«ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 28.
===Գիտական կենտրոններ===
 
Ֆակուլտետում գործում են նաև մի շարք գիտական կենտրոններ` Եվրոպական ուսումնասիրությունների, Քրեաիրավական և կրիմինոլոգիական հետազոտությունների, Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական ու Կրիմինալիստիկայի և դատական փորձաքննությունների պրոբլեմների հետազոտման գիտագործնական կենտրոնները:
Լիարժեք իրավաբանական կրթության կազմակերպման նպատակով ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում ներկայումս կիրառվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ: Ֆակուլտետում գործում է Համակարգչային կենտրոն-էլեկտրոնային գրադարանը` հագեցված 20 համակարգիչներով: Պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին հնարավորություն է տրվում օգտվել այդ համակարգիչներում տեղադրված ԻՐՏԵԿ իրավաբանական տեղեկատվական համակարգից ու էլեկտրոնային բառարաններից, ինչպես նաև համացանցից (Internet), տարբեր (այդ թվում՝ նաև վճարովի) իրավաբանական տեղեկատվական համակարգերից, որոնք մատչելի են դարձնում իրավունքի բոլոր ճյուղերի գրեթե բոլոր ինստիտուտների վերաբերյալ նորագույն իրավական հետազոտությունները:
 
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում գործում է www.law.ysu.am ինտերնետային էջը, որտեղ զետեղված է մանրամասն տեղեկատվություն ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական ծրագրերի, դասավանդվող առարկաների, ընթերցասրահում առկա մասնագիտական գրականության և իրավական որոնողական համակարգերի մասին:
 
Իրավագիտության ֆակուլտետի դասախոսներն ակտիվ մասնակցել և մասնակցում են հանրապետությունում ընթացող սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների իրականացմանը:
 
===Համագործակցությունը===