«Պատմվածք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը հեռացնում է․: zh,jv,pl,eu,qu,bs,es,ta,af,hu,el,pnb,sv,ar,nl,pt,eo,yi,su,sr,tr,mk,fi,uk,gan,nn,io,da,he,be,fr,ko,lv,it,ps,de,id,ja,ml,simple,zh-yue,sh,scn,hi,gn,sk,ro,th,no,ca,la,cy,sl,cs,fa,bg,te,ur (strongly connected to [[hy:...
No edit summary
Տող 1.
'''Պատմվածքը''' [[գրականություն|գրականության]] պատմողական ժանրերից մեկը, սյուժե ունեցող փոքր ծավալի արձակ ստեղծագործություն է։ Պատմվածքի մեջ նկարագրվում է կյանքի մի դեպք, դրվագ՝ կապված մեկ կամ մի քանի հերոսների հետ։ Պատմվածքի հիմքում հիմնականում ընկած է կենսական որևէ փաստ, իրական դեպք։ Պատմվածքի մեջ սովորաբար պատկերվում է միայն մի քանի դրվագ հերոսի կյանքից: <ref name=jrbashyan_makhchanyan_grakanagitakan_bararan> Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան. «Գրականագիտական բառարան», Երևան, 1980, էջ 248-249։</ref>
 
Պատմվածքն իր արմատներով կապվում է [[Հայ հին բանահյուսություն|բանահյուսության]] հետ, որտեղից գալիս է նրա հիմնական առանձնահատկությունը՝ պատմելու, վիպելու գիծը: Հետագա զարգացման ընթացքում պատմվածքը թե՛ բովանդակության և թե՛ ձևի տեսակետից ենթարկվել է էական փոփոխությունների:
 
[[Վեպ]]ի համեմատությամբ պատմվածքն ընդգրրկում է կյանքի ավելի նեղ շրջանակ, այստեղ քանակով ավելի քիչ են կերպարները, սահմանափակ՝ դեպքերն ու գործողությունները: Սակայն բարձրարժեք պատմվածքներում նույնպես արտացոլվում են կյանքի էական կողմերը, կատարվում խոր ընդհանրացումներ, կերտվում գեղարվեստական լիարժեք կերպարներ (օրինակ՝ [[Նար-Դոս]]ի «Մեր թաղը», [[Հովհաննես Թումանյան|Հովհ. Թումանյանի]] «Գիքորը», [[Ավետիք Իսահակյան|Ավ. Իսահակյանի]] «Գարիբալդիականը», «Համբերանքի չիբուխը», [[Ակսել Բակունց|Ա. Բակունցի]] «Ալպիական մանուշակը», «Նամակ ռուսաց թագավորին»):
 
Պատմվածքի օրինակ է [[Ակսել Բակունց]]ի «Սպիտակ ձին»։ Այդ պատմվածքը հայ գյուղացու ծանր կյանքի նկարագիրն է՝ առանց դեպքերի լայն ծավալման, դեպքերը զարգանում են մի գծով՝ կապված ձիահավաքի հետ, կերպարներն էլ ընդամենը մի քանիսն են։
 
Իր ժանրային առանձնահատկություններով պատմվածքն ընդհանուր շատ գծեր ունի [[նորավեպ]]ի հետ (նովել), բայց և որոշ կողմերով տարբերվում է նրանից: Ի տարբերություն նորավեպի, պատմվածքի սյուժեն հակում չունի դեպի արտասովորը, դեպքերն այնտեղ զարգանում են ավելի սովորական հանդարտ ընթացքով: Նովելում գործողություններն ավելի սրընթաց են, իսկ վերջավորությունը՝ անսպասելի: Պատմվածքում հեղինակը երբեմն շեղումներ է կատարում, պատկերում բնության տեսարաններ, հոգեվիճակներ, այնինչ նորավեպում գործողությունները զարգանում են անշեղորեն, առանց նման միջարկումների: Պատմվածքում հանգույցը լուծվում է ոչ թե նորավեպի նման անսպասելի ու հանկարծակի, այլ ավելի սովորական ձևով:
Պատմվածքը շատ մոտ է [[նորավեպ]]ին (նովելին)։ Սակայն նորավեպի գործողություններն ավելի սրընթաց են, իսկ վերջավորությունը՝ անսպասելի։
 
==Աղբյուր==
* Զ. Մ. Գրիգորյան, Ա. Ա. Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 178։
 
== Ծանոթագրություններ ==
{{անավարտ}}
{{ծանցանկ}}
 
 
[[Կատեգորիա:Էպիկական սեռի ժանրեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պատմվածք» էջից