«Խաչեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Մուխանք
Տող 1.
'''Խաչեն''', գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում ([[1979]] թ.-ի [[ԼՂԻՄ]]-ում): IX—XIII դդ. Խաչենի անունով է կոչվել ամբողջ [[Արցախ]] նահանգը, երբ նրա նախարարական իշխանական տան հիմնական նստավայր էր դարձել [[Խաչենի բերդ]]ը: [[Կոստանդին Ծիրանածին]]ի վկայությամբ ([[X դար]]), բյուգանդական արքունիքը գրագրություն է վարել Խաչենի [[իշխան]]ի հետ՝ այն դիտելով որպես Հայաստանի վարչական միավոր: Մինչև XII —XIII դդ. գրաված տարածքով համապատասխանում էր Արցախին: Սելջուկ-թուրքերի, ապա մոնղոլների նվաճումների ժամանակ [[Մուխանք|Մուխանք գավառի]] (Մուղանի դաշտ) մեծ մասն անցավ Գանձակում բնակված քրդական Շադդադյան ամիրայությանն ու նրա ժառանգորդներին: Խաչենը զբաղեցնում էր Արցախի լեռնային ու նախալեռնային մասերը՝ առանց Մյուս Հաբանդ գավառի հարավային կեսի, որին տիրում էր Արցախի Առանշահիկ իշխանական հարստության Դիզակի (Աբու-Մուսեի ժառանգներից սերված) ճյուղը:
 
Խաչենի նահանգի սահմաններն անցնում էին արմևմուտքում [[Սևանա լիճ|Սևանա լճի]] արևելյան ափերով (ընդգրկելով Սոդք և Գեղամա գավառները), հարավ-արևմուտքում՝ Դարաբաղյան լեռնաշղթայի հարավային լանջերով և Աղավնո (Հագարի) գետի հոսանքով, հյուսիսում՝ [[Մոավ]] սարի հյուսիսային լանջերով, իսկ արևելքում ընդգրկում էին Մուխանքի արևմտյան մասը:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խաչեն» էջից