«Բարոկկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Peter Paul Rubens - The Adoration of the Magi - WGA20244.jpg|մինի|[[Ռուբենս]], Մոգերի երկրպագությունը, 1624 ]]
[[Պատկեր:Estasi di Santa Teresa.jpg|մինի|աջից|[[Ջովաննի Լորենցո Բեռնինի|Բերնինի]], Սուրբ Թերեզայի հափշտակությունը, 1652 ]]
'''Բարոկկո''', (ենթադրաբար <{{lang-pt|perola barroca}}, արտասովոր ձևի մարգարտահատիկ, կամ {{Lang-la|baroco}}, սխոլաստիկ տրամաբանության սիլլոգիզմներից մեկի մնեմոնիկ անվանումը), [[16-րդ դար]]ի վերջի և [[18-րդ դար]]ի կեսի եվրոպական արվեստում իշխող ոճ։ Արտացոլել է [[ֆեոդալիզմ]]ի ճգնաժամը սկզբնական կուտակման և գաղութատիրական էքսպանսիայի դարաշրջանում, կրոնական և սոցիալական գիտակցության հարաճուն հակասությունները։
 
== Ճարտարապետություն ==
[[Պատկեր:Trevi Fountain, Rome, Italy 2 - May 2007.jpg|մինի|աջից|[[Տրևի շատրվանըշատրվան]]ը Հռոմում ]]
Հակառեֆորմացիան է, որ լայնորեն կիրառել է բարոկկոն տաճարային շինարվեստում (ճիզվիտների կառույցները, [[Լատինական Ամերիկա]]յի «ուլտրաբարոկկո» ճարտարապետություն)։ Սակայն տարածվել է ոչ միայն կաթոլիկական, այլև բողոքական, հետագայում՝ ուղղափառ եկեղեցու երկրներում։ Պալատական և եկեղեցական բարոկկոյի կողքին զարգացել են հակաֆեոդալական բողոքի, ինչպես և [[Հաբսբուրգներ]]ի ու օսմանյան լծի դեմ սլավոնական ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների հետ կապված «ստորին բարոկկոյի» ձևերը։ բարոկկոյին բնորոշ է աշխարհի ընկալման և արտացոլման ներհակությունը, զգայական և մտավոր լարվածությունը, ասկետության կոչերը միահյուսված են գեդոնիզմին, նրբությունը՝ կոպտությանը, վերացական սիմվոլիկան՝ մանրամասների նատուրալիստական մեկնաբանությանը։ Բարոկկոն դինամիկ, աֆեկտացիայի հակամետ ոճ էր, որին հատուկ էին թատերայնությունը, պատրանքայինը։ Բարոկկոն յուրացրել և մշակել է գեղարվեստական տարբեր ավանդույթներ՝ դրանք մտցնելով ազգային ոճերի զարգացման մեջ։ Բարոկկոյին բնորոշ է նաև արվեստի տարբեր տեսակների փոխադարձ ներգործությունը ([[օպերա]]), պոեզիայի ընկալումը որպես խոսող գեղանկարչություն, իսկ [[գեղանկարչություն]]ը որպես համր պոեզիա, էմբլեմներով և այլաբանությամբ հրապուրվելը։ Բարոկկոն հենվել է սխոլաստիկ տրամաբանության և ճարտասանության վրա, կիրառել է բարդ փոխաբերություններ և նմանեցումներ, ժառանգել է [[միջնադար]]ի և [[Վերածնունդ|Վերածննդի]] առավել արտահայտիչ գեղարվեստական ձևերը, անտիկ կերպարները համադրել [[Քրիստոնեություն|քրիստոնեականին]]։ Նկատելի է բարոկկոյի յուրացումն ու կիրառումը ռոմանտիզմի և նորագույն մոդեռնիստական հոսանքների կողմից։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բարոկկո» էջից