«Փայտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Drva.JPG|մինի|աջից]]
[[Պատկեր:Birnbaum01.jpg|մինի|աջից|Փայտի մշակված մակերես]]
'''Փայտ''', չոր բնափայտ․բնափայտ, օգտագործվում է որպես շինանյութ, [[Թուղթ (նյութ)|թղթի]] արդյունաբերության հումք, վառելանյութ և այլ նպատակներով։ [[Արվեստ]]ում կիրառվում է հնագույն ժամանակներից՝ [[Ճարտարապետություն|ճարտարապետության]], [[Քանդակագործություն|քանդակագործության]] մեջ, դեկորատիվ-կիրառական, հատկապես ժողովրդական, արվեստում (կահ-կարասու քանդակազարդում, երանգավորում, զարդանախշում, ընդելուզում և այլն, շենքերի ճակատների և ինտերիերի փայտե մասերի քանդակազարդում, հղկված, նախշավոր տախտակներով պատերի երեսապատում և այլն), ինչպես և փայտագրության մեջ, դաջարվեստում՝ տպակաղապարներ պատրաստելիս։
 
Փայտի գուներանգների հարստությունը, մակատեսքի բազմազանությունը հնարավորություն են ընձեռում կերտվածքներն օժտելու դեկորատիվ էֆեկտներով, իսկ մշակման համեմատաբար դյուրինությունը նպաստում է արվեստագետի մտահղացումների անմիջական մարմնավորմանը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Փայտ» էջից