«Խաղեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Խաղեր''' ժողովրդական, սերնդե սերունդ ավանդաբար հաղորդվող հասարակական ժամանցի ձևեր: Այլաբանորեն ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Խաղեր''' ժողովրդական, սերնդե սերունդսերնդեսերունդ ավանդաբար հաղորդվող հասարակական ժամանցի ձևեր: Այլաբանորեն արտահայտում են հասարակական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, կենցաղային, ծիսական, սովորութային և այլ երեույթներ, մարդու գործունեությունը վերարտադրելով զանազան կերպավորումներով: Լինում են թատերա-կրկեսային, սպորտային (տես ակորտային խաղեր), ռազմական, ծիսական, կենցաղային, մտավոր և այլ բնույթի: Լայն առումով ընդգրկում են նաև [[երգ]]երը, [[պար]]երը, [[կատակ]]ները, ծաղր ու ծանակը: Երբեմն միանգամից ներկայացնելով հասարակական կյանքի մի քանի բնագավառ՝ ուղեկցվում են [[ասմունք]]ով, երգերով ու պարերով: Կատարման բարդությամբ համապատասխանում են տարբեր սեռա-տարիքային խմբերի, ըստ այդմ, նպաստում նրանց մտավոր ու ֆիզիկական զարգացմանը և նախապատրաստում անցումը հաջորդ հասակային դասին: Երբեմն միևնույն խաղը ազգագրական տարբեր շրջաններում կատարվում է տեղական դրսևորումներով:
 
[[Հայաստան]]ում խաղերն ընթացել են խիստ մշակված կանոններով, որոնք ժամանակի ընթացքում, մասնակիցների փոխադարձ պայմանավորվածությամբ, փոփոխվել են: Սակայն կանոնների միտումնավոր խախտումները (հատկապես ռազմա-սպորտային խաղերում), ենթարկվելով հասարակական պարսավանքի, կանխվել են: Կանոնները, անհատի մեջ զարգացնելով բարոյական բարձր հատկանիշներ (հայրենասիրություն, ազնվություն, մարդասիրություն, ընկերասիրություն, նվիրվածություն են), նպաստել են մարդու բարոյական կերպարի ձևավորմանը:
 
Տարվա տարբեր եղանակներին (դրանցից բխող պայմանների համապատասխան) կատարվել են տարբեր խաղեր: Ձմռանը գերակշռել են օդաներում և հասարակական այլ վայրերում կատարվող մտավոր խաղերը, գարնանը և ամռանը՝ հիմնականում կրոնական և ժողովրդական տոներին ([[զատիկ]], [[Համբարձում (տոն)|համբարձում]], [[բարեկենդան]] և այլն) կատարվող սպորտային, կրկեսային և այլ խաղեր: Հայկական որոշ խաղերում արտացոլվել է դեռես տոհմացեղային հասարակությունում սկզբնավորված հասակակիցների միությունների գործունեությունը, որ հատկապես ցայտուն է դրսևորվել պատանիների ու աղջիկների խմբերում: Տոհմի ներսում հասակային միությունները կերակրելու, խնամելու պարտականությունը, աստիճանաբար կորցնելով անհրաժեշտությունը, փոխվել է որոշակի օրերի (կաղանդի, բարեկենդանի, ծննդյան և այլ տոների) խաղացող խմբերի զվարճության համար ժողովրդից սննդամթերք և դրամ հավաքելու սովորույթով, որը կատարվում էր հատուկ արարողությամբ: Խաղերն արտացոլել են նաև նվաճողների և շահագործողների դեմ մղած պայքարի տեսարաններ: Դրանք, նույնպես կատարվելով հիմնականում տոներին, ընդ որում՝ դիմակավորված, եղել են կիսակրկեսային, կիսակատակային յուրօրինակ ներկայացումներ, որոնցում այլաբանորեն բացահայտվել է ժողովրդի ատելությանն արժանացած անձանց (խաներ, փաշաներ) բացասական էությունը, ցույց տրվել ժողովրդի բարոյական բարձր հատկությունները: Այժմ որոշ խաղեր, մասնագիտորեն մշակվելով, վերածվում են պարերի, կրկեսային համարների և սպորտային խաղերի:
 
== Գրականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խաղեր» էջից