«Խաշխաշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Papaver_April_2010-3.jpg|thumb|right|250px|Խաշխաշ]]
 
'''Խաշխաշ'''<nowiki> ({{ang-lat|Papaver}}), կակաչ, կակաչազգիների[[կակաչազգիներ]]ի ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 100 տեսակ: Տարածված է առավելապես Հյուսիսային կիսագնդում: </nowiki>[[Ձեթ]] և [[ափիոն]] պարունակող սերմեր ստանալու նպատակով մշակվում է մեկ տեսակը՝ խաշխաշի քնաբերը (P. somniferum), որն ունի 8 ենթատեսակ: Միամյա, 80—150 սմ բարձրության բույս է, [[արմատ]]ն առանցքային է, [[ցողուն]]ը՝ կանգուն, [[տերև]]ները նստադիր են, մազմզոտ, խոշոր, [[պտուղ]]ը տուփիկ է: Սերմերը մանր են, տարբեր գույնի:
 
Ձիթատու խաշխաշի սերմերը պարունակում են 46—56% ձեթ և մինչև 20% [[սպիտակուց]]ներ: Ձեթն օգտագործվում է [[հրուշակեղեն]]ի և [[պահածո]]ների արտադրությունում, [[օծանելիք]]ի արդյունաբերության մեջ: Քուսպն արժեքավոր կեր է, 1 կգ համարժեք է 1,1 կերային միավորի: Ափիոն-հումքը հավաքում են հասունության փուլում (ծաղկումից 20 օր անց), կանաչ տուփիկների վրա հատուկ գործիքով խազեր են առաջացնում, կաթնանման ափիոնը դուրս է հոսում, մածուցիկանում, և այդ վիճակում հավաքում են: Ձիթատու խաշխաշի եվրասիական ենթատեսակը մշակվում է Ուկրաինայում, Թաթարական և Բաշկիրական ԻՍՍՀ-ներում, Պովոլժիեում, Սիբիրում, իսկ մինչև 1974 թ.-ը ափիոնատու խաշխաշի տյանշանական ենթատեսակը մշակվել է Կիրգիզական ՍՍՀ-ում:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խաշխաշ» էջից