«Նախճավան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
'''Նախճավան''' ('''Նախճաւան''', '''Նախիջևան'''), գավառ [[Մեծ Հայք]]ի [[Վասպուրական]] նահանգի կազմում<ref name="">[http://akunq.net/hy/?p=2195 Մեծ Հայքի վարչական բաժանումը]</ref>:
 
 
Դեռևս [[նոր քարի դար]]ի շրջանից սկսած Նախճավան-Նախիջևան քաղաքի մերձակայքում օգտագործվել է աղի հանքը։ Հայտնի են Քյուլ Թափա [[պղնձաքարի դարաշրջան]]ի (էնեոլիթի) բազմաշերտ բնակատեղին, [[Աստապատ]] գյուղաքաղաքի հնավայր բնակատեղին և այլ նշանավոր պատմական վայրերը, որոնք խոսուն վկաներն են Նախճավան քաղաքի ու գավառի տարածքում մարդու վաղնջական բնակության: Վաղ միջնադարյան աղբյուրներում հիշատակվող Նախճավան տեղանունը հետագայում հիշատակվում է որպես Նախիջևան։
 
Ըստ Աստվածաշնչի առասպելի Նախիջևան անվանումը կապված է [[Նոյ]]ի իջևանած առաջին վայրի («Նախ իջևան») հետ։ Օտարազգի մատենագրության մեջ Նախիջևանը տարբեր ժողովուրդների մոտ տարբեր անվանումներ է ունեցել: Օրինակ, [[հույներ]]ը Նախիջևանը կոչել են ''Նախսուանա'', [[արաբներ]]ը՝ ''Նեշևի'', ''Նեշուի'', [[պարսիկներ]]ը՝ ''Նախուա'', ''Նախճեվան'', ''Նաուշա'', ''Նագշիջիհան''։ [[Թուրքեր]]ը Նախիջևանը ևս կոչել են ''Նագշիջիհան'', որ նշանակում է նկար (կամ զարդ) աշխարհի<ref>Ե. Լալայան, Նախիջևանի ոստիկանական շրջան (առանձնատիպ «Ազգագրական հանդեսից»), Թիֆլիս, 1906, էջ 14 —15</ref><ref>Թուրքակաան աղբյուրներ, հատ. Գ. էվլիյա Չելեբի, ծանոթագրությոլնները Ա. Խ. Սաֆրաստյանի, Եր., 1967, էջ 71</ref>։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նախճավան» էջից