղղությամբ, և երբ առաջին էֆեկտը գերակշռում է վերջինին, ընդհանուր էֆեկտը լինում է այն, որ գումարային պահանջարկի փոփոխությունները տեղի են ունենում նույն ուղղությամբ, ինչ գների փոփոխությունները։ Սա այն հատուկ դեպքն է, որ բացահայտել է Ռ. Գիֆենը։
 
 
== Արտաքին հղումներ ==
 
* [http://www.econlib.org/library/Marshall/marP14.html#Bk.III,Ch.VI Alfred Marshall Principles of Economics Bk.III,Ch.VI in paragraph III.VI.17] {{ref-en}}
* [http://econpapers.hhs.se/paper/wpawuwpge/9602001.htm Վերջին խոսքը Գիֆենի ապրանքների մասին] {{ref-en}}