«Խլություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Խլություն''', լսողության լրիվ բացակայություն կամ այն աստիճանի թուլություն, որի դեպքում խոսքի ըն...»:
 
շտկումներ
Տող 1.
'''Խլություն''', լսողության լրիվ բացակայություն կամ այն աստիճանի թուլություն, որի դեպքում խոսքի ընտրողական ընկալումը դառնում է անհնար:
 
Լրիվ խլությունը լինում է հազվադեպ: Խուլերի մեծամասնության մոտ պահպանվում են լսողության հետքերը, որի շնորհիվ կարողանում են լսել շատ բարձր ձայներ, իսկ երբեմն որոշ ծանոթ բառեր: Հիմնական պատճառները [[ներքին ականջ]]ի և [[լսողական նյարդ]]ի ախտաբանական պրոցեսներն են, որոնք հետևանք են վարակիչ մի շարք հիվանդությունների ([[ցերեբրոսպինալ մենինգիտ]], [[գրիպ]], [[խոզուկ]], [[կարմրուկ]], [[քութեշ]]): Որոշ դեպքերում խլությունը կարող է հանգեցնել լսողության զարգացող անկման ([[օտոսկլերոզ]]ի դեպքում): Երբեմն առաջանում է ուժեղ աղմուկի և ցնցումների երկարատև ազդեցությունից, որոշ նյութերով ([[մկնդեղ]], [[սնդիկ]], [[կապար]]) թունավորվելիս: Խլությունը կարող է լինել նաև բնածին, որն առաջանում է ժառանգական գործոնների կամ զարգացող պտղի վրա վարակի ազդեցությունից և մոր օրգանիզմի թունավորումից:
 
Բնածին և վաղ մանկական տարիքում ձեռք բերած խլությունը երեխային զրկում է խոսքին ինքնուրույն տիրապետելու հնարավորությունից (տես խուլհամրություն): Ավելի ուշ տարիքում առաջացած խլության դեպքում փոխվում են ձայնի ելևէջները (մոդուլացիա), առաջանում են արտասանության արատներ, սակայն ամբողջական խոսքը չի տուժում: Շրջապատի մարդկանց հետ խոսքային հաղորդակցությունը որոշ չափով թեթևանում է խոսքի տեսողական ընկալման հմտության տիրապետման (շրթունքների շարժումները, կարդալը), իսկ լսողության հետքերի առկայության դեպքում՝ ձայնաուժեղացուցիչ հատուկ սարքերի օգտագործման շնորհիվ:
 
Բուժումը քիչ արդյունավետ է: Բորբոքային պրոցեսների և [[օտոսկլերոզ]]ի դեպքում լսողության լավացումը երբեմն հնարավոր է վիրաբուժական միջամտությամբ: Կանխարգելումը.Կանխարգելում` լսողության կայուն խանգարումներ առաջացնող հիվանդությունների ժամանակին բուժում:
 
{{ՀՍՀ}}