«Նեյրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 72 interwiki links, now provided by Wikidata on d:q43054 (translate me)
No edit summary
Տող 1.
'''Նեյրոն''', էլեկտրականորեն գրգռելի նյարդային [[բջիջ]] է, որը տեղեկություն է մշակում և հաղորդում այլ բջիջների հետ [[սինապս]] կոչվող միացումերով՝ էլեկտրաքիմիական ազդանշանի միջոցով: Նեյրոնները [[նյարդային համակարգ]]ի հիմնական բաղադրիչներն են, որը ներառում է [[ուղեղ]]ը, [[ողնուղեղ]]ը, և հանգույցները ([[գանգլիոն]]): Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ: Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից: Ելուստները լինում են կարճ` դենդրիտներ,և երկար`աքսոն, որն ավարտվում է նախասինապսային ելուստով: Նեյրոնների մարմինը սնուցող դեր է կատարում, այն սինթեզում է կենսաբանական կարևոր միացություններ և փոխադրում աքսոն ու դենդրիտներ: Դենդրիտները ընդունում են տեղեկությունը , իսկ աքսոնը նյարդային ազդակը մարմնից հաղորդում է այլ նեյրոններին կամ օրգաններին: Աքսոնների մի մասը պատված է էլեկտրամեկուսիչ, սպիտակ , ճարպանման նյութի թաղանթով` միելինով, իսկ մյուս մասը դրանից զուրկ է : Աքսոնի երկարությունը կարող է լինել մինչև 1մ և ավելին: Մարդու նյարդաթելերի ընդհանուր երկարությունը /գումարային/ 1 մլրդ մետր է: Նեյրոնների ձևերը բազմազան են: Տարբերում են բրգաձև, աստղաձև, զամբյուղաձև, կլորավուն, ձվաձև և այլն:այլն։
 
== Տեսակները ==
Կախված ֆունկցիայից, նեյրոնները լինում են.
* աֆերենտ (առբերիչ),
* էֆերենտ (արտատար),
* միջադիր:
 
Նեյրոնների առաջին և երկրորդ խմբերը կարելի է դիտարկել որպես մուտքային և ելքային, իսկ նրանց միջև տեղադրված երրորեդ խումբը որպես նրանց կապող օղակ:
Ներդիր նեյրոնների քանակը ուղեղում ավելի շատ է, քան մյուս օրգաններում: Նեյրոնների չափերը տատանվում են լայն սահմաններում: Օրինակ գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի հատիկավոր շերտի բջիջների մարմինների տրամագիծը տատանվում է 4-6 մկմ սահմաններում, իսկ հսկա բրգաձև բջիջների չափերը հասնում են 130 մկմ:
Նեյրոնը կազմված է մարմնից սոմայից և ելուստերից: Նյարդային բջիջները միմյանցից տարբերվում են նաև ելուստների քանակով և լինում են. միաբևեռ, երկբևեռ և բազմաբևեռ: Նյարդային բջջի աքսոնների երկարությունը կարող է հասնել 1 մ:
 
Ըստ ֆունկցիոնալ նշանակության նեյրոնների ելուստները լինում են երկու տեսակի աքսոններ և դենդրիտներ: Աքսոնն իրենից ներկայացնում է երկար նյարդաթել: Դենդրիտը հանդիսանում է նեյրոնի թաղանթի ծառանման ճյուղավորված բջջապլազմային ելուստ: Սովորաբար նեյրոնը պարունակում է մի քանի դենդրիտ, որոնց ճյուղավորումներն ապահովում են մուտքերի մեծ քանակություն: Դենդրիտների մեծամասնությունը ծածկված է նեյրոնի կողմից ազդակների ընկալումն ապահովող փշիկներով, որոնց գումարային մակերեսը գերազանցում է բջջի մարմնի մակերեսին և պայմաններ ստեղծում դենդրիտների վրա մեծ թվով սինապսների տեղադրման համար:
 
Օրինակ` ողնուղեղի շարժանեյրոնների դենդրիտները կարճ են և համեմատաբար քիչ չճյուղավորված: Ուղեղիկի կեղևի տանձաձև բջիջների դենդրիտների խիտ ճյուղավորումը դրանց տալիս է ծառի տեսք: Գլխուղեղի կեղևի բրգաձև նեյրոնների դենդրիտները դուրս են գալիս բրգի գագաթից և կողային մակերևույթից ու նույնպես ունեն յուրահատուկ ձև:
 
* Ն. Հ-ում նեյրոններն իրար հետ շփումներ են առաջացնում` միջնեյրոնային սինապսներ, կազմելով շղթաներ, որոնց մեջ մորֆոկառուցվածքային տեսակետից հետևյալ տիպի նեյրոններ են ընդգրկվում:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նեյրոն» էջից