«Խազարական խաքանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Chasaren.jpg|right|300px|thumb|Ղազարիայի քարտեզ]]
'''Խազարական խաքանություն''' կամ '''Խազարիա''' ([[650]]—[[969]]), խազարների կողմից հիմնված միջնադարյան պետություն, վաղ ֆեոդալական պետական կազմավորում:
'''Խազարական խաքանություն''' կամ '''Խազարիա''' ([[650]]—[[969]]), խազարների կողմից հիմնված միջնադարյան պետություն: Անջատվել է [[Արևմտաթյուրքական խաքանություն]]ից: Վերահսկում էր [[Կովկասյան նախալեռներ]]ը, Ներքին և Միջին [[Մերձվոլգա]]ն, ներկայիս [[Ղազախստան]]ի հյուսիս-արևմուտքը, [[Մերձազով]]ը, [[Ղրիմ]]ի արևելյան մասը, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի տափաստանները և անտառատափաստանները մինչև [[Դնեպր]] գետը: Պետության կենտրոնը ի սկզբանե գտնվում էր ժամանակակից [[Դաղստան]]ի մերձծովյան մասում, հետո տեղափոխվում է Վոլգայի ստորին ավազանը: Խազարիայի կառավարող էլիտայի մի մասը հուդայականություն է ընդունել: Խազարներից էին քաղաքապես կախյալ [[արևելասլավոնական]] ցեղական միությունների մի մասը:
 
Անջատվել է [[Արևմտաթյուրքական խաքանություն]]ից:
Առաջացել է [[VII դար]]ի կեսին, Ստորին Պովոլժիեում և Հյուսիսային Կովկասի արևելյան մասում՝ Արևմտա-թյուրքական խաքանության քայքայումից (տես Թյուրքական խաքանություն): Հիշատակվում է [[VII դար]]ի հայկական «Աշխարհացոյց»-ում: Մայրաքաղաքը մինչև [[VIII դար]]ի Սեմենդերն էր ([[Դաղստան]]ում), ապա՝ Իթիլը (Աստրախանից հյուսիս): [[VII դար]]ի 2-րդ կեսին խազարները իրենց ենթարկեցին մերձազովյան բուլղարների մի մասին, ինչպես նաև սավիրների ու հոների թագավորությունը մերձափնյա [[Դաղստան]]ում: Նույն ժամանակ [[Աղվանք]]ը հարկատու դարձավ Խազարական խաքանությանը: Դաշինք կնքվեց [[Բյուզանդիա]]յի հետ՝ ընդդեմ արաբ, խալիֆայության:
 
Խազարական խաքանության կազմի մեջ մտած հոների առաջնորդը 680-ական թթ. դիմեց հայոց և աղվանից հոգևորականներին՝ քրիստոնեություն ընդունելու համար: Աղվանից իշխան Վարազ-Տրդատը խազարական խաքանությունն ուղարկեց Իսրայել եպիսկոպոսին, որը քրիստոնյա դարձրեց հոների իշխաններին: Հետագայում, [[VIII դար]]ի վերջին, ֆեոդալական հարաբերությունների զարգացման պայմաններում, խազարական խաքանության վերնախավն ընդունեց եբրայական կրոնը:
 
Խազարական խաքանության զորաջոկատները բազմիցս ներխուժել են [[Հայաստան]], [[Վիրք]] և [[Աղվանք]]: [[685]] թ.-ին խազարների դեմ մղած մարտում զոհվեցին [[Հայաստան]]ի կառավարիչ [[Գրիգոր Մամիկոնյան]]ը և ուրիշ նախարարներ: [[735]] թ.-ին Մրվան խալիֆան մոտ 150 000 զորքով (որի կազմում էր նաև հայոց զորամասը՝ [[Աշոտ Բագրատունի|Աշոտ Բագրատունու]] գլխավորությամբ) ներխուժեց խազարական խաքանության սահմանները և պարտության մատնեց խաքանին: Հետագայում խազարական խաքանության զորքերը դարձյալ թափանցեցին ([[762]], [[764]], [[765]]) [[Հայաստան]], [[Վիրք]], [[Աղվանք]]: [[785]] թ.-ին խազարների դեմ անհավասար մարտում ընկան նախարար [[Ներսես Կամսարական]]ը և ուրիշներ: Ներքին երկպառակություններից, հպատակ ցեղերի ու ժողովուրդների պայքարից, ինչպես նաև մերձսևծովյան քոչվոր ցեղերի հարձակումներից թուլացած խազարական խաքանությունը [[964]] կամ [[965]] թ.-ին ջախջախվեց Ռուսիայի իշխան Ավյատոսլավից և [[X դար]]ի վերջին վերացավ պատմաբեմից:
 
== Գրականություն ==
Տող 12 ⟶ 19՝
{{Commonscat|Khazars|Խազարական խաքանություն}}
 
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Խազարիա| ]]
[[Կատեգորիա:Միջնադարի պետություններ]]