«Հովհաննես Մկրտիչ»–ի խմբագրումների տարբերություն
→Հովհաննես Մկրտչի ծնունդը և մանկությունը
չ (Bot: Migrating 77 interwiki links, now provided by Wikidata on d:q40662 (translate me)) |
|||
Հովհաննեսի ծնվելու լուրը Զաքարիան ստացավ Աստծուց` [[Հրեշտակապետ|Գաբրիել հրեշտակապետ]]ի միջոցով` [[Տաճար]]ում ծիսական [[խնկարկություն]] կատարելու ժամանակ: Այս հրաշալի իրողությունը և Գաբրիելի խոսքերը, թե մանուկը մեծ ուրախություն պետք է լինի շատերի համար, [[Սուրբ Հոգի|Սուրբ Հոգով]] լցված` մարդկանց պետք է պատրաստի երկար սպասված [[Հիսուս|Մեսիայի (Քրիստոսի)]] գալստյանը, որոշակի կասկածներ է առաջացնում Զաքարիայի մոտ, ինչի համար հրեշտակապետը մինչև Հովհաննեսի ծնվելը նրան պատժում է համրությամբ (Ղուկ. 1:8-25): Տաճարում իր պաշտոնի կատարումն ավարտելուց հետո Զաքարիան մեկնում է իր տուն, որից հետո Եղիսաբեթը հղիանում է:
Հովհաննեսի` Աստծո ընտրյալ լինելու հանգամանքը առաջին անգամ երևում է նրա` դեռևս Եղիսաբեթի որովայնում եղած ժամանակ. երբ Եղիասաբեթը հանդիպում է [[Մարիամ Կույս]]ին, ով արդեն հղի էր [[Հիսուս]]ով, մանուկը նրա որովայնում սկսում է ակտիվորեն խաղալ (Ղուկ. 1:35-45):
Հովհաննեսի ծնունդը ըստ
Ավետարանից հայտնի վերջին տվյալը Հովհաննեսի մանկության մասին այն է, որ .«նա բնակվում էր անապատում մինչև այն օրը, երբ երևաց [[Իսրայել]]ում» (Ղուկ. 1:80): Այս տողը և հատկապես անապատում բնակվելու հանգամանքը զանազան գիտական և ոչ գիտական կարծիքների առիթ է հանդիսացել, որոնք միտված են լույս սփռել Հովհաննեսի կյանքի անհայտ այդ շրջանի վրա: Շրջանառվող կարծիքներից ամենատարածվածներն են`
|