«Բեռլինի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 42 interwiki links, now provided by Wikidata on d:q154182 (translate me)
չ clean up, replaced: հրամանում → հրամանատար oգտվելով ԱՎԲ
Տող 40.
 
[[Ապրիլի 16]]-ին գիշեը ժամը 3-ին սկսվեցին ավիացիոն և հրետանային նախապատրաստություններ, որի վերջնական արդյունքում ընդգրկվեցին 143 զենիթային լուսարձակներ, իսկ հետևակայիններին պաշտպանում էին տանկերով: Թշնամու դիմադրություւնը գնալով ավելի էր ուժեղանում: Երեկոյան Ժուկովը հասկացավ, որ հակառակորդի ամրությունները ճեղքելը հնարավոր չէ և պետք է փոխել տակտիկան: Խորհրդակցելով հրամանատարների հետ՝ նա հարձակման նետեց 2 տանկային բանակները, որին սկզբնապես հանձնարարված էր մտնել կռվի մեջ անմիջապես այն բանից հետո, երբ կճեղքվի թշնամու պաշտպանությունը կյուստրինսկիի հենակետում: [[Ապրիլի 18]]-ին զելևյան բարձրությունները վերցվեցին մեծ կորուստների գնով և միայն հաջորդ օրը գերմանացիները, չդիմանալով ճնշմանը, նահանջեցին Բեռլինի պաշտպանական գծի ներքին շրջագիծը: Ամեն օր հարձակումը սկսվում էր ուժեղ ավիացիոն և հրետանային նախապատրաստությամբ, որը տևում էր 30-40 րոպե: Գնում էր գերմանական պաշտպանության յուրահատուկ «կրծոտումը»:
Առավել հաջողությամբ էր ընթանում Ուկրաինական I բանակի հարձակումը: Այստեղ ապրիլի 17-ին զորքերը ճեղքեցին թշնամու պաշտպանության առաջին և երկրորդ գծերը, որից հետո թշնամին սկսեց նահանջը դեպի Շպրեի շրջանը: Հենց այդ օրը Ստավկան պահանջեց Կոնևից 2 տանկային բանակներով հարվածել Բեռլինը հարավից: Հաջորդ օրը Ռոկոսովսկին ստացավ հրաման զորքերը ուղղել հարավ-արևմուտք և հասցնել հարված՝ շրջափակելով Բեռլինը հյուսիսից: Ուժեղացնելով Օդերի ներքին հոսանքի վրա հարձակումը և գրավելով նրա աջ կողմի հենակետերը՝ II Բելոռուսական բանակի զորքերի մի մասը ոչնչացրեցին թշնամու III տանկային բանակը և դրանով մեծապես օգնեցին Ժուկովի բանակին: Ռոկոսովսկու բանակի հետագա հարձակումները տեղի էին ունենում դժվար պայմաններում, քանի որ Օդերի ջրերը հեղեղվել էին և դրանով կտրել հրետանավորներին հետևակայիներից և հրետանավորները չէին կարողանում կրակով օգնել նրանց: Տանկերը մնացել էին գետի ձախ ափին: Ապրիլի 21-ի երեկոյան Կոնևի բանակի տանկային ստորաբաժանումները դուրս եկան [[Բեռլին]]ի ներքին պաշտպանական բնագիծ, իսկ Ժուկովի տանկային ստորաբաժանումները դրան միացան քաղաքի հյուսիս-արևմտյան շրջանից: Հենց Բեռլինի վերջնական գրոհի ժամանակ էր, որ պայքար ծավալվեց նրանց մեջ, թե ով պետք է առաջինը ասի [[Ստալին]]ին Բեռլինի գրավման մասին: Ժուկովի հրամանումհրամանատար ուղղված II տանկային գվարդիայի հրամանատար Բոգդանովին ասվում էր. «Ուղարկե՛ք ամեն գնդից մեկ ամենալավ ջոկատը Բեռլին և դրե՛ք խնդիր, որ ոչ ուշ, քան 1945 թվականի ապրիլի 21-ի առավոտյան ժամը 4-ը, ամեն գնով ճեղքել Բեռլինի պաշտպանությունը և անմիջապես զեկուցել Ստալինին այդ մասին ու հրապարակել թերթերում»: Սակայն Կոնևը նույնպես դրեց իր տանկային բանակների առաջ պահանջներ. «Մարշալ Ժուկովի զորքերը գտնվում են Բեռլինի արևելյան շրջաններից 10 կմ հեռավորության վրա: Հրամայում եմ՝ անպայման այսօր գիշեր առաջինը մտնել Բեռլին»:
[[Ապրիլի 24]]-ին առաջին Բելոռուսական բանակի զորքերը, միանալով առաջին Ուկրաինական բանակի առանձին ջոկատնեի հետ, քաղաքը վերցրեցին շրջափակման մեջ: Ապրիլի 28-ին Բեռլինի շրջափակված զորքերը բաժանվեցին 3 խմբի: Խորհրդային զորքերը նետվեցին վերջին հարձակման: Յուրաքանչյուր բանակ գործում էր իր շրջանում՝ կոտրելով թշնամու բանակի պաշտպանությունը փողոցից փողոց, տնից տուն: Ժուկովի վկայությամբ ապրիլի 21-ից մայիսի 2-ը Բեռլինի վրա կատարվել է 1 800 000 հրետանային կրակոց: Մարտերի երրորդ օրը Սիլեզկայա կայարանի ուղղությամբ թողնվել է կրակ, որի ամեն մի ռումբի քաշը կազմում էր կես տոննա: [[Ապրիլի 29]]-ին սկսվեցին մարտերը ռայխստագի համար, իսկ արդեն [[ապրիլի 30]]-ին ժամը 14 անց 25 րոպե ռայխստագի վրա ծածանվեց Հաղթանակի դրոշը: Մայիսի 2-ին ժամը 15-ին գերմանական բանակի մնացորդները, որոնց թիվը կազմում էր 134 000 մարդ, հանձվեցին գերի:
Մինչև Բեռլինի գրավումը ռայխսկանցլերական բունկերում ինքնասպան եղավ [[Հիտլեր]]ը: Հաջորդ օրը առավոտյան շտաբի պետ նշանակված Կռեբսը փորձեց հաշտություն կնքել և VIII գվարդիական բանակի հրամանատար Չույկովի հետ այդ նպատակով կապ հաստատեց, ասելով որ Հիտլերը մահացած է և հայտարարեց. « Այսօր մայիսի մեկն է, մեծ տոն 2 ազգերի համար ( ի նկատի ուներ աշխատավորների տոնը) »: Չույկովը պատասխանեց. « Այսօր մեզ համար մեծ տոն է, իսկ ձեզ համար դժվար է ասել»: Այդպիսով Կռեբսի ձեռնարկը ձախողվեց:
Տող 48.
[[Մայիսի 7]]-ին Ռեյմսում, որը [[Փարիզ]]ից հեռու է 150 կմ, գերմանացիները ստորագրեցին անվերապահ կապիտուլացիայի ակտը: Ստալինի առաջարկով բերմախտի շարունակվող դիմադրության հետ կապված, դաշնակիցները համաձայնեցին Ռեյմի ակտը ճանաչել կապիտուլացիայի նախնական արձանագրություն: Եվ միայն [[1945]] թվականի մայսի 9-ին 0 ժամ 43 րոպեին մարշալ Ժուկովը Խորհրդային երկրի անունից Բեռլինում ստորագրեց [[Գերմանիա]]յի անվերապահ կապիտուլացիայի ակտը:
Բեռլինի ճակատամարտը հանդիսանում է ամենաարյունահեղ մարտերից մեկը Հայրենական պատերազի վերջին փուլի: Երկու կողմերն էլ, հաշվի չառնելով մարդկային կորուստները, հավասարապես գնում էին իրենց նպատակների իրականացմանը: Առաջին Բելոռոսական բանակի զոհերի թիվը կազմում էր 179 000 մարդ, 3 բանակների կորուստները և նրանց հետ պատերազմող նավատորմի զոհերի թիվը կազմում էր 362 000 մարդ:
 
[[Կատեգորիա:Երկրորդ Համաշխարհային Պատերազմ| ]]
 
{{Link GA|ar}}