«Ջազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
'''Ջազ''' ([[անգլերեն|անգլ.]]` Jazz), [[19-րդ դար]]ի վերջում - [[20-րդ դար]]ի սկզբում [[Աֆրիկա|աֆրիկյան]] և [[եվրոպա]]կան [[երաժշտություն|երաժշտական]] ոճերի սինթեզման արդյունքում առաջացած երաժշտական արվեստի ձև։ Ջազ երաժշտության բնորոշ գծերից էին իմպրովիզացիան, սինկոպացված ռիթմերի վրա հիմնված պոլիռիթմիան և ռիտմիկ ֆակտուրայի կատարման ունիկալ եղանակների համալիրը` սվինգը։
==Ջազի պատմություն==
'''Ջազ'''ըՋազը առաջացել է որպես մի քանի տարբեր ազգերի երաժշտական մշակույթների և ազգային ավանդույթների խառնուրդ։ Ի սկզբանե այն եկել է Աֆրիկայից։ Ցանկացած աֆրիկական երաժշտության հատկանշական է շատ բարդ ռիթմը, երաժշտությունը միշտ ուղեկցվում է պարային կատարումներով, որոնք իրենցից ներկայացնում են արագ դոփումներ և ծափեր։ Այս հիմքի վրա [[19-րդ դար]]ի վերջին ձևավորվեց ևս մեկ երաժշտական ոճ։ Ջազի արմատները կապված են բլյուզի հետ։ Այն առաջացել է XIX դարի վերջին` որպես ռիթմերի և եվրոպական ներդաշնակության միաձուլում, սակայն նրա արմատները պետք է փնտրել Աֆրիկայից Ամերիկա ստրուկների տեղափոխման պահից։ Աֆրիկական և եվրոպական երաժշտական մշակույթների միաձուլման պրոցեսը սկսվել է XVIII դարից, և XIX դարում բերեցին «պրոտոջազի» առաջացմանը, այնուհետև ջազի առաջացմանը համընդհանուր հասկացությամբ։
 
== Արտաքին հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջազ» էջից