«Տասնմեկ րոպե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''«Տասնմեկ րոպե»''' ({{lang-pt|Onze Minutos}}), բրազիլացի գրող Պաուլո Կոելիոյի վեպն է, գրված 2003 թվականին: Սեփ...»:
(Տարբերություն չկա)

12:22, 13 Հուլիսի 2013-ի տարբերակ

«Տասնմեկ րոպե» (պորտ.՝ Onze Minutos), բրազիլացի գրող Պաուլո Կոելիոյի վեպն է, գրված 2003 թվականին: Սեփական ճշմարտության որոնման մասին այս վեպը շարունակում է հեղինակի նախկին մի քանի աշխատություններում արծարծված «կանացի» թեման: Տասնմեկ րոպե. գլխավոր հերոսուհու կարծիքով հենց այսքան է տևում միջին վիճակագրական սեռական ակտը:


Սյուժե

Մարմնավաճառ Մարիան մտորում է կյանքի, սեքսում խնդիրների մասին, որոնք համարում է հիմնական և անգամ հիմնարար այն բանում, ինչը տեղի է ունենում իրեն շրջապատող աշխարհում: Մարիան գիտակից մարմնավաճառ է, քանի որ գտնում է, որ հենց այսպիսի կյանքի ուղին թույլ կտա իրեն լուծել ներքին կոնֆլիկտը: Իր նպատակներին հասնելու համար Մարիան անցնում է բոլոր հնարավոր փորձությունները` սեքսից ապրելով ցավ, տանջանք և հաճույք` այս ամենը համարելով «իսկական տղամարդկային սիրո» դրսևորում: