«Խաղաղ բնակչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Խաղաղ բնակչություն''', քաղաքացիական բնակչություն (միջազգային իրավունքում), ռազմական գործողությ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Խաղաղ բնակչություն''', քաղաքացիական բնակչություն (միջազգային իրավունքում), ռազմական գործողություններին կամ դիմադրության շարժմանն անմիջական մասնակցություն չունեցող անձինք:
 
Ծովային պատերազմի պայմաններում խաղաղ բնակչութաննբնակչությանն են հավասարեցվում ինչպես պատերազմող, այնպես էլ չեզոք պետությունների առևտրական և մարդատար նավերի անձնակազմերն ու ուղևորները: [[Հաագա]]յի 4-րդ ([[1907]]) և [[Ժնև]]ի ([[1949]]) կոնվենցիաները սահմանել են բնակչության ընդհանուր իրավական ռեժիմ: Այդ ռեժիմով պատերազմական գործողություններին չմասնակցելու քաղաքացիական բնակչության իրավունքն անձեռնմխելի է: Պատերազմող կողմերը պարտավոր են հարգել քաղաքացիական բնակչությանը, ոտնակոխ չանել նրանց պատիվը, ընտանեկան իրավունքները, կրոնական համոզմունքը և այլն: Արգելվում է խաղաղ բնակչության նկատմամբ դրսևորել խտրականություն, պատանդ վերցնել, ահաբեկել, կիրառել կոլեկտիվ պատիժներ և այլն: [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին]] և [[երկրորդ համաշխարհային պատերազմ]]ների ժամանակ խաղաղ բնակչության պաշտպանության կանոնները իմպերիալիստական պետությունները, հատկապես ֆաշիստական [[Գերմանիա]]ն, բազմիցս խախտել են:
 
{{ՀՍՀ}}