«Մուխանք»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
'''Մուխանք''', կան '''Մոխանք''', '''Մխանք''', գավառ [[Մեծ Հայք]]ի [[Արցախ նահանգ]]ում, [[Գարգար]] գետից հարավ (1250 կմ² տարածությամբ)։ Մխանց իշխանական տոհմի տիրույթը։ [[5-րդ դար]]ի 2-րդ կեսին Մուխանքը ևս անջատվել է Մեծ Հայքից և միացվել Աղվանից մարզպանությանը։ [[9-րդ դար]]ի․ի սկզբին Մուխանքի իշխանն էր [[Ստեփանոս Աբլասադ]]ը, որը Բաբեկի օգնությամբ ջախջախել և իր տիրույթներից վանել է բաղասականցիներին։ Սակայն վերջիններիս հաջողվել է սպանել Ստեփանոս Աբլասադին և տիրել նրա կալվածները։ 12 տարի անց Հարավային Արցախի իշխան Եսայի Աբու Մուսեն, որը Ստեփանոս Աբլասադի քրոջ որդին էր, բաղասականցիներից ետ է նվաճել Մուխանքը, ինչպես նաև այն գավառները, որոնք մինչ այդ պատկանում էին իր քեռուն։
 
== Գրականություն ==
*Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Երևան, 1969։
*Երեմյան Ս․Ս. Տ․Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 1963
 
{{ՀՍՀ}}
Անանուն մասնակից