«Ռոքնռոլ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 879 բայտ ,  9 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
1949թ-ին աֆրոամերիկյան կատարող [[Վայնոնի Խարիս]]ը ձայնագրեց «[[All She Wants to Do Is Rock]]» անվանմամբ երգ, որտեղ օգտագործվում էր «ռոքնռոլ» բառը:
Չնայած, որ դժվար է հստակ նշել ոճի ժամանակային սկիզբը, հետազոտողները հաճախ առաջնահերթությունը տալիս են առաջին ռոքնռոլ երգին` «[[Rocket 88]]», որը ձայնագրվել է 1951թ.-ի մարտին ռիթմ-ն-բլյուզային խումբ [[Այկա Տերներա]]յի կողմից:
Առաջին ռոքնռոլ են նաև անվանում [[Ֆետս Դոմինո]]յի «The Fat Man»-ը` իր հստակ բուգի-վուգի ռիթմով և երկտողների միջև ֆալցետային սկետով; [[Բիլ Հեյլ]]ի «Rock the Joint» (1952) և «Rock Around the Clock» (1954) երգերը; [[Էլվիս Պրեսլի]]ի «That’s All Right, Mama» (1954) երգը:
Բիլ Հեյլի «[[Rock Around the Clock]]» երգը, որը ձայնագրվել է 1954թ-ի ապրիլի 12-ին, և «[[Shake, Rattle and Roll]]» -ը խաղացին որոշիչ դեր ռոքնռոլի մասսայական հայտնիության մեջ: Քանի որ «ռոքնռոլ» տերմինը այն ժամանակ դեռ չէր հասել համընդհանուր ճանաչման «[[Rock Around the Clock]]»-ը նշվեց որպես [[ֆոքստրոտ]]: