«Իլյա Ռեպին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: )— → ), oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: )— → ), oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Իլյա Եֆիմովիչ Ռեպին''' ([[1844]]թ. [[օգոստոսի 5]] (հին տոմարով՝ հուլիսի 24), Չուգուև (այժմ՝ [[Խարկովի մարզ]]ում)— [[1930]]թ. [[սեպտեմբերի 29]], Կուոկկալա, [[Ֆինլանդիա]] (այժմ՝ [[Ռեպինո]], [[Լենինգրադի մարզ]]ում)), ռուս նկարիչ։
 
Սովորել է [[Պետերբուրգ]]ի Արվեստագետներին խրախուսող ընկերության Նկարչության դպրոցում ([[1863]]-ի վերջ, դասատուները՝ Ռ. Կ. Ժուկովսկի և Ի. Ն. Կրամսկոյ) և Գեղարվեստի ակադեմիայում ([[1864]]—[[1871|71]], [[1873]]—76-ին կրթաթոշակառու՝ [[Իտալիա]]յում և [[Ֆրանսիա]]յում)։ [[Պերեդվիժնիկներ]]ի միավորման անդամ ([[1878]]-ից)։ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1893)։ Ուսման տարիներին բարեկամացել է Ի. Ն. Կրամսկոյի, Վ. Վ. Մտասովի հետ, ծանոթացել հեղափոխական դեմոկրատների գեղագիտությանը և դարձել դրա համոզված հետևորդ։ 1860-ական թթ. ստեղծել է ուսումնական ակադեմիական նկարներ, ակադեմիայից դուրս՝ դիմանկարներ, ժանրային նկարներ և գծանկարներ։ Նկարչի բնատուր ձիրքը, դիտողականությունը և կրքոտ խառնվածքը որոշակիորեն դրսևորվել են դեռևս նրա վաղ շրջանի դիմանկարներում («Վ. Ե. Ռեպին», 1867, [[Տրետյակովյան պատկերասրահ]], [[Մոսկվա]], «Վ.Ա. Շևցովա», 1869, [[Ռուսական թանգարան]], Լենինգրադ)։ 1870-ական թվականներից Ռեպինը հանդես է եկել որպես նկարիչ-դեմոկրատ, պաշտպանել գեղարվեստական ստեղծագործության ժողովրդայնության սկզբունքները, պայքարել ակադեմիական արվեստի դեմ։ Վոլգայով ուղևորություններ կատարելուց հետո ստեղծել է «Վոլգայի նավաքարշները» նկարը (1870—73, Ռուսական թանգարան)՝ ոչ միայն մերկացնելով շահագործումը, այլև հավաստելով ժողովրդի մեջ թաքնված ուժն ու հասունացող բողոքը։ Այդ աշխատանքը նոր երևույթ էր ռուսական գեղանկարչության մեջ, ժանրային երկում ընդհանրացնելով ժամանակակից կյանքի հակասությունները, միաժամանակ ցույց տալով ժողովրդի հզոր ուժը, Ռեպինը լայնահուն, տարողունակ երփնագրով հասել է մոնումենտալ հնչեղության։
 
Իտալիայում և Ֆրանսիայում Ռեպինը ծանոթացել է եվրոպական արվեստին։ Այդ տարիների գործերից են «Փարիզյան սրճարան» ([[1874]]—[[1875]], Մոնսոնի հավաքածու, [[Ստոկհոլմ]]), «Աադկոն ստորջրյա թագավորությունում» (1876, Ռուս, թանգարան) կտավները, բնանկարներ, որոնք նպաստել են տիրապետելու պլենէրային գեղանկարչությանը։ Արտասահմանից վերադառնալուց հետո մեկնել է Չուգուև, ստեղծել գյուղացիների՝ տիպականացման զարմանալի ուժով աչքի ընկնող դիմանկարներ։ Նույն ժամանակի գործ է իշխող, կոպիտ ուժով առլեցուն մարդու՝ ավագ սարկավագի դիմանկարը (1877, Տրետյակովյան պատկերասրահ)։
 
1870-ական թթ. վերջին -1880-ական թթ. սկզբին, նախ՝ Չուգուևում, ապա Մոսկվայում Ռեպինը ստեղծել է գյուղական թեմայով գործեր («Նորակոչիկի ճանապարհումը», 1879, Ռուսական թանգարան), որոշ էսքիզներում և նկարներում բացահայտել ետռեֆորմյան գյուղի սոցիալական հակասությունները («Վոլոստային վարչությունում», 1877, Ռուս, թանգարան)։ Այդ գործերի հիման վրա Ռեպինին հաջողվել է կերտել ժամանակակից Ռուսաստանի կյանքի բազմազանությունը, սոցիալական փոխհարաբերությունների բարդությունը բացահայտող, ժողովրդական թեման լայնորեն ընդհանրացնող «Եկեղեցական թափոր Կուրսկի նահանգում» նկարը (1880—83, Տրետյակովյան պատկերասրահ)։
 
1882-ից Ռեպինն ապրել է Պետերբուրգում։ Ժողովրդի ազատագրման, ինքնակալության դեմ պայքարի գաղափարներով տոգորված նրա լավագույն նկարների երևան գալը ցուցահանդեսներում իրադարձություն էր Ռուսաստանի գեղարվեստական և հասարակական կյանքում։ Համակրելով հեղափոխականներին՝ Ռեպինը վառ և ճշմարտացի կերպով է բացահայտել տարատոհմիկ (ռազնոչին) դեմոկրատ-հեղափոխականների շարժման և՜ ուժը, և՜ թուլությունը («Հրաժարում խոստովանությունից», 1879—85, «Պրոպագանդիստի ձերբակալումը», 1880—82, «Չէին սպասում», 1884—88, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահ)։ Պատկերելով հերոսականը շարքային մարդկանց կյանքում՝ Ռեպինը կենցաղային ժանրը օժտել է այն նշանակությամբ, ինչ նախկինում ուներ միայն պատմական երփնագիրը։
 
1870—80-ական թթ. Ռեպինը ստեղծել է նաև իր լավագույն դիմանկարները, որտեղ երևան է գալիս նրա դեմոկրատիզմը, սերը մարդու հանդեպ, խոր պսիխոլոգիզմը։ Նրա դիմանկարների հսկա պատկերասրահում («Վ. Վ. Ստասով», 1873, «Ա. Ֆ. Պիսեմսկի», 1880, «Մ. Պ. Մոլսորգսկի», 1881, «Ն. Ի. Պիրոգով», 1881, «Պ. Ա. Ստրեպետովա», 1882, «Ա. Ի. Դելվիգ», 1882, «Լ. Ն. Տոլստոյ», 1887, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահ), ինչպես և ժանրային նկարներում բացահայտվել են ռուսական կյանքի էական գծերը։
 
1880-ական թթ. Ռեպինը մեծ վարպետության է հասել գրաֆիկայի բնագավառում («Ադա աղջնակը», 1882, Տրետյակովյան պատկերասրահ , «Նևսկի պողոտա», 1887, Ռուսական թանգարան, գծանկարները)։ Նշանավոր են Ռեպինի պատմական նկարները։ Անցյալի նկատմամբ նրա հետաքրքրությունը պատճառաբանված էր
ժամանակի առաջ քաշած հարցադրումներով։ Ռեպինին հրապուրել են պատմական նշանակալի տեղաշարժերի հետ կապված ուժեղ անհատները, նրանց ճակատագրերը, հոգեբանական և դրամատիկական խնդիրներ։ Դրանցից են «Սոֆյա թագուհին» (1879), «Իվան Ահեղը և նրա որդի Իվանը» (1885, երկուսն էլ՝Տրետյակովյան պատկերասրահ)։ Ռեպինի վերջին նշանավոր պատմական նկարի՝ «Զապորոժցիները նամակ են գրում թուրքական սուլթանին» (1878—91, Ռուսական թանգարան) գլխավոր հերոսը իր շահերը արիաբար պաշտպանող ազատասեր ժողովուրդն է։
 
1890-ական թթ. Ռեպինը ապրել է ստեղծագործական ճգնաժամ, ժամանակավորապես խզել կապերը պերեդվիժնիկների հետ։ Այդ շրջանի նրա նամակների և հոդվածների որոշ մտքեր ժամանակակիցներին իրավունք են տվել Ռեպինին համարել դեմոկրատական գեղագիտության գաղափարները ուրացող, սակայն՛ 1890-ական թթ. վերջին Ռեպինը վերադարձել է նախկին դիրքերը։ 1890—1900-ական թթ. Ռեպինի լավագույն գործերը գրաֆիկական դիմանկարներ են (Է. Դուզեի դիմանկարը, ածուխ, 1891, Տրետյակովյան պատկերասրահ), նաև սոցիալական սուր բնութագրումներով աչքի ընկնող դիմանկար-էտյուդներ՝ «Պետական խորհրդի հանդիսավոր նիստը» նկարի համար (իրականացվել է Բ. Մ. Կուստոդիեի և Ի. Ս. Կուլիկովի համագործակցությամբ, 1901—03, Ռուսական թանգարան)։ Ռեպինի խորապես ժողովրդական, իր դարաշրջանի առաջավոր գաղափարների հետ սերտորեն կապված ստեղծագործությունը ռուսական դեմոկրատական արվեստի բարձունքներից է։
 
1894—1907-ին դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում (1898—99-ին՝ ռեկտոր)։ Աշակերտներից են՝ Ի. Ի. Բրոդսկին, Ի. Է. Գրաբարը, Դ. Ն. Կարդովսկին, Բ. Մ. Կուստոդիեը։ 1899-ից ապրելով Կուոկկալայի իր «Պենատներ» դաստակերտում, Ռ. 1917-ից հետո մնացել է սահմանի մյուս կողմում (Կուոկկալան մինչե 1940-ը պատկանում էր Ֆինլանդիային)։ Ապրելով Ֆինլանդիայում՝ Ռեպինը կապերը չի խզել հայրենիքից, ծրագել է վերադառնալ ՍՍՀՄ, «Պենատներում», որտեղ մահացել և թաղվել է Ռեպինը, 1940-ին բացվել է հուշաթանգարան, նույնպիսի թանգարան գործում է նաև Չուգուևում։ 1958-ին Մոսկվայում բացվել է Ռեպինի հուշարձանը (բրոնզ, գրանիտ, քանդակագործ՝ Մ. Գ. Մանիզեր, ճարտարապետ՝ Ի. Ե. Ռոժին)։ Ռեպինի բազմաթիվ գործեր, այդ թվում՝ երգչուհի Մ. Ն. Կլիմենտովայի դիմանկարը (1883), «Մ. Կ. Տենիշևան աշխատելիս» (1897), «Շիկահեր կինը» (1898), Դ. Մ. Սոլսկու դիմանկարը (1903) գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում։